
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԵՐՐՈՐԴԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Հայաստանցիների գրեթե երկու երրորդը` 62 տոկոսը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի իշխանությունների գործունեությանը: Այդ են վկայում «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Հայաստանի տարածքում հարցվածների միայն 30 տոկոսն է հավանություն տալիս ռուսաստանցի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը: Հարցմանը մասնակցել են 138 պետությունների քաղաքացիներ: Դրա արդյունքները հրապարակվել են որպես Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման առաջին իսկ օրերին: Ռուսաստանի իշխանությունների վարկանիշը շատ ցածր է հետխորհրդային մեկ այլ պետությունում` Վրաստանում. այստեղ այն 22 տոկոս է: Նախկին խորհրդային մյուս հանրապետություններում ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությունը բավական լուրջ, երբեմն` անվերապահ աջակցություն է վայելում: Այսպես, Ադրբեջանի բնակիչների 66, ուկրաինացիների 53, Ղազախստանի քաղաքացիների 87 եւ Տաջիկստանի բնակիչների 92 տոկոսը միանշանակորեն դրական է գնահատում պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը: «Գելափ»-ի փորձագետները, սակայն, նշում են, որ ԱՊՀ-ի տարածքից դուրս Ռուսաստանի ղեկավարներին, նրանց գործունեությանն ավելի քննադատաբար են վերաբերվում: Եվրամիության պետություններում ռուսաստանյան քաղաքականության մասին դրական է արտահայտվել հարցվածների 15, բացասաբար` 43 տոկոսը: Ամերիկյան մայրցամաքում Ռուսաստանի առաջնորդներին դրական եւ բացասական գնահատողները կազմում են, համապատասխանաբար, 18 եւ 22 տոկոս: Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում հարցվածների կեսից ավելին դժվարացել է իր վերաբերմունքը հայտնել Ռուսաստանի ղեկավարների հանդեպ: «Գելափ»-ի փորձագետները առանձնացնում են հետխորհրդային տարածքից դուրս գտնվող պետությունների այն խումբը, որտեղ վերաբերմունքը ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ հիմնականում դրական է: Այս խմբում են Սերբիան, Մակեդոնիան, Չերնոգորիան, Իրանն ու Lիբանանը: Ռուսաստանյան առաջնորդներին տրված բացասական գնահատականների առումով «միանձնյա առաջատարը» Ֆրանսիան է. այստեղ Կրեմլի առաջնորդների գործունեությունը դրական է գնահատել հարցվածների միայն 6 տոկոսը: Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ բացասական վերաբերմունքը գերակշռում է նաեւ Թուրքիայում, Ռումինիայում եւ Իսրայելում. այս երկրներում ռուսաստանյան ղեկավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների մոտ 20 տոկոսը:
- Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Քննարկում
Vahan NY գրել է:
գեվորգ ստամբոլցյան դուք ազատություն ռադիոկայանի բոռշը կերեք և լռեք խնդրում եմ
ARMEN գրել է:
Դիվանագիտությունը ծանր և անշնորհակալ արվեստ է: Դե Գոլլի ասած՝ հարկավոր է դավաճանել կա՛մ ազգային շահերը, կա՛մ՝ քեզ ընտրողներին, ձայն տվողներին: Մենք այս պահին ունենք արտաքին հարաբերություններ, բայց չունենք հստակ ու երկարաժամկետ արտաքին քաղաքականություն: Մտածում ենք միայն առաջիկա հարցերի մասին, չենք ստանձնում կանխատեսել ու մշակել արտաքին քաղաքականության մի երկարաժամկետ ծրագիր, ասենք եկող 100 տարվա համար: Ինչու՞ մենք չենք կարող, և կարող են ուրիշները: Դրա համար, որ մենք, ինչպես շատ դիպուկ նկատվել է "Սարոյան եղբայրներ" ֆիլմում, գաղթականի բարդույթ դեռ ունենք մեջներս: Դեռ դեգերում ենք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, իսկ ամեն մեկին, ով փորձում է կող անել սեփական խելքով մտածելու՝ գամում ենք անարգանքի սյունին, ասելով թե՝ մենք փոքր ենք, մենք առանց ռսի/ամերիկացու չենք կարող, մենք նավթ չունենք, մենք էս չունենք, մենք էն չունենք... և այլն:
Մինչդեռ, նման մտածելակորպով զարգացած պետություն չես ունենա, կմնաս ստրուկ: Ինչ խոսք, լավ հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ պետք են, բայց այնքան, որքան նպաստում են մեր ազգային շահերին, քանզի ազգային շահերից այն կողմ չկա ոչ մի պետության համար այլ սրբություն: Ազգային շահերին ծառայելու համար գ7 դառնալը /նկատի ունեմ՝ խաբելը, խոսքից ետ կանգնելը, շողոքորթելը/ քաղաքականության մեջ ճիշտ է: Թո՛ղ ասեն՝ գեշ ա, բայց չասեն՝ էշ ա:
