
Հրատարակված է Մայիս 06, 2008
ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
- Երեկ Փարիզում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նալբանդյանը Կուշներին է ներկայացրել նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները եւ առաջնային անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ: Առանձին ուշադրություն է բեւեռվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա: Էդվարդ Նալբանդյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրը շարունակելու է ջանքերը Մինսկի խմբի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար: Շուրջ 45 րոպե տեւած հանդիպումից անմիջապես հետո Ֆրանսիայի արտգործնախարարությունում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցեցին մեծ թվով ֆրանսահայ, հայաստանցի եւ ֆրանսիացի լրագրողներ: «Ես շատ ուրախ եմ Էդվարդ Նալբանդյանի հետ` իբրեւ արտգործնախարար, առաջին այս հանդիպման համար, որը հաստատում է, եթե դրա անհրաժեշտությունը կար, Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները», - ասաց Կուշները: Ջերմորեն արտահայտվելով Հայաստանի մասին` Ֆրանսիայի արտգործնախարարը նշեց, որ Հայաստան այցելել է երկրի անկախության առաջին տարիներին եւ մտադիր է կրկին այցելել, քանի որ Էդվարդ Նալբանդյանը իրեն հրավիրել է: Ի պատասխան հարցերից մեկի` Բեռնար Կուշները հայտնեց, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, եւ ցավ հայտնեց կատարվածի առնչությամբ` միաժամանակ ընդգծելով, որ իր դերը չէ խառնվել Հայաստանի ներքին գործերին: Բեռնար Կուշները հաստատեց Ֆրանսիայի կամքը` օգնելու Հայաստանին մի շարք խնդիրների լուծման հարցում, հատկապես Եվրամիությունում նախագահության շրջանում, որը սկսվելու է հուլիսից եւ տեւելու է 6 ամիս: Էդվարդ Նալբանդյանը, իր կողմից, վերահաստատեց իր ցանկությունը եւ կամքը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գծով: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Բեռնար Կուշները ասաց, որ շատ ուրախ է, որ Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարարի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրա խոսքերով` այդ հանդիպումները որոշ հույսեր են ներշնչում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, որը կավարտվի ուշ երեկոյան: Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

- (Լուսանկարը` արտգործնախարարության)
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ «ԹԱՅՄ» ՀԱՆԴԵՍԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՑԱՆԿՈՒՄ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ
Արմեն Քոլոյան, Պրահա
«Թայմ» հանդեսն օրերս հրապարակել է մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Մեկնաբանները նշում են, որ որքան էլ զարմանալի է եւ տարօրինակ, հեղինակավոր հանդեսի կազմած ցուցակում չկա Հռոմի պապ Բենեդիկտոս ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ խորհրդարանում այսօր ստեղծվել է աշխատանքային խումբ` նախագահական ընտրությունների առնչությամբ ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ ...ԿԱՐԼԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Հովհաննես ՇողիկյանԵրեւանի քրեական դատարանն այսօր 2 տարի 10 ամիս 26 օր պայմանական (երկու տարի փորձաշրջանով) ազատազրկման դատապարտեց Կարլեն Մանուչարյանին` մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու ...ԱԴՐԲԵՋԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԸ
Այսօր երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդուլա երկրորդը: APA գործակալության փոխանցմամբ, Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Հորդանանի թագավորին դիմավորել են վարչապետ ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ պետք չէ մարտի 1-ի իրադարձությունների համար մեղավոր փնտրել, քանի որ տեղի է ունեցել «մեծագույն ողբերգություն», որի համար ...ՄՅԱՆՄԱՅՈՒՄ ՓՈԹՈՐԿԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 15 ՀԱԶԱՐԻ
Մյանմայում կիրակի օրը տեղի ունեցած ուժգին փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15 հազարի, հազարավոր մարդիկ անհետ կորել են: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Մյանմայի ռազմական վարչախումբը: Երկրի ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԷ
Ռուզան Խաչատրյան 2
Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թվականի ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՈՒՂԵՎԱՐՁԸ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի
Այսօրվանից Գյումրիում ավելացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Ավտոբուսով երթեւեկելու արժեքը, որը մինչ այժմ 50 դրամ էր, սահմանվել է 100 դրամ: Երթուղային տաքսիների ուղեվարձը, որը 100 դրամ էր, դարձել ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՎԱՏԻԿԱՆ
(Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի)
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս տասնվեցերորդի հրավերով մեկնել է Վատիկան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` ...ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
(Լուսանկարը` արտգործնախարարության)
Երեկ Փարիզում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը: Հայաստանի ...ԴԱՇՏԱՅԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԱԽԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Ռուբեն Մելոյան 1
«Հայաստանում շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները: Մարդիկ բերման են ենթարկվում, հետապնդվում ու ձերբակալվում անհիմն մեղադրանքներով, ինչը ստեղծում է անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտ: ...ԵՎՐՈՊԱՅԻ 17 ԵՐԿՐՆԵՐ ՉԵՂՅԱԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍԵՐԲԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ
2Եվրամիության 16 երկրներ եւ Նորվեգիան այսօր հայտարարել են, որ այլեւս վարձավճար չեն պահանջելու Սերբիայի քաղաքացիներից մուտքի վիզաների համար, ինչն առաջին քայլն է նրանց համար վիզաներից զերծ ռեժիմ սահմանելու ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՊԿ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ
Ազա Բաբայան, ՄոսկվաԵԱՀԿ-Ն ԵՒ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՎՐԱՍՏԱՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաԸՍՏ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ
ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՖՈՒՏԲՈԼ Է, ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԷ
Ռուզան Խաչատրյան
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

