
«ՍՈՒՊԵՐՋԵԹ - 100» ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ռուսաստանը մեկ տարի ուշացումով է գնորդներին առաքելու «Սուպերջեթ - 100» մակնիշի ուղեւորատար օդանավերը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա նոյեմբերի փոխարեն դա տեղի կունենա 2009 թվականի երկրորդ կեսին: Վկայակոչելով «Վրեմյա նովոստեյ» օրաթերթի հաղորդագրությունը` «Ֆրանսպրես»-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խորհրդարանը քննարկում է մինչեւ 2012 թվականը «Սուպերջեթ - 100» օդանավերի արտադրության ծրագրի պետական սուբսիդավորումը 579 միլիոն դոլարով ավելացնելու հարցը: Այդ գումարից 251 միլիոնը հատկացվելու է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության եւ Snecma ֆրանսիական ընկերության համատեղ ջանքերով «Սուպերջեթ - 100»-ի շարժիչների արտադրության համար: Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների եւ կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Գավրիլովի խոսքերով` օրենսդիրները լրացուցիչ գումարի տրամադրումը կհաստատեն աշնանը: «Օդանավերի մատակարարումը նախատեսված է 2009 թվականի երկրորդ կեսին, ըստ էության, դա նշանակում է մեկ տարվա ուշացում», - ասել է «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության խոսնակ Oլգա Կոյուկովան: «Ֆրանսպրես»-ը նշում է, որ ծրագրի ձգձգման փաստն ակնհայտ դարձավ, երբ անցյալ տարվա ամռանը նախատեսված «Սուպերջեթ - 100»-ի առաջին թռիչքը տեղի ունեցավ այս տարվա մայիսին: «Սուպերջեթ»-ի ծրագիրն իրականացնում է ռազմական օդանավեր արտադրող «Սուխոյ» ընկերության քաղաքացիական օդանավերի մասնաճյուղը: «Սուխոյ» ընկերության պաշտոնյա Ալեքսեյ Պավեշչենկոն «Ֆրանսպրես»-ին հայտնել է, որ ընկերությունն արդեն ունի 73 պատվեր եւ շուրջ երեք տասնյակ նախնական պայմանավորվածություն: «Սուպերջեթ -100» առաջին օդանավերը ստանալու է «Աերոֆլոտ» ընկերությունը, սակայն «Սուխոյ»-ը ձգտում է պայմանագրեր կնքել արտասահմանյան երկրների, մասնավորապես, Չինաստանի հետ, ինչի մասին մայիսին Պեկինում ասել է «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը: «Սուպերջեթ - 100» օդանավն այս ժամանակաշրջանում իրականացնում է փորձնական թռիչքներ` զանգվածային արտադրությունը սկսելու նպատակով անհրաժեշտ սերտիֆիկատը ստանալու համար: 2007 թվականի սեպտեմբերի 14-ին «Արմավիա» եւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունները ստորագրել են պայմանագիր, որի համաձայն, հայկական կողմը «Սուպերջեթ - 100» երկու օդանավ է գնել եւ եւս երկուսն էլ պատվիրել է: Գործարքի արժեքը շուրջ 50 միլիոն դոլար է, այն որպես վարկ հայկական կողմին տրամադրում է ռուսաստանյան «Վնեշտորգբանկ»-ը: Գործարքը Երեւանում կնքել են «Արմավիա»-ի նախագահ Միխայիլ Բաղդասարովը եւ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբոտինը: Արարողությանը ներկա են եղել այն ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարներ Իգոր Լեւիտինը եւ Անդրանիկ Մանուկյանը, ինչպես նաեւ «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը: «Ազատություն» ռադիոկայանին այսօր «Արմավիա»-ից հայտնել են, որ «Սուպերջեթ - 100» օդանավերի առաքման ձգձգումը պատճառաբանվում է սոսկ մեքենայի արտադրության հետ կապված տեխնիկական խնդիրներով: «Պատվիրված օդանավերի ձեռք բերման հարցը բացարձակապես վտանգված չէ, մեր բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ», - ասել է «Արմավիա»-ի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
- Արմեն Քոլոյան, Պրահա
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԿՏԵՄԲԵՐ
Երեկ Ստամբուլում վերսկսվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող 19 անձի դատավարությունը, որը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 13-ը: Դատական նիստն առաջին անգամ բաց էր: Բոլոր նախորդ ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, ՊրահաԱյսօր Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվում է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս ...ԴԱՎԻԹ ԿԱԿԱԲԱՁԵ. «ԱՅՍ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ»
Արմեն Քոլոյան, Պրահա 1Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը` պաշտոնական Մոսկվան է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԱԲՈՒԼՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը այսօր դատապարտել է Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: «Հայաստանում մենք խոր վրդովմունքով տեղեկացանք Քաբուլում Հնդկաստանի դեսպանության ...«ՍՈՒՊԵՐՋԵԹ - 100» ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանը մեկ տարի ուշացումով է գնորդներին առաքելու «Սուպերջեթ - 100» մակնիշի ուղեւորատար օդանավերը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա նոյեմբերի փոխարեն դա տեղի կունենա 2009 ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Ռուբեն ՄելոյանՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի բնորոշմամբ` Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման` իշխանություններին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը «մարտի 1-ի ողբերգության լիակատար ...ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արմեն Քոլոյան, Պրահա
Այսօր Պրահա ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ վերջին շրջանում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նպաստել է լարվածության աճին, եւ երկու կողմերին հորդորել է խուսափել սադրիչ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՕԳՏՎԵԼ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»
Ռուզան Խաչատրյան
«Որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»
5
Նավթի եւ գազի հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը եւ արտահանման ներուժը, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը: Դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այս տարի առաջին ...ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաեւ Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը: Իր մամլո հաղորդագրությունում ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
Երեկ Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվել է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս փոքրիկ ...ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՊՆԴՄԱՄԲ` «Ա1+»-Ի ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ ՀԻՄԱ
Հովհաննես Շողիկյան 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Մաքինթոշը այսօր Երեւանում` «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑ ՉԷ»
Դաշնակցությունն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել: «Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, եւ բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան ...ՉԵԽԻԱՆ ԵՒ ԱՄՆ-Ը ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՌԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՉեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այսօր Պրահայում ստորագրել են Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի ստեղծման ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ
1«Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Ռուզան Խաչատրյան
Մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը նամակներ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ նախագահի նախկին ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՐԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ Է ԼՈԳՈՆ
Ռուբեն Մելոյան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԵՐԵՒԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Կարինե Քալանթարյան
6 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Սաղաբալյան
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՔԱՇՔՇՈՒԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

