
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանը այսօր վաղ առավոտյան ընդունել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկված փոփոխությունները՝ ձայների 250 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` կողմ են քվեարկել միայն իշխող կուսակցության պատգամավորները: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի վավերացումից հետո: Ազգային մեծ ժողովը երեքշաբթի մինչ ուշ գիշեր քննարկել է փոփոխությունները «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածում, որով հետապնդվել են հարյուրավոր գրողներ, լրագրողներ, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Խորհրդարանի ազգայնական ընդդիմությունը խստորեն դեմ էր արտահայտվել փոփոխություններին, որոնցով քրեական հանցանք է համարվելու ոչ թե «թուրքական ինքնությունը», այլ Թուրքիայի պետությունը վիրավորելը, արդարադատության նախարարի թույլտվությամբ է միայն գործ հարուցվելու այդ հոդվածով, իսկ առավելագույն պատժաչափը 3-ից կրճատվելու է 2 տարվա ազատազրկման: Այդուհանդերձ, գրողներն ու հրատարակիչները Թուրքիայում մտավախություն ունեն, որ տվյալ հոդվածի փոփոխությամբ դատավարությունները չեն պակասելու: Նրանք այս փոփոխությունները համարում են ոչ էական, քանի որ խոսքի ազատությունը սահմանափակող մյուս օրենքները մնում են անփոփոխ:
- Ռուզան Խաչատրյան
Քննարկում
hay գրել է:
Yerevanum ov vor turkiai drosh@ varec amsi 24-in es hodvaci taka @nknum. Xorhurd em talis turkia hangstanalu chgnaq.
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 12
Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության հաստատման գործում: Այսպիսի համոզմունք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան 1Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանը այսօր վաղ առավոտյան ընդունել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկված փոփոխությունները՝ ձայների 250 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության ...«ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա
«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը երեկ հրապարակել է մամուլի ազատության 2008 թվականի զեկույցը, որում ամփոփված են 2007-ի զարգացումները: 2003 թվականից «ոչ ազատ» երկրի կարգավիճակի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է` ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ»
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)
Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու Իրանի հետ գործակցության շրջանակը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: Երկկողմ հարաբերությունները ...ՕԲԱՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Իրինա Հովհաննիսյան, Պրահա 3
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման խոստացել է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: «Հրամայական է, որպեսզի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – LԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է ջանքեր ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ - ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր միջնորդությունը ընդդիմության եւ հատկապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ իշխանությունների քաղաքական երկխոսության ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ռուզաննա ՍտեփանյանԱյս շաբաթ եւս երկու ամսով երկարաձգվել է պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կալանավորման ժամկետը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է պատգամավորի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Մյասնիկ ...ԵԱՀԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ՌՄԲԱՀԱՐՄԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը այսօր Վիեննայում հատուկ նիստ է անցկացնելու` քննարկելու համար վրացական անօդաչու հետախուզական օդանավի ռմբահարման միջադեպը: Վերջերս տեղի ունեցած այդ միջադեպը է’լ ավելի սրեց ռուս ...ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա 1
Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է, որ ՈւՆԱ-ՈւՆՍՈ (Ուկրաինական ազգային համագումար-Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն) ազգայնական ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Աստղիկ Բեդեւյան
Հայաստանի խորհրդարանը այսօր 88 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նորակազմ կառավարության ծրագրին: «Շնորհավորում ենք կառավարությանը ծրագրի ընդունման հետ կապված, եւ Ազգային ժողովը ...ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՆԿԵՂԾ ԽՈՍԵԼ ԻՄ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ»
Աստղիկ Բեդեւյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է հայ֊-թուրքական հարաբերություններում առկա բոլոր հիմախնդիրների շուրջ անկեղծ ...ՄԱԿԵՅԱՆԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի ...ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ
Ռուբեն Մելոյան, Աշնակ - Թալին - ԵրեւանԱյսօր մի քանի տասնյակ թալինցիներ, Հայոց կանանց շարժման ակտիվիստներ բողոքի ակցիա` երթ եւ հանրահավաք, անցկացրին ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված ազատամարտիկներ Մկրտիչ ու Ժորա Սափեյանների եւ Հայկ ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱԶԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՍՊԱՆԱԾ ՌՈՒՍ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԻՆ
Ազա Բաբայան, Մոսկվա եւ Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա 1
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան դռնփակ նիստում մեղավոր է ճանաչել ռուսական ազգայնական «Սպաս» խմբավորման անդամներին 2006 թվականին իրականացված մի շարք հարձակումների մեջ, որոնցից ամենաաղմկահարույցը ...ՀԱՐԱՇՏԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կոչ է արել Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների խոսնակներին չընդունել լրատվամիջոցների ...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանԴԵՆԻԶ ԲԱՅՔԱԼ. «ՄԻՆՉ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Աննա ՍաղաբալյանՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԳՆԱՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ` 0:2
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ԱՄՆ-Ը ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵ՞Լ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 301 ՀՈԴՎԱԾՈՒՄ
Ռուզան Խաչատրյան
ԵԽ-Ի ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Պեր Սյոգրեն)
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

