
Հրատարակված է Ապրիլ 29, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ FREEDOM HOUSE-Ի ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է «ՈՉ ԱԶԱՏ»
- Արդեն հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատվել է որպես «ոչ ազատ»: «Չնայած խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով, այդուամենայնիվ, գործնականում այդ իրավունքը վտանգված է», - այս տարվա զեկույցում փաստել է միջազգային կազմակերպությունը: 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այժմ աշխարհի շուրջ 195 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը` կիսելով այն Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ: Անդրադառնալով այդ նահանջի շարժառիթներին` կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց հատկապես իշխանությունների կողմից ճնշումները, որոնք, զեկույցի համաձայն, «իրենց գագաթնակետին են հասել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ տարեվերջին` 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմին»: Կազմակերպությունը նշում է, որ քարոզարշավի ընթացքում, ըստ լրատվական դաշտը դիտարկող խմբերի, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց հաղորդումներում առավելապես իշխանամետ են եղել, թեեւ ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն նախորդ ընտրական շրջանների, այս անգամ ավելի շատ լուսաբանման են արժանացել: «Էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ նախագահի երկու առաջատար թեկնածուների լուսաբանումը խիստ կանխակալ է եղել. նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ստացել է առավելապես դրական լուսաբանում, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը` խիստ քննադատական», - փաստում է Freedom House-ը: «Lրատվամիջոցների նկատմամբ ճնշում կար` չլուսաբանել ընդդիմադիր գործիչներին», - գրում է հեղինակավոր կազմակերպությունը եւ փաստում, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինտենսիվ ճնշումների է ենթարկվել, երբ հեռարձակել է առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը. - «Հարկային մարմինները սկսեցին ստուգումներ իրականացնել հեռուստաընկերությունում, ինչը ներկայանում է որպես իշխանությունների կողմից աջակցվող ջանք` կայանը փակելու նպատակով»: Զեկույցը հիշատակում է նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատանը անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունը, որը փորձագետները կապում են իշխանությունների հասցեին ընդդիմադիր պարբերականի տպագրած քննադատական հրապարակումների հետ: Նշվում է, որ թերթի լրագրողները տարվա ընթացքում բանավոր եւ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել: Ընդհանուր գծերով ներկայացնելով հայաստանյան լրատվական դաշտը` Freedom House-ը փաստում է. - «Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարները»:

- Հեղինե Բունիաթյան, Պրահա
Քննարկում
Vahan NY գրել է:
Ազատ մամուլ էլ ոնց ա լինում այ մամլուկներ, ինչ ուզում են այն էլ գրում են
ARMEN գրել է:
Ի՞նչ են կպել էտ անտեր ազատությանը: Դրանց թողեք դուրս, թող գնան, տեսնեն, անգրագետ անասունները, թե ի՞նչ մամլո ազատություն կա ԱՄՆ-ում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում... Ինչ ասում են, միամիտ ընդունում են: Ձեզ ազատություն տաս՝ կսկսեք անկապ դուրս տալ: Գաղափար չունեք՝ ինչից եք գրում, գնացեք՝ լեզուներ սովորեք, թե չէ հազիվ ռուսերեն եք երկու բառ իրար կպցնում: Լավ, մի քիչ էլ անգլերեն գիտեք: Ստեղ պրծավ ձեր իմացությունը: Բա որ չեք կարող տարբեր աղբյուրներից օգտվել, ո՞նց եք ազատ ու օբյեկտիվ ինֆորմացիա տալու, այ՛ անպետքներ..
Ara գրել է:- ARMEN
Ի՞նչ են կպել էտ անտեր ազատությանը: Դրանց թողեք դուրս, թող գնան, տեսնեն, անգրագետ անասունները, թե ի՞նչ մամլո ազատություն կա ԱՄՆ-ում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում... Ինչ ասում են, միամիտ ընդունում են: Ձեզ ազատություն տաս՝ կսկսեք անկապ դուրս տալ: Գաղափար չունեք՝ ինչից եք գրում, գնացեք՝ լեզուներ սովորեք, թե չէ հազիվ ռուսերեն եք երկու բառ իրար կպցնում: Լավ, մի քիչ էլ անգլերեն գիտեք: Ստեղ պրծավ ձեր իմացությունը: Բա որ չեք կարող տարբեր աղբյուրներից օգտվել, ո՞նց եք ազատ ու օբյեկտիվ ինֆորմացիա տալու, այ՛ անպետքներ..
