
Հրատարակված է Հուլիս 08, 2008
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
- Մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը նամակներ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով պատասխանել հանձնաժողովի կազմած հարցերին եւ տրամադրել փաստական նյութեր մարտի 1-ի առավոտյան Ազատություն հրապարակում տեղի ունեցածի մասին: Ոստիկանությունը, ինչպես հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացրեց դրա նախագահ Սամվել Նիկոյանը, պետք է պատասխանի հետեւյալ հարցերին. - «Ոստիկանությունը ինչպիսի՞ գործողություններ է կատարել Ազատություն հրապարակում ցուցարարների նկատմամբ, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հիմքերով, ինչպիսի՞ իրավական հիմնավորմամբ, ի՞նչ թվաքանակի անձնակազմով, ոստիկանության ո՞ր ստորաբաժանումների միջոցով, ինչպիսի՞ սպառազինությամբ, ինչպիսի՞ իրավական փաստաթուղթ է կազմվել, ի՞նչ տեխնիկական ու հատուկ միջոցներ են կիրառվել, ո՞վ է ղեկավարել գործողությունը…»: Ոստիկանությունից ակնկալվում են նաեւ տեսագրությունների, լուսանկարների եւ այլ փաստական նյութերի պատճեններ: Նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ցանկության դեպքում, կարող է գրավոր պատասխանել հանձնաժողովի հետեւյալ հարցերին. մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից առաջ ոստիկանությունը տեղեկացրե՞լ ձեզ կամ հանրահավաքի այլ կազմակերպիչներին ոստիկանների ժամանման նպատակների մասին, ինչպիսի՞ գործողություններ են իրականացրել ոստիկանության աշխատակիցները եւ ինչպիսի՞ն է եղել ցուցարարների պատասխանը այդ գործողություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանից նույնպես հանձնաժողովը, առկայության դեպքում, խնդրում է փաստական նյութերի պատճեններ: Այսօրվա նիստում ասվեց նաեւ, որ հաջորդ դիմումը հանձնաժողովը ուղարկելու է առողջապահության նախարարություն` ստանալու 10 զոհերի, ինչպես նաեւ մոտ 130 հրազենից վիրավորվածների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների պատճենները:

- Ռուզան Խաչատրյան
Վերջին լուրերը, Հուլիս 08, 2008
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԿՏԵՄԲԵՐ
Երեկ Ստամբուլում վերսկսվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող 19 անձի դատավարությունը, որը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 13-ը: Դատական նիստն առաջին անգամ բաց էր: Բոլոր նախորդ ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, ՊրահաԱյսօր Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվում է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս ...ԴԱՎԻԹ ԿԱԿԱԲԱՁԵ. «ԱՅՍ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ»
Արմեն Քոլոյան, Պրահա 1Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը` պաշտոնական Մոսկվան է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԱԲՈՒԼՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը այսօր դատապարտել է Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: «Հայաստանում մենք խոր վրդովմունքով տեղեկացանք Քաբուլում Հնդկաստանի դեսպանության ...«ՍՈՒՊԵՐՋԵԹ - 100» ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանը մեկ տարի ուշացումով է գնորդներին առաքելու «Սուպերջեթ - 100» մակնիշի ուղեւորատար օդանավերը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա նոյեմբերի փոխարեն դա տեղի կունենա 2009 ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Ռուբեն ՄելոյանՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի բնորոշմամբ` Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման` իշխանություններին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը «մարտի 1-ի ողբերգության լիակատար ...ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արմեն Քոլոյան, Պրահա
Այսօր Պրահա ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ վերջին շրջանում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նպաստել է լարվածության աճին, եւ երկու կողմերին հորդորել է խուսափել սադրիչ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՕԳՏՎԵԼ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»
Ռուզան Խաչատրյան
«Որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»
5
Նավթի եւ գազի հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը եւ արտահանման ներուժը, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը: Դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այս տարի առաջին ...ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաեւ Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը: Իր մամլո հաղորդագրությունում ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
Երեկ Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվել է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս փոքրիկ ...ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՊՆԴՄԱՄԲ` «Ա1+»-Ի ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ ՀԻՄԱ
Հովհաննես Շողիկյան 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Մաքինթոշը այսօր Երեւանում` «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑ ՉԷ»
Դաշնակցությունն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել: «Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, եւ բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան ...ՉԵԽԻԱՆ ԵՒ ԱՄՆ-Ը ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՌԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՉեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այսօր Պրահայում ստորագրել են Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի ստեղծման ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ
1«Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Ռուզան Խաչատրյան
Մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը նամակներ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ նախագահի նախկին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ
Կարինե ՔալանթարյանՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՔ ՀԱՅՏՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա ՍտեփանյանՀԻՆԳ ԶՈՀ` ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԵՐԵՒԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Կարինե Քալանթարյան
6 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Սաղաբալյան
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՔԱՇՔՇՈՒԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

