
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ
«Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian Reporter թերթը: «Նոր համակարգերի տվյալներն այնպիսին են, որ հայկական կողմի համար ավելի դժվար են դարձնում հաջողությամբ դրանց դիմակայելը», - կարծիք է հայտնում թերթի մեկնաբանը: Նրա վկայությամբ՝ հունիսի 26-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է SS-21 մակնիշի «երկիր - երկիր» բալիստիկ հրթիռների առնվազն երեք տարատեսակ: Կախված արդիականացման աստիճանից՝ այս հրթիռները ունակ են կրելու մոտ 500-կիլոգրամանոց մարտագլխիկներ, որոնք կարող են հասցվել 15-ից 120 կիլոմետր հեռավորության վրա, ընդ որում նշանակետից շեղումը կազմում է ընդամենը մի քանի մետրից մինչեւ 50 մետր: Երեւանը գտնվում է Նախիջեւանի սահմանից 70 կիլոմետր, իսկ Ադրբեջանի Գեդաբեկի սահմանամերձ շրջանից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Հայաստանի մայրաքաղաքը խոցելի է դարձնում երկու ուղղություններից էլ: «Միջազգային համաձայնագրերը պահանջում են, որ ցանկացած պետություն նման սպառազինության մասին պարտադիր տեղեկացնի համապատասխան միզազգային մարմիններին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը մինչեւ 2007 թվականի օգոստոսը նման զեկույց Ադրբեջանից չէր ստացել, ինչը նշանակում է, որ կամ Ադրբեջանը այդ արդիական զենքը բոլորովին վերջերս է ձեռք բերել, կամ պարզապես հարկ չի համարել տեղեկացնել դրա մասին», - գրում է թերթը: Բաքվում Ուկրաինայի դեսպան Բորիս Կլիմչուկը հաստատել է, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինատեսակների մեծ մասը ձեռք է բերվել Ուկրաինայից: Armenian Reporter-ի վկայությամբ՝ զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաեւ ռուսաստանյան արտադրության «Սմերչ» տիպի բազմագլխիկ հրթիռներ, ինչպես նաեւ թուրքական եւ իսրայելյան արդադրության զինատեսակներ, մասնավորապես, լրտեսական ինքնաթիռներ: «Անցած շաբաթվա զորահանդեսը հստակ ուղերձ էր Հայաստանին եւ չի կարող ընկալվել զուտ որպես տոնակատարություն: Ցուցադրված սպառազինությունը եւ դրա ձեռքբերման եղանակը իրական արձագանք են ակնկալում թե' Հայաստանի զինված ուժերի կողմից, թե' արտաքին քաղաքականության բնագավառում», - եզրակացնում է թերթը:
Քննարկում
Vraam87 գրել է:
Նման հայկական թերթը կոգտագործեմ չոլում քաքելուց հետո, մանավանդ երբ անգլիատառ է: Մնաղածը հասկացեք ինքներդ թե ինչու:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ՀՈԿՏԵՄԲԵՐ
Երեկ Ստամբուլում վերսկսվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող 19 անձի դատավարությունը, որը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 13-ը: Դատական նիստն առաջին անգամ բաց էր: Բոլոր նախորդ ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, ՊրահաԱյսօր Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվում է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս ...ԴԱՎԻԹ ԿԱԿԱԲԱՁԵ. «ԱՅՍ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ»
Արմեն Քոլոյան, Պրահա 1Միակ կողմը, որին ձեռնտու են Վրաստանի հակամարտությունների գոտիներում տեղի ունեցող վերջին միջադեպերը` պաշտոնական Մոսկվան է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՔԱԲՈՒԼՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը այսօր դատապարտել է Քաբուլում Հնդկաստանի դեսպանության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: «Հայաստանում մենք խոր վրդովմունքով տեղեկացանք Քաբուլում Հնդկաստանի դեսպանության ...«ՍՈՒՊԵՐՋԵԹ - 100» ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՎ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանը մեկ տարի ուշացումով է գնորդներին առաքելու «Սուպերջեթ - 100» մակնիշի ուղեւորատար օդանավերը: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա նոյեմբերի փոխարեն դա տեղի կունենա 2009 ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Ռուբեն ՄելոյանՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի բնորոշմամբ` Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման` իշխանություններին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկը «մարտի 1-ի ողբերգության լիակատար ...ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Արմեն Քոլոյան, Պրահա
Այսօր Պրահա ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ վերջին շրջանում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նպաստել է լարվածության աճին, եւ երկու կողմերին հորդորել է խուսափել սադրիչ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՊԱՐԶԱՊԵՍ ՈՐՈՇԵԼ ԵՄ ՕԳՏՎԵԼ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»
Ռուզան Խաչատրյան
«Որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»
5
Նավթի եւ գազի հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը եւ արտահանման ներուժը, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը: Դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այս տարի առաջին ...ԹԱԴԵԻ ՎԱՆՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է նաեւ Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը: Իր մամլո հաղորդագրությունում ...ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
Երեկ Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվել է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը: Ճապոնական այս փոքրիկ ...ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՊՆԴՄԱՄԲ` «Ա1+»-Ի ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ ՀԻՄԱ
Հովհաննես Շողիկյան 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Մաքինթոշը այսօր Երեւանում` «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» միջազգային ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑ ՉԷ»
Դաշնակցությունն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել: «Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, եւ բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան ...ՉԵԽԻԱՆ ԵՒ ԱՄՆ-Ը ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՌԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՉեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը այսօր Պրահայում ստորագրել են Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի ստեղծման ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ
1«Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Ռուզան Խաչատրյան
Մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց պատճառները ուսումնասիրելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը նամակներ է ուղարկել Հայաստանի ոստիկանապետին եւ նախագահի նախկին ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԵՐԵՒԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Կարինե Քալանթարյան
6 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Սաղաբալյան
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՔԱՇՔՇՈՒԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՄԵՐ ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇԱՐՆԵՐԸ 100 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

