
Հրատարակված է Հուլիս 12, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
- Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Բարսեղյանը ներկայացրել է առաջին կիսամյակի ամփոփ տվյալները, ըստ որի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, մուտքերի մասով մոտ 48 միլիարդ դրամ ավելի մուտք է ապահովվել, ինչը խոշոր բիզնեսի ու հարկատուների ստվերային գործունեության ծավալների կրճատման հետեւանք է: Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել, որ որեւէ մեկը հարկային դաշտից դուրս չպետք է լինի` անկախ դիրքից, պաշտոնից, հարաբերություններից:

Քննարկում
ABG գրել է:
Իսկ հիմա Սեռժն այլևս հապաղելու տեղ չունի. Ուրեմն հարկավոր է շտապ
ա) հեռացնել Աշոտ Բլեյանին և նրան այդպես խնամքով փայփայողներին կրթական համակարգից ու մատ թափ տալ բոլոր այն մանկավարժների վրա, ովքեր մեր հայ բալիկների մեջ սերմանում են ստրկական մտածելակերպ ու անինքնասիրություն, չեն սովորեցնում իսկական հայերենը և հայոց պատմությունը, թողարկում են կիսագրագետ սերունդ, որին հետագայում ենթարկեցնելն ու մոլորեցնելը շատ հեշտ է.
Փոխել կրթական ծրագիրը՝ ներմուծելով ժամանակակից գիտական առաջընթացները տարբեր առարկաների ասպարեզում. Ուսուցիչներին վերապատրաստել այն առումով, որ ոչ միայն գիտելիքներ զարգացնեն իրենց մասնագիտական առարկաների հարցով, այլև ազգային, հայկական ոգու, ազնվության, օրենքին ենթարկվելու, կանոնավոր ու ճշմարտացի ապրելակերպի առկայության վրա դնել շեշտը աշակերտի դաստեարակության հարցերում.
Դա պահանջում է ՉՀԱՊԱՂԵԼ ու սկսել ԱՆՄԻՋԱՊԵՍ...
բ) Չեզոքացնել լտպ-ին և նրա ակտիվ համախոհներին ինչպես ուզում է. Աշխարհի հանրության առաջ էլ լիարժեք ապացույցներ կարող է ցույց տալ լեվոնի հանցագործ լինելու մեջ.
Այդ հարցն արդեն այնքան է հասունացել, որ դժվար չի գուշակել, որ հապաղումը կբերի մի նոր առճակատման և այս անգամ ո՛չ թե կարգապահների հետ, այլ սովորական Երևանցիների հետ, որոնց նորմալ կյանքին խանգարում են լեվոնն ու իր ոհմակը.
Այօրվա լեվոնականների փուչ ու սուտ «պայքարը» վատ դաստեարակություն է մեր երեխաների համար և միմիայն խաթարում է երիտասարդության հոգին. լեվոնային այս հիմարությունները ոչնչով չեն տարբերվում եհովական աբսուրդից.
գ) ի մի հավաքել բոլոր հակահայկական ինտրիգներ հյուսող թերթերին ու չեզոքացնել նաև դրանց ներկայությունը Հայաստանում, քանի-որ նրանք իրենց ստահոդ և բորբոքիչ հոդվածներով հերյուրանքներ են տարածում Հայաստանի կառավարության մասին ու իրենց սադրանքներով հրահրում ժողովրդին միմյանց դեմ, խախտելով դեմոկրատիայի բոլոր օրենքները և չարաշահելով խոսքի ազատությունը.
դ) շատ հրատապ լուծել ինտերնետային և հերախոսային կապի (ընդհանրապես խիստ անհրաժեշտ է ԿԱՊԸ պետականացնել) հարցը, գներն իջեցնել և ստեղծել հնարավորություն ու
շատ ԱՐԱԳ կերպով ի հասու դարձնել ժողովրդի լայն խավերին ինտերնետ կապը. Ժողովուրդը չի կարող զարգացում ապրել այսօր՝ առանց ինտերնետի.
գ) Մեծագույն ուշադրություն դարձնել բանակի հարցերին, հատկապես զինվորների ճիշտ և որակով սննդի և հիգիենայի ու սանիտարիայի հարցերին. Դա նույնպես շատ ՀՐԱՏԱՊ հարց է՝ բանակի ռազմական ակտիվության բարձր որակի համար.
