
ԱՄՆ-Ի ԵՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԶՎԵԼ
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն արդեն մտադիր էր պաշտոնապես Բելառուսին տեղեկացնել այսօրվանից Մինսկում ամերիկյան դեսպանատունը փակելու մասին եւ Բելառուսից պահանջել մինչեւ մայիսի 16-ը փակել դեսպանատունը Վաշինգտոնում եւ հյուպատոսարանը Նյու 3որքում, սակայն ամենավերջին պահին անսպասելիորեն հրաժարվել են դրանից: Պետդեպարտամենտի մի պաշտոնյա, որը հրաժարվել է հրապարակել իր անունը, «Ասոշիեյթեդ փրես»-ին հայտնել է, որ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն կարգադրել է վերանայել վերը նշված որոշումը: Ի դեպ, ըստ գործակալության, այդ կարգի որոշումները վերանայելու իրավասությունը վերապահված է բացառապես պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, հրաժարվելով դեսպանատները փակելու որոշումից, Վաշինգտոնը Մինսկին ժամանակ է տալիս Բելառուսի տարածքից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու վճիռը վերանայելու համար: Նախօրեին Մինսկը պահանջել էր, որ Բելառուսում ԱՄՆ-ի դեսպանատան տասը դիվանագետներ 72 ժամում լքեն երկրի տարածքը: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Մինսկում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոնաթան Մուրը պետքարտուղարի նոր որոշման մասին տեղեկացել է արդեն Բելառուսի ԱԳՆ-ի շենքում, որտեղ տառացիորեն րոպեներ անց բելառուսական կողմին էր փոխանցելու դեսպանատները փակելու մասին կարգադրությունը: «Մենք նախազգուշացրել ենք նրանց պատասխան գործողությունների մասին, մենք նախազգուշացրել ենք, որ արտաքսելով մեր անձնակազմի այդպիսի զգալի մասը, նրանք մեզ համար շատ բարդ են դարձնում այդ երկրում արդյունավետ առաքելություն ունենալը: Եվ դա կպահանջի որոշ լրացուցիչ գործողություններ», - ասել է պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին: Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուրը «հաստատել է, որ persona non grata՝ «անցանկալի անձ» հռչակված պաշտոնյաները սահմանված ժամկետում կհեռանան երկրից»: Թոմ Քեյսին չի պարզաբանել, թե Բելառուսի նկատմամբ պատասխան ինչ միջոցներ կձեռնարկեն ամերիկյան իշխանությունները: Մինսկի եւ Վաշինգտոնի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ամերիկացիները պատժամիջոցներ են սահմանել «Բելնեֆտեխիմ» բելառուսական պետական նավթային ընկերության նկատմամբ: Այս տարվա ընթացքում Բելառուսն արդեն երկու անգամ պահանջել է, որ Մինսկում ամերիկյան դեսպանատունը կրճատի դիվանագետների թիվը: Վաշինգտոնը միջազգային ասպարեզում Բելառուսի ավտորիտար նախագահ Ալեքսադր Լուկաշենկայի վարչակարգի ամենախիստ քննադատներից մեկն է: Հարաբերությունների սրումը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Բելառուսին քննադատել է մարդու իրավունքները ոտնահարելու համար եւ պահանջել է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի եւ Բելառուսի դիվանագիտական ճգնաժամը հասել է այն սահմանին, որ ամերիկացիները նույնիսկ բանակցություններ են վարել մի երրորդ երկրի հետ՝ Բելառուսում ամերիկյան շահերը ներկայացնելու համար: Դա միջազգային պրակտիկայում համարվում է դիվանագիտական կապերը ամբողջությամբ խզելուն նախորդող վերջին քայլը: «Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ ԱՄՆ-ը շատ հազվադեպ է փակում դիվանագիտական առաքելությունները: Սովորաբար, դա տեղի է ունենում միայն հակամարտությունների գոտիներում կամ էական անկայունության վտանգի դեպքում:
- Արմեն Քոլոյան, Պրահա
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 7
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին», - «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Անջատողական ...ԵԳԻՊՏՈՍԻ ԱՎՏՈՎԹԱՐՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 6-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ԵՆ
Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունը, հիշգբաբթի տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի վթարի 9 զոհերից 6-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Տվյալները տրամադրել է ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 4Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Կառավարության մամլո ծառայության վկայությամբ՝ հանդիպման ընթացքում «քննարկվել ...ԲԱՆ ԿԻ֊-ՄՈՒՆ. «ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Բան Կի-֊մունն այսօր ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ` փաստելով, որ անկախ լրատվությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է: «Ազատ, վստահելի եւ ...ԱՄՆ-Ի ԵՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԶՎԵԼ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն արդեն մտադիր էր պաշտոնապես Բելառուսին տեղեկացնել այսօրվանից Մինսկում ամերիկյան դեսպանատունը փակելու մասին եւ Բելառուսից պահանջել ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԱՄՌԱՆԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ ԷԴԻՍՈՆ ՄԻՐԱՆԴԱՅԻ ԴԵՄ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որն ապրում է Գերմանիայում, հունիսի 21-֊ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության էր մատնել երկու տարի առաջ: IBF մրցակարգում աշխարհի ...ԲՈՒՇԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ կոչ է արել երկրի Կոնգրեսին հավելյալ 770 միլիոն դոլար հատկացնել պարենի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարին: «Կոչ եմ անում Կոնգրեսին եւս 770 միլիոն դոլար հատկացնել ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 1Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի հոկտեմբերին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 9
Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած Համաժողովրդական շարժման կոնգրեսում ունեցած իր ծավալուն ելույթում կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին ...ԵԱՀԿ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, ՄոսկվաՌուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված ...LՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ «ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԻ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսունասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների ...
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆԸ»
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԿԱՅԱՑԱՎ ՕԲԱՄԱ - ՄԸՔՔԵՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ
Հովհաննես ՇողիկյանՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱԿԱՆ Է»
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