Սովորե՛ք թուրքերից՝ 2 համաշխարհային պատերազմներում, փոխարեն պատժվեն, շահել են և առաջ են տարել իրենց պահանջները, օգտագործել են ռսի, ամերիկացու ու եվրոպացու թուլությունները: Բա ամո՞թ չի, որ թյուրք քոչվոր անասնապահը կարող է, իսկ մենք՝ ոչ: Իհարկե, տարածքը, դիրքը, բանակը, ռեսուրսները դեր ունեն, բայց ավելի կարևոր է ԽԵԼՔ ունենալը ու իմաստուն լինելը:
Այլ օրինակ. քաջ գիտենք, որ 1905 թ. ռուս-ճապոնական պատերազմում ֆեոդալիզմից նոր դուրս եկած Ճապոնիան հաղթեց հզոր ու հսկա, աշխարհին Սուվորով տված Ռուսաստանին: Հիմա ո՞վ ա հիշում, որ Ճապոնիային ռուսների դեմ օգնում էին ԱՄՆ-ն ու Անգլիան: Դրա մասին չեն հիշում: Բայց մնացել է փաստ Ճապոնիայի հաղթանակը Ռուսաստանի վրա:
Ասածս այն է, որ մեզանից հզորներին կարելի է ծառայեցնել մեր նպատակներին, և ոչ միայն Եղեռնի ճանաչման հարցում: Միայն դրա համար ազգասեր մասնագետներ են պետք, որոնք կնախւնտրեն սպանվել, բայց ազգային շահերին հավատարիմ մնալ: Կա՞ այսօր հայերիս մեջ նման մարդ:
Ajo գրել է:- ARMEN
Դիվանագիտությունը ծանր և անշնորհակալ արվեստ է: Դե Գոլլի ասած՝ հարկավոր է դավաճանել կա՛մ ազգային շահերը, կա՛մ՝ քեզ ընտրողներին, ձայն տվողներին: Մենք այս պահին ունենք արտաքին հարաբերություններ, բայց չունենք հստակ ու երկարաժամկետ արտաքին քաղաքականություն: Մտածում ենք միայն առաջիկա հարցերի մասին, չենք ստանձնում կանխատեսել ու մշակել արտաքին քաղաքականության մի երկարաժամկետ ծրագիր, ասենք եկող 100 տարվա համար: Ինչու՞ մենք չենք կարող, և կարող են ուրիշները: Դրա համար, որ մենք, ինչպես շատ դիպուկ նկատվել է "Սարոյան եղբայրներ" ֆիլմում, գաղթականի բարդույթ դեռ ունենք մեջներս: Դեռ դեգերում ենք ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, իսկ ամեն մեկին, ով փորձում է կող անել սեփական խելքով մտածելու՝ գամում ենք անարգանքի սյունին, ասելով թե՝ մենք փոքր ենք, մենք առանց ռսի/ամերիկացու չենք կարող, մենք նավթ չունենք, մենք էս չունենք, մենք էն չունենք... և այլն: Մինչդեռ, նման մտածելակորպով զարգացած պետություն չես ունենա, կմնաս ստրուկ: Ինչ խոսք, լավ հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ պետք են, բայց այնքան, որքան նպաստում են մեր ազգային շահերին, քանզի ազգային շահերից այն կողմ չկա ոչ մի պետության համար այլ սրբություն: Ազգային շահերին ծառայելու համար գ7 դառնալը /նկատի ունեմ՝ խաբելը, խոսքից ետ կանգնելը, շողոքորթելը/ քաղաքականության մեջ ճիշտ է: Թո՛ղ ասեն՝ գեշ ա, բայց չասեն՝ էշ ա:
Սովորե՛ք թուրքերից՝ 2 համաշխարհային պատերազմներում, փոխարեն պատժվեն, շահել են և առաջ են տարել իրենց պահանջները, օգտագործել են ռսի, ամերիկացու ու եվրոպացու թուլությունները: Բա ամո՞թ չի, որ թյուրք քոչվոր անասնապահը կարող է, իսկ մենք՝ ոչ: Իհարկե, տարածքը, դիրքը, բանակը, ռեսուրսները դեր ունեն, բայց ավելի կարևոր է ԽԵԼՔ ունենալը ու իմաստուն լինելը:
Այլ օրինակ. քաջ գիտենք, որ 1905 թ. ռուս-ճապոնական պատերազմում ֆեոդալիզմից նոր դուրս եկած Ճապոնիան հաղթեց հզոր ու հսկա, աշխարհին Սուվորով տված Ռուսաստանին: Հիմա ո՞վ ա հիշում, որ Ճապոնիային ռուսների դեմ օգնում էին ԱՄՆ-ն ու Անգլիան: Դրա մասին չեն հիշում: Բայց մնացել է փաստ Ճապոնիայի հաղթանակը Ռուսաստանի վրա:
Ասածս այն է, որ մեզանից հզորներին կարելի է ծառայեցնել մեր նպատակներին, և ոչ միայն Եղեռնի ճանաչման հարցում: Միայն դրա համար ազգասեր մասնագետներ են պետք, որոնք կնախւնտրեն սպանվել, բայց ազգային շահերին հավատարիմ մնալ: Կա՞ այսօր հայերիս մեջ նման մարդ:
- ARMEN
հեղինակ գրել է:
իսկ 1945 թվականին երեք շաբաթում ՍՍՀՄ-ը ջարդ ու փշուր արեց 1 միլիոնանոց ճապոնական բանակը:- Manvel գրել է:
Գևորգ Ստամբոլցյանի նյութում անթաքույց հրճվանք կա «Գելափ» կորվածի ստահոտ հարցման արդյունքների նկատմամբ, որոնք շատ են հիշեցնում Ահարոն Չաթիբեկյանի "սոց. հարցումները":
Դուք չպետք է մոռանաք, որ այս ռ/կայանը ֆինանսավորվում է հիմնականում մեր ու Ռուսաստանի նկատմամբ թշնամական տրամադրված աղբյուրներից ու պատահական չէ ցանկալին իրականի տեղ անցկացնելու նրանց ձգտումը:
