
ԱՄՆ-Ի ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵԿ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ շնորհավորել է նրան պաշտոնը ստաձնելու առիթով: «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օգտվելով առիթից, Բուշն անդրադարձել է նաեւ անջատողական Աբխազիայի շուրջ ռուս-վրացական հետզհետե սրվող վեճին: «Նախագահ Բուշը շնորհավորել է նախագահ Մեդվեդեւին, երկու լիդերները կարեւորել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, նշել են, որ պատրաստ են համագործակցել, ինչը բխում է վերջերս Սոչիում ձեռք բերված համաձայնությունից: Նրանք խոսել են անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայում ստորագրված միջուկային էներգիային վերաբերող թիվ 123 համաձայնագրի մասին: Նախագահ Բուշը նաեւ մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կաշխատեն լարվածությունը մեղմելու ուղղությամբ», - երեկ երեկոյան ասել է Սպիտակ տան խոսնակ Դանա Պերինոն: Ջորջ Բուշը խոսել է նաեւ Ռուսաստանի վարչապետի պաշտոնը ստաձնած Վլադիմիր Պուտինի հետ եւ հաջողություն է մաղթել նրան նոր պաշտոնում: Արեւմտյան գործակալությունները հաղորդում են, որ վերջին շրջանում Սպիտակ տունը խստորեն քննադատել է Կրեմլին Աբխազիա լրացուցիչ ուժեր ուղարկելու համար: Անցած օրերի ընթացքում մի քանի անգամ լուրեր են հաղորդվել Աբխազիայի օդային տարածքում վրացական ինքնակառավարվող հետախուզական օդանավեր վայր գցելու մասին: Վրացիները կամ հերքում են այդ լուրերը, կամ էլ, ինչպես դա եղել է մեկ դեպքում, պնդում են, թե փոքրիկ օդանավը ոչնչացրել են ոչ թե աբխազները, այլ ռուսական մարտական կործանիչը: Արեւմտյան երկրներին իսկապես անհանգստացնում են այդ իրադարձությունները եւ ռուսների ակտիվությունն Աբխազիայում եւ Հարավային 0սիայում: Նախօրեին Թբիլիսի են այցելել Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի եւ Շվեդիայի արտգորնախարարները: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նրանց հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել «պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը վտանգնված է ռուսների կողմից»: «Վճռվում է Եվրոպայի ապագան», - հայտարարել է Սահակաշվիլին: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան շաբաթավերջին Սուխումիում հանդիպել է Աբխազիայի չճանաչված վարչակազմի ղեկավարներին՝ նախագահ Սերգեյ Բագապշին եւ արտգործնխարար Սերգեյ Շամբային: Շամբան այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է վրաց-աբխազական բանակցությունների հեռանկարը: «Ամերիկացիներն ու մենք հավատում ենք, որ կա երկխոսությունը վերականգնելու հնարավորություն: Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանը պարտավոր է կատարել ստորագրած պայմանագրի դրույթները եւ դուրս բերել ուժերը Կոդորի կիրճից», - ասել է Շամբան եւ հավելել. - «Այս հարցում փոխզիջում հնարավոր չէ, մենք կնքել ենք փաստաթուղթ, որի համաձայն, Կոդորի կիրճը պետք է ապառազմականացվի»: Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է Մեթյու Բրայզայի այցը Սուխումի` հայտնելով, որ ամերիկացի դիվանագետը Աբխազիայի հակամարտության շուրջ ռուս-վրացական վեճում վրացամետ կողմնորոշում ունի:
- Արմեն Քոլոյան, Պրահա
ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 23
Վերջերս երեք տասնյակ թուրք զբոսաշրջիկներ տասնօրյա շրջագայություն են կատարել Հայաստանում: Այս աննախադեպ շրջագայությանը այնպիսի տպավորություն է թողել, որ, ըստ «Թրքիշ դեյլի նյուս» պարբերականի, նախաձեռնող ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուզան Խաչատրյան 4
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ֊-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Ռուզաննա Ստեփանյան 2«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կարծիքով, իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը հետեւանք ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Այսօր Մոսկվայում բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողներին հայտնել է, որ «Կարոտ» կոչվող փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, ...ԷԼԻԶԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ
Արմեն Քոլոյան, Պրահա
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ քառօրյա պետական այցով մեկնում է Թուրքիա: DPA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դա արքայական ...ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
1
Լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից մեկը` Ռուսաստանը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հաջող լուծման իրական պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ...ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ. «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր հայտնել է, որ իր գլխավորած կառույցը հետեւում է Անդրկովկասում կատարվող իրադարձություններին, սակայն դրանց հատուկ ...ԱՐԹՈՒՐ ՌԱՍԻ-֊ԶԱԴԵ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՈՐԵՒԷ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-֊զադեն այսօր հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ անլուծելի խնդիր չունի եւ երկու պետությունների հարաբերությունները ամենաբարձր մակարդակին են: «Չեմ տեսնում որեւէ նույնիսկ ...ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Աննա ՍաղաբալյանԱյսօր Սուքիաս Ավետիսյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Հանրապետական կուսակցության ընտրացուցակով նրան գրանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սուքիաս Ավետիսյանը պատգամավոր դարձավ Արմեն Դանիելյանի ...ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՄՈՏԵՑԱՎ 12 ՀԱԶԱՐԻՆ
Երեկ Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 12 հազարին: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Չինաստանի կառավարության ներկայացուցիչը այսօր Պեկինում կայացած ասուլիսի ժամանակ ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է 17 ՄԱՐԴ
(Լուսանկարը` Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի) 1
Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի է նստած 17 հոգի, որոնցից` 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, 2-ը` Մարալիկում: Բոլոր 17-ն էլ հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանությունները ...ԻՍՐԱՅԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
Մոլորակի պետական եւ հասարակական մի քանի տասնյակ գործիչներ այսօր ժամանում են Երուսաղեմ, որտեղ գումարվում է Իսրայել պետության ստեղծման 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով` Իսրայելի գործող նախագահ, ...ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ռուզան Խաչատրյան
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային ...ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԿԱԼԱՆԱՎՈՐ ՉԿԱ»
Սաթենիկ Վանցյան
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Հայաստանի կալանավայրերում հացադուլ հայտարարած որեւէ անձ ...ԱՄՆ-Ի ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵԿ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ զանգահարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ շնորհավորել է նրան պաշտոնը ստաձնելու առիթով: «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է 18 ՄԱՐԴ
(Լուսանկարը` Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի)
Այսօր Շիրակի մարզում հացադուլի է նստած 18 հոգի, որոնցից` 14-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, 2-ը` Մարալիկում: Բոլոր 18-ն էլ հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանությունները բավարարեն իրենց պահանջները ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՃԱՏԵՒ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՐԵՒԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ ԿԱՊՎՈՒՄ Է ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՀԵՏ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՑԵԽ ՆԵՏԵԼՈՎ, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ»

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուզան Խաչատրյան
ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ՀԱՅԱԶԳԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴԸ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
Ռուզան Խաչատրյան
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԷ
Ռուզան Խաչատրյան
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

