
Հրատարակված է Մայիս 14, 2008
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՉԻ ՊՆԴՄԱՄԲ` ԱՅՍՕՐ ՇՈՒՐՋ 30 ՄԱՐԴ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԲԱԺԻՆ
- Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ, կուսակցության խոսնակ Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հայաստանի ոստիկանությունը հերքում է այդ տեղեկատվությունը: «Մոտավորապես 30 հոգի, ըստ մեր նախնական տվյալների, բերման են ենթարկվել Մալաթիայում», - ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Ոսկու շուկայից, որը պատկանում է Հակոբ Հակոբյանին… Բազմաթիվ քաղաքացիների գալիս են տուն եւ զգուշացնում են, որպեսզի գան ոստիկանության բաժանմունք` իբր զրուցելու համար»: Այս ամենը, ըստ Խաչատրյանի, անմիջականորեն կապված է Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի հետ. - «Կարելի է ենթադրել, որ այս կերպ փորձում են հիմնավորել քրեական գործը, որը հարուցված է Հակոբ Հակոբյանի նկատմամբ»: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հերքեցին, թե Մալաթիայի բաժին այսօր 30 մարդ բերման է ենթարկվել:

- Ռուբեն Մելոյան
Վերջին լուրերը, Մայիս 14, 2008
ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻ. «ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՒԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը: Այդ մասին երեկ հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` ...ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Վլադիմիր Կարապետյան, Լեւոն Բաղդասարյան եւ այլոք)
Երեւանի վարչական դատարանում այսօր ավարտվեցին արտգործնախարարության մի շարք աշխատակիցների` նախկին պաշտոններում վերականգնելու հայցով դատական լսումները: Վճիռը դատարանը կհրապարակի մայիսի 29-ին: Դատարան դիմած ...ԷԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Հյուսիսային քրեական դատարանը երեկ Էդիկ Խաչատրյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱՏՕ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
2
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին` տասնյակ հազարավոր մարդկային զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ...ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՎԻՐՋԻՆԱՅՈՒՄ, ԲԱՅՑ ԶԻՋՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Սենատոր Հիլարի Քլինթոնը համոզիչ հաղթանակ տարավ Արեւմտյան Վիրջինիա նահանգում երեկ կայացած նախնական ընտրություններում, սակայն առաջվա նման զիջում է սենատոր Բարաք Օբամային Դեմոկրատական կուսակցության թեկնածու ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ
(Լուսանկարում` Ջիմ Կոստա)
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` խնդրելով նրան պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ...ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏԵՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐԻՆ
Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 20 հազարին, եւ կանխատեսվում է, որ այն էլ ավելի կաճի: Փրկարարները հասել են երկրաշարժի էպիկենտրոն, որտեղ հայտնաբերել են հիմնահատակ ավերված ...ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆԵՑ ԻՍՐԱՅԵԼ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ժամանել է Իսրայել, որտեղ մասնակցելու է հրեական պետության ստեղծման 60-ամյակի տոնակատարություններին: «Հպարտ եմ վերահաստատելու մեր ժողովուրդների բարեկամությունը», - հայտարարել ...ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԱՊՕՐԻՆԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Հայաստանը գլխավորում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը: Նման տեղեկություն է պարունակվում Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված ...ԱՅՍՕՐ ԲԱՑՎՈՒՄ Է ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Հրաչ Մելքումյան, ՊրահաԱյսօր բացվում է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը` Կաննի միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ընդգրկված է նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմը: Կաննի 61-րդ ...ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Արդեն ստացվել է ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Եվրախորհրդի մոնիտորինգի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Այդ մասին «Ազատություն» ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾՉԻ ՊՆԴՄԱՄԲ` ԱՅՍՕՐ ՇՈՒՐՋ 30 ՄԱՐԴ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԲԱԺԻՆ
Ռուբեն Մելոյան
Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար անդամ, կուսակցության խոսնակ Ռուզան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր մոտ երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել ոստիկանության ...ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ
Ռուզան Խաչատրյան«Բարգավաճ Հայաստան»֊-ի պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում գրած պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարան կգա Ռուբեն Հարությունյանը` եթե Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի ...ԱՐՏԱՇԵՍ ԱՎՈՅԱՆԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Ռուզան ԽաչատրյանԻնչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամի ազատված տեղը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՐ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Կարինե ՔալանթարյանԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 13,6 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«7-Ի ԳՈՐԾԻ» ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՒ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Կարինե Քալանթարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՑԵԽ ՆԵՏԵԼՈՎ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ»

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուզան Խաչատրյան
ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՀԱՅԱԶԳԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴԸ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
Ռուզան Խաչատրյան
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԵՒ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
(Լուսանկարը` արտգործնախարարության)ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

