
Հրատարակված է Մայիս 02, 2008
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
- «Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին», - «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Անջատողական տարածքներում զորախմբերը համալրելու եւ այդ տարածաշրջանների հետ սերտ հարաբերություններ հաստատելու իր որոշումներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատժել Արեւմուտքին Կոսովոյի անկախությունը ճանաչելու եւ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու համար», - ասել է Վրաստանի նախագահը` ընդգծելով. - «Նրանք [ռուսները] հստակ ասել են այդ մասին... Պուտինը ինձ հետ զրուցելիս վերահաստատել է դա: Սա պատասխան է Կոսովոյի նախադեպին, սա պատասխան է Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դիրքորոշման մերժմանը եւ պատասխան է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման ենթադրվող սպառնալիքին»: Սահակաշվիլին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը անդրադառնում է ոչ միայն Վրաստանի վրա, այլեւ սպառնում է եվրոպական հիմնարար արժեքներին եւ սկզբունքներին. - «Արեւմուտքը, դեմոկրատական աշխարհը չպետք է աչք փակեն: Որովհետեւ սա լոկ Վրաստանի խնդիրը չէ, խոսքը ավելի խոշոր արժեքների մասին է: Դա նաեւ Եվրոպայի մնացյալ մասերի հիմնարար արժեքներին, սկզբունքներին եւ անվտանգությանն է վերաբերում: Հուսով եմ, որ Եվրամիությունը եւ մյուս կառույցները կստիպեն Ռուսաստանին հրաժարվել այդ վտանգավոր քայլերից: Ռուսական բանակի ստորաբաժանումները խաղաղապահ ուժերի անվան տակ շարունակում են մտնել Վրաստանի տարածք` չնայած մեր կառավարության խիստ առարկությանը: Որեւէ երկիր իրավունք չունի խաղաղապահ ուժեր մտցնել այլ երկրի տարածք, եթե այդ երկիրը համաձայն չէ»: Սահակաշվիլիի կանխատեսումներով, եթե այսպես շարունակվի, ապա «հնարավոր է այս ամենը վերածվի ռուսական զորքերի կողմից Վրաստանի անբաժան մասը համարվող տարածքի ապօրինի գրավման»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աբխազիայում խաղաղապահ զորախմբերի թիվը երկու հազարից հասցրել է երեք հազարի: Մոսկվան պնդում է, թե Վրաստանը Աբխազիայում ռազմական գործողություն է նախապատրաստում: Թբիլիսին, իր հերթին, Ռուսաստանի գործողություններն է որակում «ռազմական ագրեսիա»: Ռուս-վրացական հարաբերությունների հերթական լարվածության առնչությամբ ՄԱԿ-ը արտահայտել է իր անհանգստությունը: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հայտարարել են, որ Մոսկվայի որոշումը չի նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:

- Իրինա Հովհաննիսյան, Պրահա
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Ախպեր,Պուտինյանը ինչ ասել ա ,ճիշտ ա ասել:Իսկ Ղարաբաղի համար բան չասե՞ց:Դե լավ,էդ
էլ Իհլամին կասի(կասի՞)...
Narek գրել է:
Es Sorosi gortsakalnel arten kani tari a himmari nem
Narek գրել է:
Es Sorosi gortsakalnel arten kani tari a himmari neman katarum a Amerikai patvere Rusastani het lezvakeriv anelu dsevov. Aha inch e linum erp vor ichxanutiunet voch te azgain e ail Sorosakan. Verastane kechahet chat aveli chat hastatelov lav haraberutiunner Rusastani het. Me 20 tari ants Abxaziai ev Osetiai hartse kelutsver i hogut verastani, ete rusastane tesner verastani meg husali dachnakits. Isk hima ais Sorosi Gortsakale mez tor orinak tsarai te inch kelini Hayastani het ete mer mot Sorosi mius gortsakal LTPn darna naxagah.
Գրիգոր գրել է:
Սահակաշվիլու սուտլիկ կոչերից աշխարհը վաղուց հոգնել է` ինչ նախագահ է դարձել անվերջ հակառուսական կոչեր է անում: Միայն ամերիկյան լրատվամիջոցներն են արձագանքում և տարածում սրա հաչոցը:
Լևոնի կոչերն ու ստերն ավելի թարմ են` նորույթ են ամերիկյան պրոպագանդայի շուկաներում և ընդմիշտ մեծ սպառում կունենան Ադրբեջանում և Թուրքիայում: Այնպես որ, մերն ավելի լավն է:
Hayk գրել է:
Տո այ դեբիլ (Սահակաշվիլին)համ գիտես որ ես սաղ ՆԱՏՕ-ին անդամկցելու համարա համել մինչեվ հիմա զառանցում ես:
Vahan NY գրել է:
սահակաշվիլն լեվոնի նման երազախափ է եղել
ABG գրել է:
Տուտուց վրացի. Անուղեղ .
Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 7
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին», - «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Անջատողական ...ԵԳԻՊՏՈՍԻ ԱՎՏՈՎԹԱՐՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 6-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ԵՆ
Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունը, հիշգբաբթի տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի վթարի 9 զոհերից 6-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Տվյալները տրամադրել է ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 4Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Կառավարության մամլո ծառայության վկայությամբ՝ հանդիպման ընթացքում «քննարկվել ...ԲԱՆ ԿԻ֊-ՄՈՒՆ. «ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Բան Կի-֊մունն այսօր ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ` փաստելով, որ անկախ լրատվությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է: «Ազատ, վստահելի եւ ...ԱՄՆ-Ի ԵՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԶՎԵԼ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն արդեն մտադիր էր պաշտոնապես Բելառուսին տեղեկացնել այսօրվանից Մինսկում ամերիկյան դեսպանատունը փակելու մասին եւ Բելառուսից պահանջել ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԱՄՌԱՆԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ ԷԴԻՍՈՆ ՄԻՐԱՆԴԱՅԻ ԴԵՄ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որն ապրում է Գերմանիայում, հունիսի 21-֊ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության էր մատնել երկու տարի առաջ: IBF մրցակարգում աշխարհի ...ԲՈՒՇԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ կոչ է արել երկրի Կոնգրեսին հավելյալ 770 միլիոն դոլար հատկացնել պարենի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարին: «Կոչ եմ անում Կոնգրեսին եւս 770 միլիոն դոլար հատկացնել ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հեղինե Բունիաթյան, Պրահա 1Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի հոկտեմբերին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 9
Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած Համաժողովրդական շարժման կոնգրեսում ունեցած իր ծավալուն ելույթում կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին ...ԵԱՀԿ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՒ ԲԱԽՈՒՄԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ
Ազա Բաբայան, ՄոսկվաՌուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ երեկոյան ձերբակալվել են Ռուսաստանյան ժողովուրդների բարեկամության համալսարանում մի կողմից հայ, մյուս կողմից ադրբեջանցի եւ թուրք ուսանողների միջեւ արձանագրված ...LՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ «ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԻ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսունասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԸ ԺԱՄԱՆԵՑ ՓՈԹԻ
ՄՈՍԿՎԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎՐԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՎԻԶԱՆԵՐԸ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աննա ՍաղաբալյանՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ
Ազա Բաբայան, Մոսկվա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ «ՀԱԿԱԶԴԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Իրինա Հովհաննիսյան, Պրահա
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

