
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԲԵՐՎԵԼ Է ԲԱՐՁՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հրամանով աբխազական բանակը բերվել է բարձր մարտական պատրաստականության: Նման քայլի պատճառը, ըստ Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի, երեկ Աբխազիայի օդային տարածքում վրացական երկու անօդաչու հետախուզական ինքնաթիռների հայտնաբերումն էր: Գալիի շրջանում հայտնաբերված ավտոմատ կառավարվող օդանավերը աբխազական ուժերի կողմից անմիջապես ոչնչացվել են: Սա արդեն երկրորդ նման դեպքն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Առաջին հետախուզական օդանավը Աբխազիայի օդային տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էր ապրիլի 20-ին, ինչից հետո վրաց - աբխազական հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվեց, եւ Ռուսաստանը սկսեց համալրել տարածաշրջանում իր զորամիավորումները: Աբխազ պաշտոնյաները, վկայակոչելով իրենց հավաստի տեղեկությունները, լրատվամիջոցներին փոխանցել են, թե վրացական զորքը պատրաստվում է առաջիկա օրերին ներխուժել Աբխազիայի տարածք: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան հայտարարել է, թե վրաց - աբխազական սահմանին կենտրոնացվել է 7,5-հազարանոց վրացական զորախումբ եւ ծանր զրահատեխնիկա: «Վրաստանը ծրագրում է գրավել Կոդորի կիրճի կարեւորագույն ռազմավարական օբյեկտները: Մենք դեռեւս հետեւում ենք նրանց գործողություններին. եթե առաջ շարժվեն, մենք էլ կշարժվենք դեպի Քութայիսի` ուժերն ու տեխնիկան մեզ բավարար են», - ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը լրագրողներին վստահեցրել էր, թե կան «բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ վրաց իշխանությունները ցանկանում են ուժային ճանապարհով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները»: Հերքելով Աբխազիայի տարածք ներխուժելու ծրագրերի մասին լուրերը` Վրաստանի արտգործնախարարությունը միաժամանակ հաստատել է հետախուզական ինքնաթիռների մասին տեղեկատվությունը: «Վրաստանի ներքին գործերի նախարարության հետախուզական ինքնաթիռները թռչում են եւ պետք է թռչեն Վրաստանի անջատողական տարածաշրջանի օդային տարածքով, որպեսզի տիրապետեն լիարժեք տեղեկատվության Ռուսաստանի Դաշնության ծավալած գործողությունների մասին: Սեփական օդային տարածքը վերահսկելու Վրաստանի ինքնիշխան իրավունքի սահմանափակման` ռուսաստանյան այսպես կոչված խաղաղապահ ուժերի փորձերը ուղղված են հակամարտության սրմանը եւ սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», - ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Օրեր առաջ «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անհանգստություն էր հայտնել, թե ռուսական բանակի ստորաբաժանումները «խաղաղապահ ուժերի անվան տակ շարունակում են մտնել Վրաստանի տարածք»: «Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է, որ այս ամենը վերածվի ռուսական զորքերի կողմից Վրաստանի անբաժանելի մասը հանդիսացող տարածքի ապօրինի գրավման», - հայտարարել էր Վրաստանի նախագահը:
- Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
26
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՒԷ ՔԱՅԼ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ»
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի կատարման ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի ...ԱՌՆՎԱԶՆ 4 ՀԱԶԱՐ ԶՈՀ ՄՅԱՆՄԱՅՈՒՄ` ՓՈԹՈՐԿԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Վերջին պաշտոնական տվյալներով` առնվազն 4 հազար մարդ է զոհվել Մյանմայում ուժգին փոթորկի հետեւանքով: ՄԱԿ-ն այսօր տեղեկացրել է, որ փոթորկից հետո հարյուր հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել: ՄԱԿ-ի ներկայացուցչի ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ ՄՈՏ 90 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ նախնական քննություն է իրականացվում շուրջ 90 քաղաքացու նկատմամբ: Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուզաննա ՍտեփանյանՀետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել 8 օր առաջ սկսած հացադուլը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ...ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՍՏԵՂԾԻ
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե երկրի Սահմանադրական դատարանը ապօրինի հռչակի իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ապա ինքը քաղաքական նոր կուսակցություն կստեղծի: ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար, նախկին արտգործնախարար ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹՈՂՆՎԵԼ Է ՈՒԺԻ ՄԵՋ