"Ազատությունն" այստեղ արդեն վեր է ածվել լևոնահհշական վայրահաչության աղբյուրի: Նրա հաղորդումների ժամանակի 60 տոկոսից ավելին հատկացվում է Հայոց պետությանը, նրա իշխանություններին վարկաբեկելու և հակապետական քարոզչություն իրականացնելու վրա: Բանն հասնում է մի այնպիսի զավեշտի, երբ Վանաձորի թղթակիցը իբրև թե փողոցում բողոքի քայլարշավ անցկացնող դպրոցականներ էր "գտել", որոնք պահանջում էին իշխանությունների երևանյան հանրահավաքին բռնի ուժով տարած իրենց դասատուներին վերադարձնել դպրոց, որովհետև խաթարվել էր նրանց կրթության պրոցեսը, իսկ երբ դիմեցինք իրենց, որպեսզի օգնեն մեզ մեր բակի ալկոհոլիկներին ԼՏՊ-ի հանրահավաքներից վերադարձնելու գործում օգնելու խնդրանքով՝ հանդիպեցինք քար անտարբերության: Ինչպես տեսնում էք մեր բակի ալկոհոլիկներն իրենց այդ պահին ավելի պետք էին՝ քան ուսուցիչներն աշակերտներին:
ՄԱՐԻԱՄ գրել է:- հեղինակ
իսկ 1945 թվականին երեք շաբաթում ՍՍՀՄ-ը ջարդ ու փշուր արեց 1 միլիոնանոց ճապոնական բանակը:
Իսկապե՞ս… Ինչ էլ մոռացկոտն եք: Իսկ Օգոստոս 6-ը՞:- հեղինակ
Errord Hanrapetuthyun գրել է:
Ես համոզվել եմ, որ ոչ մի հայրենասեր և գիտակից հայ "Ազատություն" ռ/կայանում անելիք չունի, քանզի այդ ռադիոկայանն ուղղված է մեր պետության ու պետականության դեմ: Կարծում եք պատահակա՞ն են ընտրվում այն մարդիք, որոնց մասին մանրամասն հաղորդում, կամ որոնց հետ հարցազրույցներ են անցկացվում նրա եթերում: Ո՛չ դրանք պատահական մարդիկ չեն, դրանք մեր իշխանություններից դժգոհներն են, որոնց ջանասիրաբար փնտրում ու գտնում են "Ազատության" թղթակիցները:
Հայաստանյան ընտրություններից դեռ շատ առաջ ռադիոկայանի բարձր ղեկավարությունը "հրահանգել" էր "ընտրությունների ընթացքը լուսաբանելիս լինել անաչառ և անկողմնակալ", ինչը պետք էր հասկանալ այսպես՝ իշխանությունների մասին միայն վատը, կամ ոչինչ, իսկ հհշական թևի "ընդիմության" մասին ամենալավն ու բարին, թեկուզ հորինված ստեր լինեն, միայն թե իշխանությանը վարկաբեկող երանգ ունենան:
Սա պարզից էլ պարզ է. թե՛ ռադիոկայանը, թե՛ նշված "ընդիմադիրները" սնվում են միևնույն ֆինանսական աղբյուրներից և պարում են այն երաժշտության տակ, որը պատվիրում են ֆինանսավորողները:
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԵՐՐՈՐԴԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 7Հայաստանցիների գրեթե երկու երրորդը` 62 տոկոսը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի իշխանությունների գործունեությանը: Այդ են վկայում «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Հայաստանի ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՉԻ ՊՆԴՄԱՄԲ` ՇՈՒՐՋ 30 ՄԱՐԴ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԲԱԺԻՆ
Ռուբեն ՄելոյանՀայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ, կուսակցության խոսնակ Ռուզան Խաչատրյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նույն օրը մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել ...JANE’S. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՌԻՍԿԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՂարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկերը աճում են: Նման եզրակացության են հանգել Jane’s հետազոտական կենտրոնի մասնագետները` վերլուծելով իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ արտաքին գործոնների ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ»
Աստղիկ Բեդեւյան
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին անգամ կբանակցեն հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ 5 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի
Շիրակի մարզում հացադուլ հայտարարած ազատամարտիկներից 5-ը` առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներ, բժիշկների եւ մարտական ընկերների հորդորներով դադարեցրել են հացադուլը` առողջական վիճակի վատթարացման պատճառով: ...ՄԿՐՏԻՉ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԵՔՈՒԿԵՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Երեւանի քրեական դատարանը Մկրտիչ Աբրահամյանին դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԵԼ Է
Ռուզաննա Ստեփանյան
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա ստացիոնար բուժման կարիք ունի: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կարապետյանի փաստաբան Հարություն ...ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ԱՅՆՃԱՐԻ ՀԱՅԵՐԸ
