
Հրատարակված է Մայիս 29, 2008
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
- Վարչական դատարանը այսօր մերժեց արտգործնախարարության 4 նախկին աշխատակիցների հայցը ընդդեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության` համապատասխանաբար մերժելով նաեւ նախկին պաշտոններում վերականգնելու եւ կրած վնասները փոխհատուցելու պահանջը: Արտգործնախարարության աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմերջյանը նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով հեռացվել էին աշխատանքից, երբ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, հանդես էին եկել հայտարարությամբ` դատապարտելով ընտրակեղծիքները: Հայտարարությունը դիտվել էր իբրեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խախտում: Վարչական դատարանը գտավ, որ արտգործնախարարության այդ աշխատակիցները իսկապես խախտել են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, քանի որ «քաղաքական հայտարարություն են արել, ինչի իրավունքը չունեին»: «Դատարանը գտնում է, որ ի թիվս այլ սահմանափակումների, դիվանագետին օրենքով արգելված է նաեւ դիվանագիտական դիրքն օգտագործել կուսակցությունների շահերի համար, ինչպես նաեւ քաղաքական գործունեություն իրականացնելու համար», - ասված է որոշման մեջ, որը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Հովսեփ Բեդեւյանը: - «Դատարանը գտնում է, որ հայցվորների տարածած հայտարարությունն իր բնույթով քաղաքական գործունեություն է, քանի որ ուղղված է քաղաքական գործընթացներին վերաբերող հարցերի… Դատարանը գտնում է, որ նշված հայտարարությունը հայցվորները ստորագրել են ոչ որպես սովորական քաղաքացիներ, այլ, իրենց ստորագրություններին կից նշելով իրենց պաշտոնները, հանդես են եկել որպես հայտարարությունը ստորագրող պաշտոնատար անձինք… Հայցվորները աշխատանքից ազատվել են ոչ թե քաղաքական կարծիք ունենալու, այլ այդ կարծիքը իրենց ծառայողական դիրքն օգտագործելու միջոցով տարածելու համար, ինչն արգելված է օրենքով, քանզի վերջիններս հանդիսացել են պետական ծառայության մեջ ներգրավված անձինք»: Դատավճռի հրապարակումից հետո արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդար չի համարում դատավճիռը եւ որ իրենց հայցը մերժվել է «արտգործնախարարության ճնշման ներքո». - «Իմ կարծիքով, դատարանը տեղի տվեց այն ճնշումներին, որ դատարանի վրա վստահաբար գործադրեցին գործադիր իշխանական մարմինները, մասնավորապես արտգործնախարարությունը»: «Շարունակում ենք պնդել, որ դա [իրենց հայտարարությունը] քաղաքացիական դիրքորոշում է եղել, եւ հիմնական միտքը եղել է այն, որ մենք կոչ ենք արել այն ժամանակվա լարված իրավիճակում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից», - հավելեց նա: Կարապետյանը ասաց նաեւ, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, սակայն վերջնական որոշումը կկայացնի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո:

- Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Մայիս 29, 2008
ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԻՐ ՀՈՒՇԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է «ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 2
Հունիսի 1-ից ամերիկյան գրախանութներում վաճառքի է հանվելու Սպիտակ տան նախկին խոսնակ Սքոթ ՄըքՔլելանի հուշերի գիրքը, որը, ամերիկացի վերլուծաբաններից ոմանց գնահատմամբ, ծանր հարված է լինելու նախագահ Ջորջ Բուշի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Ռուզան Խաչատրյան եւ Ռուբեն Մելոյան
Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցան հիմնական տոնական միջոցառումները եկել էին երկրի օրենսդիր, գործադիր, դատական ու հոգեւոր ղեկավարությունը, կոալիցիոն քաղաքական ուժերի առաջնորդները, Հայաստանում ...ՄԱԿԵՅԱՆԻ, ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՒ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՉՓՈԽՎԵՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չբավարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու ...2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 341 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին այսօր ասել է, որ չնայած բանակում պայմանների բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցներին եւ իրականացվող բարեփոխումներին, անցյալ տարի զինված ուժերում ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԵՆ ՏՎԵԼ
Ռուզան ԽաչատրյանԴաշնակցական երեք նախարարները, որոնք ընտրվել են կուսակցության բյուրոյի անդամ, իրենց հրաժարականն են ներկայացրել վարչապետին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՄԲ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Այդ մասին ...ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ռուզան ԽաչատրյանԴաշնակցության Գերագույն մարմնի նախկին ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հեռացվել է կուսակցությունից: Գերագույն մարմնից «Ազատություն» ռադիոկայանն այսօր տեղեկացել է, որ Հակոբյանը հեռացվել է «հակականոնադրային ...ՉԵԽԻԱ - ԼԻՏՎԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՈՎ
Արմեն Քոլոյան, ՊրահաՉեխիայի եւ Լիտվայի ֆուտբոլի հավաքականների` երեկ Պրահայում կայացած ընկերական հանդիպման մեկնարկից առաջ մարզադաշտում շրջված են բարձրացրել Լիտվայի պետական դրոշը, իսկ Լիտվայի պետական օրհներգի փոխարեն հնչել ...«ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՔԻՉ ԿԱՆ»
