
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
- Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երեկ երեկոյան այցելելով Հյուսիսային պողոտա, հերքեց նախօրեին այդտեղ տեղի ունեցած քաշքշուկին իր կողմնակիցների առնչությունը: Բեգլարյանի մուտքը Հյուսիսային պողոտա այնտեղ հավաքված «քաղաքական զբոսանքի» մասնակիցները ընդունեցին բացականչություններով եւ «հեռացի’ր» վանկարկելով: Այդ պահին Հյուսիսային պողոտայում գտնվող` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը պողոտայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում առանձնազրույց ունեցավ թաղապետի հետ, ինչպես հետո ինքը պարզաբանեց` լարվածությունը մեղմելու նպատակով: Զուրաբյանի հետ զրույցից հետո Բեգլարյանը լրագրողներին հայտնեց. - «Իմ գալու նպատակը «Հայք» եւ «Հայկական ժամանակ» թերթերի սխալ, ոչ ճշգրիտ գրելու հետեւանքն է: Ես զանգել եմ խմբագիրներին, ասացին` այստեղ մարդիկ կան, որ այդ բանը կարող են հաստատել, ժամադրվել եմ իրենց հետ այստեղ, եկել եմ, որ տեսնեմ` ո՞ւմ են ցույց տալիս, որ այդ բանը կարող են հաստատել: Հակառակ դեպքում` սադրիչ գործողությունները արել են մարդիկ, որոնք իմ անունը տան»: Կենտրոնի թաղապետի պնդմամբ` Հյուսիսային պողոտայում իրականացված ծեծին չեն մասնակցել ոչ միայն իր, այլեւ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի կողմնակիցները. - «Մեր հարազատները, մեր մոտիկները այդ կարգի բաներ երբեք չեն անի: Ես կարող է տասը լիդերի չեմ սիրում այստեղ` տասը լիդեր, որոնք քաղաքական, չգիտեմ, տարբեր հայացքներով ինձ հակառակ մարդիկ են, բայց 99 տոկոս ժողովրդին ես սիրում եմ»: Գագիկ Բեգլարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Սադրիչ գործողությունները, կոնկրետ ասեմ, ես այսօր կասկածում եմ, որ օպոզիցիայի միջից են մարդիկ արել` կոնկրետ հայտարարում եմ, որովհետեւ իշխանությանը շահեկան չէ Բեգլարյան Գագիկի անունը այսպես կապել այս սադրիչ գործողություններին»: Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել Կենտրոնի թաղապետի կասկածները եւ հայտարարեց, որ եթե իշխանությունները գոնե փոքր ցանկություն ունենան բացահայտել այդ գործը, ապա որեւէ խնդիր չեն ունենա. - «Այստեղ խաղեր պետք չէ խաղալ: Իշխանությունները ունեն ամբողջ ինֆորմացիան: Պարոն Բեգլարյանին պետք չէ որեւէ կասկածներ ունենալ, նա ընդամենը պետք է կարողանա իր սիրելի իշխանություններին համոզել, որ այդ իշխանությունները անցկացնեն օբյեկտիվ հետաքննություն»: Լեւոն Զուրաբյանի խոսքերով` եթե Գագիկ Բեգլարյանը շահագրգռված է, որ իր համայնքում նման բաներ չլինեն, ապա նա պետք է դատապարտեր կատարվածը: Չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի առիթով Կենտրոնի ոստիկանության համապատասխան բաժանմունքը նյութեր է պատրաստում: Հովհաննես Շողիկյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
w գրել է:
փաստորեն հիմա լավ տղերքն են նայում Հայաստանը Միլիցեքի հետ,Լավ չի çատ վատ հետևանքներ կունենաք.
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Վաղը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ...ԵԱՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողություններով եւ կոչ է անում վերջ տալ Վրաստանի ինքնիշխանությանը սպառնացող քաղաքականությանը: Այդ մասին ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
Ռուզան Խաչատրյան 3
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Աստանա: «Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես ...ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍԸ»` ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
Կարլովի Վարիի միջազգային 43-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում հուլիսի 10-ին կցուցադրվի մոսկվացի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը: Աննա Մելիքյանը ծնունդով Բաքվից է, մի քանի տարի ապրել է Երեւանում, ...ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
Հելսինկիից ստացված հաղորդագրության համաձայն` ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը խորը մտահոգություն է հայտնել վրաց - օսական հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին ...ՖԻԴԵ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանում լույս տեսնող «Սպորտ-Էքսպրես» մարզական հանդեսի փոխանցմամբ` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի լավագույն շախմատիստների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: ...ՎԵՐՋԻՆ 60 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԻՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԹԱՅՎԱՆ
Վերջին 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ չինացի զբոսաշրջիկները այսօր ինքնաթիռով ժամանեցին Թայվան, որը Չինաստանը համարում է իր տարածք: Այսուհետ կոմերցիոն թռիչքները կանոնավոր կլինեն: «Ասոշիեյթեդ փրես»-ի ...ԸՍՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ՝ ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐԻ ՇԵՇՏԱԿԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌԸ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔՆ Է
Պարենի գների շեշտակի աճի հիմնական պատճառը կենսավառելիքի օգտագործումն է: Նման եզրակացություն է պարունակվում Համաշխարհային բանկի առայժմ չհրապարակված զեկույցում, պնդում է այսօր «Գարդիան» լոնդոնյան թերթը: ...ՄՈՏ 50 ՎԻՐԱՎՈՐ` ՄԻՆՍԿՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Ռուզան ԽաչատրյանՄոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել անցած գիշեր Մինսկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Պայթյունը որոտացել է կեսգիշերից քիչ անց` Բելառուսի անկախության օրվան նվիրված բացօթյա համերգի ժամանակ, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՏՈԿԻՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
1Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները եւ ...HUMAN RIGHTS WATCH ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
1
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից ...ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երեկ երեկոյան այցելելով Հյուսիսային պողոտա, հերքեց նախօրեին այդտեղ տեղի ունեցած քաշքշուկին իր կողմնակիցների առնչությունը: Բեգլարյանի մուտքը Հյուսիսային ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն ՄելոյանԱյսօր երեկոյան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ: Միջոցառումը արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից: Հանրահավաքի ավարտին ...ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին` վստահեցնելով, որ քաղաքական լարվածությունը կթուլանա: «Ռոյթերզ» ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Շաքե Ավոյան 4
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ ում վաղաժամկետ ազատ արձակելու երկու դիմումները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ «ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԵՐԵԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է 17-ԱՄՅԱ ԴԱՎԻԹ ՔԻՐԱՄԻՋՅԱՆԸ
Անուշ ՄարտիրոսյանՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՏԱՐՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուբեն ՄելոյանՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ «ԳՈՆԵ 10-15 ՕՐՈՎ» ԲԱՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

6 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աննա Սաղաբալյան
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՔԱՇՔՇՈՒԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ռուբեն Մելոյան
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. «ՌՈՒՍ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ԵԶԱԿԻ ԵՐԵՒՈՒՅԹ Է»
Հրաչ Մելքումյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

