
Հրատարակված է Մայիս 01, 2008
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՒՄԲԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
- Երեկ Հայաստանի նախագահի նստավայրում իր աշխատանքը սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Ինչպես այսօր հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, աշխատանքային խմբի առաջին նիստը վարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որը գլխավորում է խումբը: Քննարկվել են «բանաձեւի իրագործմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր»: Ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված խմբին հանձնարարված է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` առաջիկա քայլերի վերաբերյալ: Երկու շաբաթ առաջ Ստրասբուրգում ընդունված բանաձեւով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջարկել էր անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Քննարկում
Narek գրել է:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
*
article's photo
Սկիզբը՝ նախորդիվ
Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցի հիմնական դրույթները։
Մոսկովյան վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց արդյունքները միանգամայն ակնբախ ցույց տվեցին. Տեր-Պետրոսյանն իր առջեւ դրել էր առավել քան կոնկրետ խնդիր. թուլացնել Հայաստանի պետականությունն ու դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Եւ խոսքը վերաբերում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
«Հնարավոր է, որ ի սկզբանե ծրագրվում էր անել դա, այսպես ասած, խաղաղ ճանապարհով. մեղադրել իշխանություններին զանգվածային ընտրախախտումների մեջ, դրանով իսկ կասկածի տակ դնելով երկրի նոր նախագահի լեգիտիմությունը։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր միջազգային դիտորդների բացասական գնահատականը։
Ի հիասթափություն Տեր-Պետրոսյանի, ընտրությունների խիստ բացասական գնահատականների հասնել չհաջողվեց նույնիսկ ծավալներով աննախադեպ ձայների վերահաշվարկից հետո։
Իսկ երբ սկսեցին ստացվել նորընտիր նախագահին հասցեագրված շնորհավորական հեռագրերը, ակնհայտ դարձավ, որ աշխարհն ամենեւին էլ մտադիր չէ կշտամբել հայկական իշխանություններին կեղծարարության մեջ։ Այդպիսով՝ իշխանության վարկաբեկման «խաղաղ» ուղին Տեր-Պետրոսյանի համար փակվեց»,- ամփոփում են Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետները։
Արյուն. ահա թե ինչը կարող է ցնցել համաշխարհային հանրությանը։ Եւ ցնցել՝ անկախ նրանից, թե ով է սադրել արյունահեղությունը, ում մեղքով են զոհեր եւ տուժողներ եղել. ցանկացած պետության իշխանությունների համար դա արտառոց իրավիճակ է։ Եւ այդժամ աշխարհի տարբեր ծայրերից հնչող դատապարտող հայտարարություններից ակնհայտորեն չես խուսափի։ Իսկ այդօրինակ խիստ դիտողությունները չեն կարող բացասաբար չազդել արտաքին քաղաքական հարցերում Հայաստանի դիրքերի վրա։ Առավել եւս Ղարաբաղի հարցում։
Հաշվի առնելով այդ ամենը` մոսկովյան վերլուծաբանները բոլորովին զարմանալի չեն համարում այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին. «Իրադարձությունների նման զարգացում կանխատեսելը դժվար չէր։ Այսօր, երբ շնորհավորական հայտարարությունների հետեւից Հայաստանի իշխանությունների հասցեին արտասահմանից հնչում են դիտողություններ եւ բացահայտ քննադատություն, արդեն կարելի է ասել. իր առաքելությունը Տեր-Պետրոսյանը կատարեց։ Այժմ նրա գործը կշարունակեն այն մեծ ծրագրի բուն մշակողներն ու հովանավորները, որի մասը դարձավ Լ.Տեր-Պետրոսյանի անփառունակ վերակենդանացումը։ Ամենայն հավանականությամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական փուլի ընթացքում Լեւոնի գործունեության արձագանքները հայկական կողմը կլսի»։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետներն ընդգծում են այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով Արեւմուտքի ցուցադրական մտահոգությունը ժամանակային առումով համընկավ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրվելու հետ։ Ինչպես հայտնի է, մարտի 4-ին ռազմական խոշոր բախում տեղի ունեցավ Մարտակերտի շրջանում։
Մոսկովյան վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երեւանում փողոցային հակամարտության ամենաթեժ պահին հնչեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունը։ Հայտարարության էությունը հանգում էր նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն իբր համաձայնեցրել են հիմնական սկզբունքները, բացի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի լայնությունից եւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման մեխանիզմից։
Տիկին Ֆրեյզերը հերթական անգամ փորձում էր ներկայացնել ցանկալին իրողության տեղ, բայց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետների կարծիքով՝ «Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանի վրա լարվածության հերթական սրումը, հատկապես հենց Մեթյու Բրայզայի Բաքու ժամանելու պահին, հայկական կողմին հղված լրացուցիչ «ուղերձի» դեր է կատարում, որով ակնարկվում է, թե անհրաժեշտ է ավելի «զիջող» լինել Արեւմուտքի պահանջների նկատմամբ»։