Հովհաննես Շողիկյան
Այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Արամ Կարապետյանը ...ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմեն Քոլոյան, Պրահա 1Hochu ճապոնական ընկերությունը հայտ է ներկայացրել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման մրցույթին մասնակցելու համար: Ճապոնացիներից առաջ տենդերը շահելու հայտեր են ներկայացրել ֆրանսիական Vinci SA, բելգիական ...ՄՅՈՒՆԽԵՆԻ «ԲԱՎԱՐԻԱ»-Ն ԵՒ ՄԱԴՐԻԴԻ «ՌԵԱԼ»-Ը՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
Մյունխենի «Բավարիա»-ն եւ Մադրիդի «Ռեալ»-ը Գերմանիայի եւ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունների ավարտից երեք փուլ առաջ դարձան չեմպիոններ: «Ռեալ»-ը իր երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 31-րդ, իսկ «Բավարիա»-ն՝ ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման ...ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը այսօր «անօրինական եւ հակասահմանադրական» է որակել երկրի ամենամեծ եւ ամենահարուստ Սանտա Կռուզ նահանգում երեկ կայացած ինքնավարության հարցով հանրաքվեն: Նահանգի ընտրողների 85 ...ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է ԸՆՏՐՎԵԼ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Կարինե Սիմոնյան, ՍպիտակԿիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական տվյալներով` Սպիտակի քաղաքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, գործարար Գագիկ Սահակյանը: Նա մոտ 300 ձայնի առավելություն ունի գործող քաղաքապետ, ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԲԵՐՎԵԼ Է ԲԱՐՁՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԱբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հրամանով աբխազական բանակը բերվել է բարձր մարտական պատրաստականության: Նման քայլի պատճառը, ըստ Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի, երեկ Աբխազիայի օդային տարածքում ...ՎԱՀՐԱՄ ՂՈՒՇՉՅԱՆ. «ՇԱՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՄԵԶ ՀԵՏ ԳՈՐԾ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Արմեն Քոլոյան, ՊրահաՄադրիդում գումարված Ասիական զարգացման բանկի ամենամյա ժողովում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը երեկ հավաստիացրել է, որ չնայած հետընտրական բախումներին` Հայաստանը կարող է կատարել բոլոր ...ԵԽԽՎ-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Աստղիկ ԲեդեւյանՆախագահ Սերժ Սարգսյանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջարկների իրագործման համար ստեղծված ...ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը փաստել է, որ հայաստանցիները վերջին ամիսներին հաստատել են ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու ձգտումը: «Հայաստանի ժողովուրդը նախորդ ամիսների ընթացքում հաստատել ...ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է Ի ՉԻՔ ԴԱՐՁՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Ասիական զարգացման բանկի ղեկավարն այսօր զգուշացրել է, որ պարենի գների աճը կարող է ի չիք դարձնել աշխարհում աղքատության դեմ պայքարի նվաճումները: Բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան Մադրիդում կայացած ամենամյա ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՒ ԴԵՅՎԻԴ ԲԱԴԴԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ Էյչ-Էս-Բի-Սի բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ...ԵՐԿՈՒ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ԻՋԵՑՐԵԼ Է ԳԱԶԻ ԳԻՆԸ
Շաքե Ավոյան
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով են դիմել ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող երկու տնտեսվարող սուբյեկտ, հայտնելով, որ մայիսի 5-ից իրենց գազալցակայաններում իջեցնում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՒ ԹԲԻԼԻՍԻԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
Եվրոպական միությունն այսօր տարածել է հայտարարություն, որով իր լուրջ մտահոգությունն է հայտնել ռուս - վրացական ճգնաժամի վերաբերյալ: 27 անդամ ունեցող կառույցի անունից հայտարարությունը հրապարակել է Եվրամիությունում ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԱԳԱՑՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Անուշ ՄարտիրոսյանՍԿՍՎԵՑ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