Լիբանանյան վերջին իրադարձություններից, որոնց արդյունքում փակվել է Սիրիայի հետ սահմանը, մեծապես տուժել են Այնճար հայկական բնակավայրի բնակիչները, որոնք չեն կարողանում արտահանել իրենց արտադրած ապրանքը: ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀՈՒՇԱՄԵԴԱԼ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋԸ
2
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արծաթե հուշամեդալի: Պարգեւը այսօր Բաքվում նրան է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուրան: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 17-ը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել` այդ մասին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 1
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ վավերացրել է «Lիազորություններն ավարտած նախագահների պատմական ժառանգության կենտրոնների մասին» օրենքը: Ապրիլի 25-ին Պետդումայի ընդունած եւ մայիսի 6-ին Դաշնության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի Հանրապետության կառավարություն, իբրեւ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ»
2
Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրներն են քննարկվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ նախագահ Սերժ ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ռուբեն Մելոյան
Ոստիկանությունը, զինված ուժերը, իրավապահ մարմիններն ընդհանրապես բարեգործական կառույցներ չեն` ուժային կառուցներ են, որոնց գործունեությունը կարող է բերել անդառնալի հետեւանքների, եւ դա միշտ պետք է հաշվի ...ԻՍԼԱՄԻՍՏ ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՀՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` իսլամիստ զինյալների ինտերնետային կայքէջերում հայտնվել են սպառնալի բովանդակությամբ հաղորդագրություններ, որոնք կարող են վկայել հունիսի 7-ին Ավստրիայում եւ Շվեյցարիայում ...ՍԱՀՄԱՆԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ
Այսօր կեսօրին ադրբեջանական կողմից արձակած կրակից սպանվել է ժամկետային զինծառայող Անդրանիկ Հայրապետյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Չարենցավանցի զինվորը գտնվել է մարտական ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 50 ՀԱԶԱՐԻ
Չինաստանի իշխանությունները ենթադրում են, որ այս շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 50 հազարի: Կառավարության տվյալներով՝ 10 միլիոն մարդ անմիջականորեն զգացել է երկրաշարժի ազդեցությունը: ...ԲՈՒՇԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ելույթ է ունեցել Իսրայելի խորհրդարանում՝ հրեական պետության 60-ամյակի առթիվ: Բուշն ասել է, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է եւ պաշտպանվելու իրավունք ունի: «Որեւէ պետություն ...ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՆ ԱՄՆ-ՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ ԱՆԵՐՈՋ ԴԵՄ
(Լուսանկարում` Նուրսուլթան Նազարբաեւ) 2
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին փեսան՝ Ռախաթ Ալիեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում վկայություն է տալու Նազարբաեւի դեմ: Նա ցանկություն է հայտնել հայտարարություն անել այն մասին, ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑ ՍԵՅՐԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան ...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
101 ԶՈՀ` ՄՈՒՄԲԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Ռուբեն ՄելոյանԱԳԱՐԱԿԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ 300 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ
Անուշ Մարտիրոսյան125 ԶՈՀ` ՄՈՒՄԲԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Ռուբեն Մելոյան
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՑԵԽ ՆԵՏԵԼՈՎ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ»

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուզան Խաչատրյան
ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԵՐԿՈՒ ԵՐՐՈՐԴԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՀԱՅԱԶԳԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴԸ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
Ռուզան Խաչատրյան
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

