
Հրատարակված է Մայիս 04, 2008
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
- Համաժողովրդական շարժման կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությունը՝ Եվրոպայի հասցեին, կոնգրեսին հարող «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը «միանշանակորեն կիսում է»: «Դեռ ավելին, կարող եմ ասել, որ ինձ բավական զարմացրեց այն հանգամանքը, որ մեր ընտրությունները վերահսկելու եկավ եվրոդիտորդական առաքելությունը` [Ջոն] Պրեսկոտի գլխավորությամբ, անձնավորություն, որը ներկայացնում է անգլիական քաղաքական իշխանության թեւը, որը մեղադրվում է Անգլիայում, եւ դատավարություն է ընթանում Եվրոպայում` այնտեղ տեղի ունեցած խորը ընտրակեղծիքների հետ կապված», - ասաց Խաչատրյանը այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցում: Կոնգրեսի աջակից կամ անդամ կուսակցությունների հետագա միաձուլման հեռանկարի առնչությամբ, որը ներկա պահին բացառելով` հետագայի համար ամեն դեպքում չբացառեց Տեր-Պետրոսյանը իր ելույթում, Խաչատրյանը ասաց. - «Հետագայի համար դա ընդամենը զարգացումների խնդիր է, եւ գնահատականները կարող են փոփոխվել: «Ժառանգություն» կուսակցությունը, համենայն դեպս, լինելով ժողովրդական շարժման կողքին, առայժմ դրա անհրաժեշտությունը ուղղակի չի տեսնում»: Ելույթի կարեւորագույն կողմերից մեկը Վարդան Խաչատրյանն անվանեց այն, որ «մերժվեց երկխոսության խնդիրը ներկայիս իշխանությունների հետ, եւ այդ երկխոսության հիմքում, այնուամենայնիվ, դրվեց որոշակի բարոյական չափանիշ, որ կալանավայրերում գտնվողների ազատ արձակելուց հետո միայն կարող է երկխոսություն տեղի ունենալ»: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տեսակետն այս հարցում այսպիսին է. - «Նախագահի առաջարկը` առանց նախապայմանների, մնում է ուժի մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում կրկին առաջադրեց նախապայմաններ երկխոսության համար»: Հանրապետականի խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, իր հերթին, շեշտեց. - «Իշխանություններին եթե չի ընդունում որեւիցե մեկը, չի ընդունում նրա լեգիտիմությունը, ապա իշխանությունները ո՞ւմ հետ պետք է բանակցեն եւ ի՞նչ խնդրի շուրջ: Սա նշանակում է, ընդհանուր առմամբ, երկխոսության դուռը փակել»: Ելույթի որոշ հատվածներ հանրապետական պատգամավորի համար, ամեն դեպքում, ողջունելի են. - «Այո, անհանդուրժողականություն կա, երկփեղկվածություն կա իշխանության եւ ընդդիմության լիդերների միջեւ: Եվ շատ կարեւոր է, որ արդեն ընդդիմությունը եւս հասկացավ, որը սկզբից հրճվում էր, ուրախանում էր, որ հնարավոր են պատժամիջոցներ Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ հետո հասկացան, որ պատժամիջոցները Հայաստանի հանդեպ են, եւ դրսում լսում են Հայաստանի հարցերը, ոչ թե իշխանությունների հարցերը: Լավ է, որ արդեն տնտեսական պատժամիջոցների նկատմամբ տրամադրվածությունները, կոնկրետ «Հազարամյակի մարտահրավերների» կապակցությամբ, արդեն փոխվում է` կարծում եմ, շատ լավ է: Շատ լավ է այն մոտեցումը, որը հստակ ասում է, որ ներքաղաքական լարվածությունները բերում են երկրի թուլացմանը, եւ դրանից կարող է օգտվել արտաքին թշնամին, եւ Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա ազգը միասնաբար կդիմագրավի Ղարաբաղի հարցում»: «Ես հուսով եմ, որ սա փոքր-ինչ մեղքի գիտակցություն է, որովհետեւ նաեւ իր գործողությունների արդյունքում թուլացավ Հայաստանը, նաեւ իր գործողությունների արդյունքում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը դարձան ավելի խոցելի», - հավելեց Սամվել Նիկոյանը: Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետընտրական շրջանի համար նորմալ է գնահատում Տեր-Պետրոսյանի ելույթը, բայց՝ «նաեւ որոշ մտահոգություններ կան»: «Որքան էլ առաջին նախագահը փորձի դիմել միջազգային հանրությանը, կամ Ամերիկայի կառավարությանը, կամ Եվրամիությանը, որպեսզի չդադարեցվեն այնպիսի ծրագրեր, որոնք օժանդակում են մեր երկրի զարգացմանը, սրանք կարող են պարզապես ձեւական արտահայտություններ լինել, եւ ավելի շատ կարող է միտված լինել երկիրը դեպի երրորդ-չորրորդ աշխարհի երկրներ տեղափոխելուն», - գտնում է դաշնակցական պատգամավորը: - «Հարկավոր է ներքաղաքական գործընթացները իր հունով տանելուց զատ երբեք չձգտել վնասել երկրի միջազգային հեղինակությանը, որովհետեւ արտաքին աշխարհում մեր երկիրը ուժեղ կարող է լինել միայն մի դեպքում` եթե երկրի ներսում լինի քաղաքական քաղաքակիրթ երկխոսություն»: Ինչ վերաբերում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւին, ապա, ինչպես նշեց Արծվիկ Մինասյանը, «առաջին նախագահը նույնպես հղում կատարեց այդ փաստաթղթին եւ ասաց, որ անպայման դրանք պետք է կատարվեն»: «Եվ կոալիցիոն ձեւաչափը, եւ նաեւ այն քայլերը, որոնք նախատեսվում են, բերելու են այդ հարցերի լուծմանը», - հավելեց դաշնակցական պատգամավորը: Բանաձեւի առիթով «Ժառանգության» պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ մայիսի 10-ին կհրապարակվի նախագահի ստեղծած խմբի ծրագիրն այդ ուղղությամբ, որից հետո «Ժառանգություն»-ն էլ իրենը կհրապարակի: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները այսօր ճեպազրույցների չէին եկել:

- Ռուզան Խաչատրյան
Քննարկում
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:
Ա՜յ կոալիցիոն անգաղափարներ, ուրեմն դուք ուզում եք , որ սերժիկի մանկլավիկները լցոնենքվեաթերթիկները, հետո ծեծեն Լևոնի վսահված անձանց ընդհուպ մինչև աչքից զրկելը, խոշտանգեն նրանց, ապա զորք դուրս բերեն, կրակեն ժողովրդի վրա, ինչի արդյունքում առնվազն 10 զոհ լինի և դեռ Նաիրա Զոհրաբյանի նման անբարոյականը կանգնի ասի թե պետք է առանց նախապայմանների բանակցե՞լ, ու՞մ հետ, հանցագործի՞, երբե՜ք, պատանդ վերցրած ավազակների հետ չեն բանակցում, այլ նրանց չեզոքացնում են, պատանդներին էլ ազատ արձակում:Այնպես որ, ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ....
Վերջին լուրերը, Մայիս 04, 2008
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները այսօր հայտարարել են, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ
Ռուզաննա ՍտեփանյանՊատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը շարունակում է 7 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել ...NESTLE-Ն ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ
2
Սննդամթերք արտադրող Nestle հանրահայտ միջազգային ընկերությունը հարուցել է Ադրբեջանի հասարակության վրդովմունքը՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: BBC հեռուստառադիոընկերության վկայությամբ՝ Nestle-ն իր արտադրած ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշների հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ...ԻՐԱՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՎՐԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
1Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքում սպանվել է երկու վրացի խաղաղապահ: Երկու վրացի զոհվել է եւ մեկը վիրավորվել է Բաղդադից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիյալա նահանգում ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
1
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այսօր բանակցություններ է անցկացրել Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարների հետ: Ռայսը հորդորել է կողմերին համաձայնություն ձեռք բերել մինչեւ այս տարվա վերջը, երբ լրանում է ...ԲՈԼԻՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՆԱՀԱՆԳԸ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ Է ՁԳՏՈՒՄ
Այսօր Բոլիվիայի ամենահարուստ՝ Սանտա Կռուզ նահանգում հանրաքվե է անցկացվում ինքնավարության հարցով: Նախագահ Էվո Մորալեսը նախապես հայտարարել է, որ չի ընդունելու «անօրինական» քվեարկության արդյունքները: Սոցիոլոգիական ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 156-Ի
Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Էդ Փերլմաթերը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, ինչով հանձնախմբի անդամների թիվը հասավ 156-ի: «Ես հպարտ եմ անդամակցել Հայկական ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԻ ԳՆԻ ԱՃԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա 5
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հինգշաբթի երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ` ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` շաբաթ վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման են ենթարկվել չորս անձինք, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը: Այդ մասին ...ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՏՈՒԺԵԼ
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կինը չի տուժել այն պայթյունից, որը տեղի է ունեցել նրա մեքենայի ճանապարհին: Երկրի առաջին տիկինը թատրոն էր ուղեւորվում, երբ ճանապարհին պայթյուն է որոտացել: Վիրավորվել են նրա ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Ռուզան Խաչատրյան 1
Համաժողովրդական շարժման կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությունը՝ Եվրոպայի հասցեին, կոնգրեսին հարող «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵՑ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻՆ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԱԾԸ «ՈՉ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ»
Կարինե ՔալանթարյանԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆԴ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
Ռուզաննա ՍտեփանյանՀԱՅԱՍՏԱՆԸ` ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱ՞Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՒ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ FREEDOM HOUSE-Ի ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է «ՈՉ ԱԶԱՏ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

