
Հրատարակված է Մայիս 04, 2008
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ` ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ
- Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` շաբաթ վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման են ենթարկվել չորս անձինք, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԺԿ-ի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը: «Առավոտյան ժամը 7:30 եկել են [Թադեւոսյանի] տուն` առանց ծանուցագրի, եւ տարել են ոստիկանություն: Միայն երեկոյան բաց են թողել Սամվել Թադեւոսյանին, ավելին, օրվա ընթացքում զանգահարել են տուն եւ պահանջել են, որպեսզի փաստաթղթերը բերեն Սամվելի», - պատմեց Ռուզաննա Խաչատրյանը: - «Միգուցե վախեցնելու նպատակով` սպառնում էին, որ քրեական գործ կհարուցվի նրա նկատմամբ»: Թադեւոսյանի եւ մյուսների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն, ըստ Ռուզաննա Խաչատրյանի, «այսօրվա վարչախումբը կարծես թե չի պատրաստվում կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջը, որոշումը, եւ այն հավաստիացումները, որ պատրաստ են ի կատար ածել, դա միայն իմիտացիա է, ինչպես ասում են` փափուկ բարձ են փորձում դնել ե’ւ հասարակության, ե’ւ Եվրախորհրդի գլխի տակ` օգտվելով այն հանգամանքից, որ Եվրախորհրդի որոշման մեջ շեշտված է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածներն անհապաղ ազատ արձակվեն»: «Փաստորեն, ստացվում է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածների գործերը անհիմն են, եւ այս ձեւով փորձում են հիմնավորել ինչ-որ փաստեր: Մարդկանց ձերբակալել են, հետո փորձում են փաստեր հայթայթել, որպեսզի քրեական գործ հարուցեն եւ ասեն, որ քաղաքական բանտարկյալներ չեն, այլ քրեական հանցագործներ», - հավելեց ՀԺԿ-ի խոսնակը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ով շաբաթ օրը հետեւել է Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման ենթարկվածների ճակատագրին, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց. - «Ես հանդիպեցի ոստիկանության պետի տեղակալ պարոն Հովհաննիսյանի հետ: Ինքը չհերքեց: Հարցրեցի` ինչ հիմքով, ասաց` «մարտի 1-ի չարտոնված միտինգներին մասնակցելու համար, կադրերում երեւացել են, բերում ենք, մի անհանգստացեք, երկու ժամ հետո բաց կթողնենք»: Բայց այդ «երկու ժամը» բավական երկար տեւեց: Երկրորդ անգամ երբ պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպեցի, ասաց` «դե հո մենակ ի՞նքը չի»: Այսինքն, ասացի, ուրեմն շատ են, ասաց` այո: Այդ շատը քանիսն են` ստույգ չգիտեմ, չորսը հաստատ գիտեմ: Նրանց բաց են թողել ուշ ժամի»: Այս ամենը, ըստ Անահիտ Բախշյանի, անմիջական կապ ունի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի հետ. - «Մալաթիայի տարածքից են հիմնականում բերում մարդկանց, որոնք ակտիվ են, որոնք քաղաքացիական ընդգծված կերպար ունեն: Եվ ես ենթադրում եմ, որ սա մտահղացման արդյունք է, որ կանչեն, ինչ-որ գործ թխեն պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված: Եվ սա, ըստ երեւույթին, միայն այստեղ չի արվում, այլ բոլոր այն տեղերում, որտեղ այս պատգամավորներն ունեն համախոհներ»: «Ինձ թվում է, փրփուրներից են կառչում, որովհետեւ պիտի ցույց տան ինչ-որ բանէ հայտարարել են, ասել են, որ ընդդիմությունը զենք բերեց, քիչ է մնում ասեն` զորք բերեց: Հիմնավորելու համար այսպիսի պարզունակ, չափից ավելի պարզունակ քայլերի են դիմում», - ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը: Ռուբեն Մելոյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:
Այս իշխանության օրերը հաշված են, դրանում այլևս որևէ մեկը չի կասկածում: Բայց սրանք փորձում են անել առավելագույն վատությունն այս ազգին, հետո գնալ: Ինչպես 1920թ. դեկտեմբերի 2-ին դաշնակները, երբ այլևս իշխանություն չունենալով 40000քկմ-ից Հայաստանը դարձրին 12000քկմ, մնացածը նվիրելով թուրքերին(Ալեքսանդրապոլի պայմանագիր): Հիմա էլ այս մյուս թուրքահպատակներ սերժիկն ու ռոբիկն են փորձում նույնն անել: Բայց մենք դա թույլ չենք տա: Այնպես որ ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ....
Վերջին լուրերը, Մայիս 04, 2008
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները այսօր հայտարարել են, թե պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ
Ռուզաննա ՍտեփանյանՊատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը շարունակում է 7 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել ...NESTLE-Ն ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ
2
Սննդամթերք արտադրող Nestle հանրահայտ միջազգային ընկերությունը հարուցել է Ադրբեջանի հասարակության վրդովմունքը՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: BBC հեռուստառադիոընկերության վկայությամբ՝ Nestle-ն իր արտադրած ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշների հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ...ԻՐԱՔՈՒՄ ԵՐԿՈՒ ՎՐԱՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ
1Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրաքում սպանվել է երկու վրացի խաղաղապահ: Երկու վրացի զոհվել է եւ մեկը վիրավորվել է Բաղդադից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիյալա նահանգում ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ
1
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այսօր բանակցություններ է անցկացրել Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարների հետ: Ռայսը հորդորել է կողմերին համաձայնություն ձեռք բերել մինչեւ այս տարվա վերջը, երբ լրանում է ...ԲՈԼԻՎԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՆԱՀԱՆԳԸ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ Է ՁԳՏՈՒՄ
Այսօր Բոլիվիայի ամենահարուստ՝ Սանտա Կռուզ նահանգում հանրաքվե է անցկացվում ինքնավարության հարցով: Նախագահ Էվո Մորալեսը նախապես հայտարարել է, որ չի ընդունելու «անօրինական» քվեարկության արդյունքները: Սոցիոլոգիական ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 156-Ի
Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Էդ Փերլմաթերը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, ինչով հանձնախմբի անդամների թիվը հասավ 156-ի: «Ես հպարտ եմ անդամակցել Հայկական ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԻ ԳՆԻ ԱՃԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա 5
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հինգշաբթի երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՆՈՐ ԴԵՊՔԵՐ` ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` շաբաթ վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման են ենթարկվել չորս անձինք, այդ թվում` Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Սամվել Թադեւոսյանը: Այդ մասին ...ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՏՈՒԺԵԼ
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կինը չի տուժել այն պայթյունից, որը տեղի է ունեցել նրա մեքենայի ճանապարհին: Երկրի առաջին տիկինը թատրոն էր ուղեւորվում, երբ ճանապարհին պայթյուն է որոտացել: Վիրավորվել են նրա ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Ռուզան Խաչատրյան 1
Համաժողովրդական շարժման կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությունը՝ Եվրոպայի հասցեին, կոնգրեսին հարող «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, Մոսկվա
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
ՋՈՆ ՀԵՅԴԵՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ 2050 ԹՎԱԿԱՆԸ ԿՆՎԱԶԻ 32 ՄԻԼԻՈՆՈՎ»
Արմեն Քոլոյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