դ) Կարգի բերել արվեստի բնագավառը՝ ի մի հավաքելով մեր արժեքավոր ու տաղանդավոր ուժերին. Զարգացնել իսկական, անաղարտ հայկական երաժշտությունն ու բոլոր միջոցներով տարածել այն, արգելելով էժանագին և թուրք-քրդական մակարդակի Թաթայական կամ Արամ Ասատրյանական երաժշտություններն ամենուրեք. Դպրոցներում խիստ դնել այդ հարցը, որ զարգացնել մատաղ սերնդի մեջ ՃԻՇՏ ՃԱՇԱԿ երաժշտության և արվեստի հանդեպ. Մեր ազգին անհարիր է վուլգարն ու անմիտը, որ միմիայն վնասում է ազգի ուրույն կերպարը պահպանելուն և հոգեպես ճիշտ կերըված լինելում. Մեր ազգին չի սազում ամեն տեսակի թուրքական կլկլոցներն ու հնդկական ոճի լաց ու կոծերը, որ հնչում են այսօր ամեն մի Տաքսու կամ սրճարանի մեջ.
ե) Հապշտապ կարգի բերել տրանսպորտի հարցերն ու ճանապարհները ոչ միայն Երևան քաղաքում, այլև դեպի հեռավոր սահմանային գյուղերը տանող. Կապը պետք է հեշտ և որակով լինի սահմանային գյուղերի հետ, որը ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ստրատեգիական խնդիր է.
զ) Լուծել ոռոգման ջրի հարցը ամբողջ Հայաստանի տարածքով մեկ.
է) Վերականգնեք անտառները, ջրեք անջուր տարածքները. Հարկավոր է Մեծ ուշադրություն դարձնել բնության պահպանման հարցերին. Վերջ տալ այն բարձիթողի վիճակին, որը տիրում է այսօր. Հապաղելը կործանարար է ամբողջ Հայաստանի բնակչության առողջության առումով. Դա վերաբերվում է նաև ջեզ՝ պարոնայք ՂԵԿԱՎԱՐՆԵՐ. Կարծում եմ գոնե ձեր առողջության մասին պետք է որ մտածեք! Գուցե թե ժողովուրդն էլ շահի ...
ը) Իջեցնել լույսի վարձը, քանի-որ ատոմակայանից ստացվող մեր էներգիան այդքան թանկ չարժե. Դրանով և' ժողովրդի հարգանքը կշահեք, որով և ավելի կհեշտացնեք ձեր կառավարելը, և՛ ժողովուրդը մի քիչ թեթվ շունչ կքաշի. Վերջ տվեք կեղեքել ժաղավրդին! ԲԱՎԱԿԱՆ Է!!!
թ) Զարգացրեք ՏՈՒՐԻԶՄԸ, որը նշանակում է ԷԺԱՆԱՑՐԵՔ ինքնաթիռի, հյուրանոցների և մյուս բոլո՛ր սպասարկման ոլորտների ծառայությունների գները. Հասկացեք վերջապես, որ դուք թալանում եք տուրիստին և եկողն այլևս խորհուրդ չի տա ուրիշին՝ գալ Հայաստան. Եթե ուզում եք բիզնես անել, ապա տուրիստների քանակ ապահովեք, ա՛յ խելոքներ.
Եվ այլն...
Եղբայրներ ինքներդ էլ ավելացրեք...
Վերջին լուրերը, Հուլիս 12, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
2
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Բարսեղյանը ներկայացրել ...ԵՐԿՈՒ ՀԱՅԱԶԳԻ Է ԸՆԴԳՐԿՎԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐԱԿԱԶՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ուրբաթ օրը հրապարկվել է Լիբանանում ձեւավորված ազգային միասնության կառավարության կազմը, որի 30 անդամներից երկուսը հայազգի են: Գերմանական dpa գործակալության փոխանցմամբ, Ֆուադ Սենյորայի գլխավորած կաբինետի ...ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՍԵՐԳԵՅ ՄԵԼԳԵԼՅԱՆԻՆ
Լոս Անջելեսում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին է հանձնվել Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որով Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած անվանի գիտնականը, Երեւանի ...ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Երեւանի քրեական դատարանը ուրբաթ օրը 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ կայացրել է դատավճիռ, որով Սարգիս Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Հովհաննես Շողիկյան
Շաբաթ օրը Հայաստանի կառավարության գրեթե բոլոր անդամները, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Տավուշի մարզ: Կառավարության անդամները եղան Իջեւանում, Դիլիջանում, մի քանի գյուղերում, ինչպես ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԵՐԵԿՎԱ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան 1Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «սադրանք» է համարում ուրբաթ երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը: «Միասին» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ռուբեն ՄելոյանՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ԱԳԱՐԱԿԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ 300 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ
Անուշ ՄարտիրոսյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԶԵԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՈԼՖ ԲԻՐԿՀՈՖԵՐԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԵՐԵՒԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Կարինե Քալանթարյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՆՈՐՄԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՎԵՑ ԶՈՀ` ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱՆԴՈՎ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