ay, hargeci- ARMEN
Վերջին լուրերը, Ապրիլ 29, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ FREEDOM HOUSE-Ի ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է «ՈՉ ԱԶԱՏ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա 4
Արդեն հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատվել է որպես «ոչ ազատ»: «Չնայած խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՆԴՄԱՄԲ` ՎՐԱՍՏԱՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԴԵՄ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՌուսաստանը այսօր մեղադրել է Վրաստանին Աբխազիայի դեմ ռազմական գործողություն նախապատրաստելու մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասված է, թե Վրաստանը 1500 զինվոր եւ ոստիկան ...ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով նախնական կալանքի տակ գտնվող` «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի առողջական ...ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ
Ռուբեն Մելոյան
Այսօր կեսօրին հայ-ադրբեջանական սահմանի Այգեպար - Ալիբալի հատվածում տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հերթական մոնիտորինգը: Հրադադարի ռեժիմի խախտումներ չարձանագրվեցին: ...ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո
Շարլ Ազնավուրը ներկայումս Հարավային Ամերիկայում է եւ համերգներ է տալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի խոշոր քաղաքներում, այդ թվում Բուենոս Այրեսում եւ Սան Պաուլոյում: «Էլ Կլարին» թերթին ...ՎՐԱՍՏԱՆԸ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա«Քանի դեռ Ռուսաստանը չեղյալ չի համարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ուղղակի կապեր հաստատելու մասին որոշումը, վրացական կողմը բանակցությունների չի գնա, - այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի ...LԵՒՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ռուզաննա Ստեփանյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր չկայացրեց ակնկալվող որոշումը Lեւոն Գուլյանի գործով` հետաձգելով դատավարությունը մինչեւ մայիսի 22-ը: Դատարան հայց ներկայացրած կողմը ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որը վերսկսվել էր երեկ, կրկին հետաձգվել է: «Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ` դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին: ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է»
Ռուզան Խաչատրյան
Հայաստանի Ազգային ժողովն այսօր հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով ...ՄԱԿ-Ը ՀԱՏՈՒԿ ՄԱՐՄԻՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԱԿ-ը որոշել է հատուկ մարմին ստեղծել աշխարհում սննդամթերքի գների աննախադեպ աճի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Մարմինը գլխավորելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Ելույթ ունենալով այսօր ...ՆՈՐՎԵԳԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նորվեգիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Ստերեն ...«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԲԱՎԱՐԱՐԵՆ ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ
Աննա Սաղաբալյան
«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանը արդեն ստացել է շուրջ 16 միլիոն դոլար: Եվս 11 միլիոնի հայտ «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան»-ը արդեն ներկայացրել է, բայց ամերիկյան կորպորացիայից առայժմ արձագանք ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուզաննա ՍտեփանյանՀետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական ...ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՆ Է
Շաքե ԱվոյանՀայաստանցին իր երկրից մեկնում է հիմնականում աշխատանք գտնելու նպատակով: Նման արդյունք են տվել վերջին սոցիոլոգիական հարցումները: «Եվրասիա» հիմնադրամի կատարած հետազոտության մասնակիցների 82 տոկոսը շեշտել ...ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸ
Ռուզան Խաչատրյան
Մայիսի կեսերին Երեւան կժամանի «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Միլլերը, որը Հայաստանի ղեկավարների հետ կքննարկի ռուսաստանյան գազի նոր սակագինը: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ»
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԱԳԱՑՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Անուշ ՄարտիրոսյանԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱԾ ԳԻՆԸ ԵԹԵ ՎՃԱՐԵՆՔ` ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԺԵՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
Աստղիկ ԲեդեւյանՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ՖՈՒՏԲՈԼ Է, ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՄԱՔՐԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՔԱՂԱՔՆԵՐԸ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՒ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐԾԱՐԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԽ-Ի ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Պեր Սյոգրեն)ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ FREEDOM HOUSE-Ի ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է «ՈՉ ԱԶԱՏ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԵԼ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

