
ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 33 ՏՈԿՈՍՈՎ
Հայաստանի ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն հարկային եկամուտները կազմել են 123 միլիարդ դրամ, ինչը ավելի քան 33 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Անկախ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, սակայն, ուշադրություն է հրավիրում այդ հարկերի կառուցվածքին` նշելով, որ այդտեղ կեսից ավելին (52 տոկոսը) ավելացված արժեքի հարկն է: «Ավելացված արժեքի հարկը, որը գնի մեջ է մտնում, վճարում է սպառողը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աղաջանովը: - «Հայաստանի բնակչությունը հաց գնելիս պետությանը որպես ավելացված արժեքի հարկ ավելի շատ փող է մուծում, քան Հայաստանի ամբողջ բիզնեսները միասին վերցրած` շահութահարկ: Սա է աբսուրդը»: 11 տարի առաջ, ըստ նախկին վիճակագրության նախարար Աղաջանովի, ավելացված արժեքի հարկը կազմում են հարկերի ընդամենը 30 տոկոսը, իսկ ուղղակի հարկերը` շահութահարկը, եկամտահարկը, տոկոսային հարաբերությամբ ավելի շատ էին, քան այսօր: Անդրադառնալով պաշտոնական մեկ այլ տվյալի, թե խոշոր հարկատուները վճարում են Հայաստանի հարկային եկամուտների մեծ մասը` Էդուարդ Աղաջանովը պնդեց. - «Դա սուտ է: Թվերով ճիշտ է, բայց որ նայում ես մուծած հարկերի կառուցվածքը, տեսնում ես, որ նա չի մուծել, սպառողն է մուծել»: Նրա խոսքով, խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը դարձյալ անուղղակի հարկերն են` ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը: Անկախ տնտեսագետը նաեւ թերահավատորեն է վերաբերում հարկային վարչարարությունը բարելավելու մասին կառավարության հայտարարություններին, քանի որ, ըստ նրա, հարկային վարչարարություն ասելով, կառավարությունը նկատի ունի հիմնականում հարկերի հավաքումը: Մինչդեռ, իր կարծիքով, առաջնայինը հարկման այնպիսի ռեժիմներ ստեղծելն է, որ տնտեսվարող սուբյեկտը ինքը ստվերից դուրս գա:
- Աննա Սաղաբալյան
Քննարկում
masis գրել է:
8 tari araj el er aydpes, ayn jamanak stverayin er, himnakanoom ishxanootyan koghmits, hima el vaxn e stipoom cartern kortsnel, (inchoo kortsnel) stipvats ek, vorov inknert dzer glxin police berik, aynkan agah eik, dzer himar tntesakan kaxakakanootyamb ZIMBABVEN jptoom e dzer vra
masis գրել է:
dook xraxoosoom eik vor joxovoordn hark chi talis, da dzer sakats gortsn er, vor nrants 1 chtalov dzer 1000,000,000,000,000, taktsnek, axr et inch kaxakakanootun e, doors ekek gone achkabatsvek
ՋՈՆ ՀԵՅԴԵՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ 2050 ԹՎԱԿԱՆԸ ԿՆՎԱԶԻ 32 ՄԻԼԻՈՆՈՎ»
Արմեն Քոլոյան, Պրահա 11«Վաշինգթոն թայմս» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Ջոն Հեյդենը երեկ Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքի համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ընթացքում ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան 2Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով ներկայումս Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի Բիզնեսի դպրոցում գործող «Եվրասիա» ծրագրի ղեկավարն է, մտադիր չէ վերադառնալ հայաստանյան քաղաքականություն: «Արմեն ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՑՈՒՅՑԸ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍտամբուլի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեց` արհմիությունների ու ձախակողմյան խմբավորումների մայիսմեկյան ցույցը ցրելու նպատակով: Նախորդ օրերին ձախ ուժերի ներկայացուցիչներն ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՒՄԲԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2
Երեկ Հայաստանի նախագահի նստավայրում իր աշխատանքը սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԵՐԿՈՒ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՈԳԵԿՈՉՎԵՑԻՆ ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Ամբողջ երկրում երկու րոպե լռությամբ Իսրայելը այսօր հարգեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից սպանված միլիոնավոր հրեաների հիշատակը: Տեղական ժամանակով ժամը 10-ին ամբողջ երկրում ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 9 ՄԱՐԴ
Առնվազն 9 մարդ մահացել է եւ 28-ը վիրավորվել Եգիպտոսում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով: «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել այսօր Սինայ թերակղզում: Ավտոբուսը, որում 40 մարդ կար (եվրոպացիներ ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 33 ՏՈԿՈՍՈՎ
Աննա Սաղաբալյան 2Հայաստանի ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն հարկային եկամուտները կազմել են 123 միլիարդ դրամ, ինչը ավելի քան 33 տոկոսով գերազանցում ...ԱԼԲԱՆԻԱՆ ԵՒ ԽՈՐՎԱԹԻԱՆ ՍԿՍԵՑԻՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա 4
Ալբանիան եւ Խորվաթիան այսօրվանից պաշտոնապես սկսել են բանակցել ՆԱՏ0-ի հետ` դաշինքին անդամակցելու հարցի շուրջ: Բալկանյան այդ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու բանակցությունների առաջարկ են ...ՀԿԿ-Ն ՆՇԵՑ ՄԱՅԻՍ 1-Ը
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների միջազգային օրը նշեց փոքրիկ հանրահավաքով Ստեփան Շահումյանի արձանի հարեւանությամբ: Սովորաբար կոմկուսը այս օրը կազմակերպում էր նաեւ տոնական երթ, սակայն, ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին եւ նրա հետ քննարկել գիտության եւ կրթության համակարգի բարեփոխումները: Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ ...
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԴԻՔ ՉԵՅՆԻԻ ԵՒ ՋՈՆ ԴԱՆԻԼՈՎԻՉԻ ՀԵՏ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 134 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 97-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 65-Ի
«ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
Շաքե ԱվոյանՄԱՐՏԻ ԱՀՏԻՍԱԱՐԻՆ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