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունները, որոնք ուղղված են վեհաժողովի վերջին բանաձեւի կատարմանը, սակայն մտահոգություն է ...ԼԱՌՆԱԿԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Կիպրոսում չորեքշաբթի օրը բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Ծովափնյա Լառնակա քաղաքում հուշարձանի բացումը կատարել է երկրի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը: «Այս վայրը խորհրդանշական է», - ասել ...ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պայքարը շարունակող բոլոր երեք թեկնածուները` դեմոկրատներ Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Ջոն ՄըքՔեյնը, ստորագրել են հայտարարություն, որում Սուդանի կառավարությանը ...ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԸ՝ «ԿԻԼԻԿԻԱ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայտնի ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը նշանակվել է Երեւանի «Կիլիկիա»-ի գլխավոր մարզիչ: Այս տարվա Հայաստանի առաջնությունում «Կիլիկիա»-ն վերջին տեղում է: Երեւանի «Արարատ»-ի կազմում Մարգարովը դարձել է Խորհրդային ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ»
Ռուզան Խաչատրյան
Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը «եթե պետք է լինի, ապա պետք է լինի հիմնարար հարցի շուրջ` ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ, վերջիվերջո»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ...ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎԻՆ
Թուրքիայի մտավորականները պատրաստվում են Նոբելյան մրցանակի ներկայացնել հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովին: Ղրղըզստանի մշակույթի նախարար Սուլթան Ռաեւը, որը երեկ Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
(Լուսանկարում` Յան Կուբիշ)
Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը իր թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ պաշտպանել է Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: «Պատմությանը պետք ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հրաչ Մելքումյան, Պրահա
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մայիսի 28-ին այդ երկրում նշվող Հանրապետության տոնի կապակցությամբ: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության վկայությամբ` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՈՎ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՎրաստանը Եվրամիության հետ սկսել է քննարկել իր անջատողական տարածաշրջաններում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորումները միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարցը: Եվրոպական երկրներ այցի արդյունքում, ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Լուսանկարում` Ալիկ Սարգսյան)
Հայաստանի նախագահի այսօրվա հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից եւ ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ
Ռուզաննա Ստեփանյան
Վարչական դատարանը այսօր մերժեց արտգործնախարարության 4 նախկին աշխատակիցների հայցը ընդդեմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության` համապատասխանաբար մերժելով նաեւ նախկին պաշտոններում վերականգնելու եւ կրած ...ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵՆ, ԲԱՅՑ ԿՄՆԱՆ ԲԱՐՁՐ
Առաջիկա տարիներին սննդամթերքի գներն աշխարհում կնվազեն, բայց կմնան բարձր: Նման կանխատեսում են արել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
Շաքե Ավոյան
Հայաստանը մոտ 100 հազար դոլար կտրամադրի Չինաստանին` մայիսի 12-ի երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված օգնություն ցուցաբերելու նպատակով: Իր պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ Չինաստանին տրամադրելու ...ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ 4 ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 9.3 ՏՈԿՈՍԻ ԱՃ
Շաքե Ավոյան
Հայաստանում 2008 թվականի հունվար - ապրիլ ամիսներին գրանցվել է Համախառն ներքին արդյունքի 9.3 տոկոսի աճ, ինչը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` «վատ ցուցանիշ չէ»: «Մեր ցանկալիից ցածր է», - կառավարության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԲՋՆԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ»
(Լուսանկարում` Խաչատուր Սուքիասյանը)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՇՏԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Հրայր Թամրազյան, Պրահա
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԵՒԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հրայր Թամրազյան, Պրահա
ՍԻՐՈՒՇՈՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ - 2008»-ՈՒՄ ԳՐԱՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԸ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԻՐ ՀՈՒՇԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է «ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ «ԱԶԳԱՅԻՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ» ՍՏԵՂԾՈՒՄԸ
(Լուսանկարում` Գարի Կասպարով)
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊԱՐԶԵԼ ԵՆ «ՈԶՆԻՆԵՐԻ» ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԵՒ ԴՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՂԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է
Ռուբեն Մելոյան
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻՄ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՊՈՒՏԻՆԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

