
Հրատարակված է Մայիս 10, 2008
ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
- Մայիսի 9-ին Հայաստանում նշվող Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, մի խումբ կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ ու նախկին ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ այցելեցին Եռաբլուր, ուր ծաղկեպսակներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետեւ Հաղթանակի այգում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը ասաց, որ տոնը նշում է «խառը զգացմունքներով», քանի որ մայիսի 9-ը մի կողմից «հիշատակի օր» է, մյուս կողմից` «հաղթանակի, հույսի եւ հպարտության օր»: Վարչապետը ասաց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին օգնելու նպատակով, նախօրեին կառավարությունը որոշում է ընդունել կրկնապատկել պատվովճարները: «Դա առաջին քայլն էր այդ ուղղությումբ», - հավելեց Տիգրան Սարգսյանը: - «Մենք ընդհանրապես մշակում ենք մի համալիր ծրագիր, սոցիալական մի մեծ փաթեթ, որը 2009 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ արդեն կդառնա հանրության քննարկման առարկա»: «Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում», - ասված է տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում։ - «Հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժողովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլեւ մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ»։ «1992 թվականից մայիսի 9-ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաեւ փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ», - շարունակել է նախագահ Սարգսյանը: - «Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին»: Եռաբլուր, իսկ ապա նաեւ Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել երկու պատերազմների` Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան, մասնակից, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: «Ազատություն» ռադիոկայանի` վետերանների նկատմամբ պետության վերաբերմունքին վերաբերող հարցին Դալիբալթայանը պատասխանեց. - «Այդ հարցում մենք հետ են մնում: Ինչպե՞ս է Ռուսաստանում. հենց այդպես է պետք վերաբերվել վետերաններին: Մեզ մոտ վետերանները քիչ են. ամեն տարի կենդանի մնացած վետերաններից երկուեւկես հազարը մահանում են... Պարզապես [իշխանությունները] չեն մտածում [վետերանների մասին], երեւի այդ մասին մտածելու ժամանակ չունեն: Բավարար չափով միջոցներ կան վետերաններին օգնելու համար, պարզապես մտածել է պետք»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաղթանակի եւ խաղաղության օրվա տոնակատարություններին մասնակցել է Ղարաբաղում, ուր մեկնել է մայիսի 8-ին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա մասնակցել է Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը կազմակերպված հանդիսավոր երեկոյին: Մայիսի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ ուղեւորվել է Շուշի: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել է եռատոնի առիթով մատուցված պատարագին, այցելել է Գանձասար: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Ռուբեն Մելոյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Մայիս 10, 2008
ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ռուզան Խաչատրյան
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային ...ՀԱՅԱԶԳԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 6
Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվում է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական` 22-րդ ֆիլմում: «Մի փոքր կարեկցանք». այսպես է կոչվում ռեժիսոր Մարկ ...ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Մայիսի 9-ին Հայաստանում նշվող Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, մի խումբ կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ ...ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴԸ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
Ռուզան Խաչատրյան 5
Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը ուրբաթ օրը անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու պատմությանը` հիշատակելով «նահատակությունը» եւ խուսափելով իր նախորդ Հովհաննես Պողոս երկրորդի կողմից քանիցս օգտագործված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐՍՏԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ»-Ը ՆՇՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ՇՏԱՅՆՄԱՅԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ»
Արմեն Քոլոյան, ՊրահաԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. «ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆ ԱՅԼՈՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՀԱՅԱԶԳԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԲԵՆԵԴԻԿՏՈՍ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴԸ ԽՈՒՍԱՓԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ
Ռուզան Խաչատրյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԷ
Ռուզան Խաչատրյան
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