Ի դեպ, այդ խմբի վերլուծաբաններից մեկը Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանն է, իսկ խմբի ֆինանսավորումն իրականացվում է տխրահռչակ Սորոսի կողմից։ «Վերլուծական զեկույցի» հեղինակներն ընդհանրապես ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքվել է արեւմտյան փորձ ունեցող մարդկանց մեծ խումբ։ Օրինակ, նրա նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը աշխատել է NDI-ում (ԱՄՆ ազգային-ժողովրդավարական ինստիտուտում, որը գլխավորում է Մադլեն Օլբրայթը)։ Նույն այդ Մուսինյանը վեցամսյա ստաժավորում է անցել Գլոբալ անվտանգության վաշինգտոնյան ինստիտուտում (WSI)։
Ի դեպ, այդ ինստիտուտի «հյուրն» է եղել նաեւ Դավիթ Շահնազարյանը, որտեղ Կովկասյան ծրագիրը ղեկավարում է Մանուշակ Պետրոսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ տիկին Մանուշակը Տեր-Պետրոսյանի կնոջ ամենամտերիմ ընկերուհին է։
Եզրակացությունը, որին հանգում են Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Վերլուծական զեկույցի» հեղինակները, միանշանակ է. «Բարդ պայմաններում, որոնց մեջ հայտնվել է ներկայումս Հայաստանը, առավել քան երբեւէ կարեւոր է ներքաղաքական ճգնաժամի հետեւանքների շուտափույթ հաղթահարումը, ներառյալ անկարգությունների բոլոր մեղավորների անկասելի պատիժն ու երկրում իրավիճակի առողջացման, Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ծնունդ առած կլանա-կոռումպացված համակարգից հասարակության հետզհետե ձերբազատման ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկումը»։
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի վերլուծական զեկույցը, որի հիմնական դրույթները ներկայացրինք ընթերցողների ուշադրությանը մեր երկու համարներում, եւս մեկ անգամ համոզիչ կերպով ապացուցում է, որ, ի դեմս Տեր-Պետրոսյանի, գործ ունենք պետական հանցագործի հետ։ Հարց. ինչո՞ւ է պետական հանցագործն առ այսօր ազատության մեջ։
masis գրել է:
ishxanootun ko agahootunits, ko glxin datavor kanchetsir, de ker hima, kam el 1000-a patikn het toor, ay kez himar ishxanootun, doors nayir gone mi ban sovores, ay naxakapitalistner
Վերջին լուրերը, Մայիս 01, 2008
ՋՈՆ ՀԵՅԴԵՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ 2050 ԹՎԱԿԱՆԸ ԿՆՎԱԶԻ 32 ՄԻԼԻՈՆՈՎ»
Արմեն Քոլոյան, Պրահա 11«Վաշինգթոն թայմս» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Ջոն Հեյդենը երեկ Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքի համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ընթացքում ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան 2Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, ով ներկայումս Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի Բիզնեսի դպրոցում գործող «Եվրասիա» ծրագրի ղեկավարն է, մտադիր չէ վերադառնալ հայաստանյան քաղաքականություն: «Արմեն ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՑՈՒՅՑԸ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍտամբուլի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեց` արհմիությունների ու ձախակողմյան խմբավորումների մայիսմեկյան ցույցը ցրելու նպատակով: Նախորդ օրերին ձախ ուժերի ներկայացուցիչներն ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՈՒՄԲԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2
Երեկ Հայաստանի նախագահի նստավայրում իր աշխատանքը սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված ...ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԵՐԿՈՒ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ ՈԳԵԿՈՉՎԵՑԻՆ ՈՂՋԱԿԻԶՄԱՆ ԶՈՀԵՐԸ
Ամբողջ երկրում երկու րոպե լռությամբ Իսրայելը այսօր հարգեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից սպանված միլիոնավոր հրեաների հիշատակը: Տեղական ժամանակով ժամը 10-ին ամբողջ երկրում ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 9 ՄԱՐԴ
Առնվազն 9 մարդ մահացել է եւ 28-ը վիրավորվել Եգիպտոսում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով: «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել այսօր Սինայ թերակղզում: Ավտոբուսը, որում 40 մարդ կար (եվրոպացիներ ...ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 33 ՏՈԿՈՍՈՎ
Աննա Սաղաբալյան 2Հայաստանի ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն հարկային եկամուտները կազմել են 123 միլիարդ դրամ, ինչը ավելի քան 33 տոկոսով գերազանցում ...ԱԼԲԱՆԻԱՆ ԵՒ ԽՈՐՎԱԹԻԱՆ ՍԿՍԵՑԻՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, Պրահա 4
Ալբանիան եւ Խորվաթիան այսօրվանից պաշտոնապես սկսել են բանակցել ՆԱՏ0-ի հետ` դաշինքին անդամակցելու հարցի շուրջ: Բալկանյան այդ երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու բանակցությունների առաջարկ են ...ՀԿԿ-Ն ՆՇԵՑ ՄԱՅԻՍ 1-Ը
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների միջազգային օրը նշեց փոքրիկ հանրահավաքով Ստեփան Շահումյանի արձանի հարեւանությամբ: Սովորաբար կոմկուսը այս օրը կազմակերպում էր նաեւ տոնական երթ, սակայն, ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին եւ նրա հետ քննարկել գիտության եւ կրթության համակարգի բարեփոխումները: Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹՈՂԸ FRANCE TELECOM ORANGE-Ն Է
Լիլիթ ՀարությունյանԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ
Կարինե ՔալանթարյանԵԱՀԿ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՈՒՄ
ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԵՂՔԸ
ԱՅԼ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կարինե Քալանթարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա Ստեփանյան
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

