
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՈՒՐ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
- Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր ներկայացրեց իր հրապարակային արտահերթ զեկույցը, որը վերաբերում է հետընտրական շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակին` բարձրացնելով բազմաթիվ սուր, հասարակությանը հուզող հարցեր: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ ոստիկանական ուժերի կողմից իրականացված գործողությունների օրինականության խնդրին, Արմեն Հարությունյանը գրում է. - «Մարտի 1-ի իրադարձությունները սկսվեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Ազատության հրապարակի օպերացիան տեղի ունեցավ առավոտյան 6:40-ին, ինչը խիստ զարմանալի է այն պարզ պատճառով, որ եթե ոստիկանությունն իսկապես իրականացնում էր քննչական գործողություն, ապա 6:40-ի փոխարեն, պրակտիկայում, քրեական հետապնդման մարմինը մի փոքր սպասում է, եւ քննչական գործողություն իրականացնում ժամը 7-ից հետո: Բացի այդ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, տեղազննությունը, որպես կանոն, կատարվում է ցերեկը` ընթերականների մասնակցությամբ»: Այնուհետեւ Հայաստանի օմբուդսմենը մի շարք հարցադրումներ է անում. - «Անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք հանրահավաքի մասնակիցներին ներկայացվել է տեղազննություն իրականացնելու հրապարակային պահանջ եւ ո՞ւմ կողմից: Անհրաժեշտ է պարզել, որեւէ մեկը ներկայացել է որպես օպերացիայի համար պատասխանատու անձ, եւ ինչով է պայմանավորված Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունն Ազատության հրապարակի այս միջոցառմանը: Ավելին` պետք է պարզել, արդյո՞ք նա է ղեկավարել մարտի 1-ի Ազատության հրապարակի օպերացիան»: Անդրադառնալով Ազատության հրապարակում [պաշտոնական հաղորդագրության համաձայն] հայտնաբերված զենքին` մարդու իրավունքների պաշտպանը նշում է. - «Ըստ Գլխավոր դատախազության մարտի 1-ի հաղորդագրության, առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ, ինչը թույլ է տալիս մտածել, թե ինչո՞ւ դրանք չեն օգտագործվել: Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպես եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով եւ դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Առնվազն տարօրինակ է հայտնաբերված զենքերը ոստիկանների կողմից մերկ ձեռքերով վերցնելը, ինչը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ մարտի 1-ին: Կարծում ենք, որ այդ ոստիկանների անփութության հետեւանքով վերացվեցին զենքերի վրա առկա հետքերը»: Հանրահավաքը ցրելու իրավական հիմքերի վերաբերյալ Արմեն Հարությունյանը նշում է. - «Մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը ոստիկանության ներկայացուցիչը պարտավոր է ոչ պակաս քան 2 անգամ բարձրախոսով տեղեկացնել հանրահավաքի մասնակիցներին հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին, սակայն մարտի 1-ի առավոտյան նման պահանջ չի ներկայացվել: Ավելին` ցուցարարներին հանրահավաքը դադարեցնելու որեւէ ժամանակ չի տրամադրվել: Ըստ ականատեսների, ցուցարարներն անգամ հնարավորություն չեն ունեցել դուրս պրծնել շրջափակումից»: Ինչ վերաբերում է արդեն Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում տեղի ունեցած հավաքին, ապա պաշտպանը գրում է, որ մարդիկ «հավաքվել էին իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքը արտահայտելու առավոտյան կատարված իրադարձությունների առնչությամբ»: Ըստ օմբուդսմենի` մարտի 1-ի ժամը 12-ի սահմաններում «ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է դիտարկել անօրինական, քանի որ պաշտոնապես չներկայացվեց եւ չհիմնավորվեց, որ քաղաքացիների հավաքը իրական վտանգ էր սպառնում»: Արմեն Հարությունյանի համոզմամբ` անօրինական պետք է համարել նաեւ ոստիկանության զորքերի ներգրավումը մարտի 1-ի կեսօրին Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում հավաքված քաղաքացիներին ցրելու փորձին, քանի որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի համաձայն, խաղաղ, առանց զենքի հանրահավաքները կանխելու համար ոստիկանության զորքերի ներգրավումն արգելվում է: Հետեւաբար, ըստ նրա, պետք է պարզել, թե ով է տվել ոստիկանության զորքերը ներգրավելու անօրինական հրամանը: Անդրադառնալով մարտի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածին` Արմեն Հարությունյանն իր զեկույցում նշում է, որ «կասկածելի եւ հակասական հանգամանքներում են իրականացվել Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը եւ մեքենաների հրկիզումը»: «Հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում ընթացող հանրահավաքի մասնակիցները որեւէ հարձակում մոտակա խանութների վրա չգործեցին», - ընդգծում է օմբուդսմենը եւ նշում, որ նախաքննությունը պետք է պարզի, թե «արդյոք ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հավաքված խաղաղ ցուցարարների եւ հարակից փողոցներում անկարգություններ կատարող անձանց միջեւ առկա է իրական կապ»: Ըստ Հարությունյանի, նախաքննության առարկա պետք է դառնա նաեւ ոստիկաններին հրազենային վնասվածքներ հասցնելու հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու որեւէ ապացույց: Անդրադառնալով Մաշտոց - Պարոնյան - Լեո փողոցներում տեղի ունեցած բախումների ընթացքում մարդկային զոհերի պատճառների ուսումնասիրությանը` Արմեն Հարությունյանը նշում է, որ յուրաքանչյուր մահվան դեպքում պետք է իրականացվի հատուկ քննություն: Իսկ հատուկ միջոցների կիրառումից զոհվածների թվի վերաբերյալ Արմեն Հարությունյանը մեջբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե հատուկ միջոցները հին չլինեին, ապա զոհերի թիվն ավելի քիչ կլիներ: «Այստեղից նախաքննության մարմինների համար պետք է ծագի այն հարցը, թե ո՞վ է կարգադրել գործադրել այդ հատուկ միջոցները», - նշում է նա: Ինչ վերաբերում է կիրառված ուժի համաչափությանը, ապա Արմեն Հարությունյանը նշում է, որ համաչափությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ «զոհված ցուցարարների մոտ ջնջխված է եղել գլխուղեղը»: «Ըստ տարածված տեղեկությունների, մեկ ժամից ավելի ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, եւ վերջապես Հայաստանում շրջանառվում են տեսահոլովակներ, թե ինչպես են դիմակավորված անձինք կրակ բացում սեփական ժողովրդի վրա», - ասված է օմբուդսմենի արտահերթ զեկույցում: Պաշտպանը եզրակացնում է, որ ներկայացված բոլոր հարցադրումները սպառիչ պատասխաններ են պահանջում: Ըստ Արմեն Հարությունյանի, մարտի 1-ի իրադարձությունների «անաչառ եւ բազմակողմանի քննությունը միայն կստեղծի իրական նախադրյալներ ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գալու համար»: Հետեւաբար Հայաստանի օմբուդսմենն առաջարկում է ստեղծել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողով: «Դա պետք է այնպիսի մարմին լինի, որի նկատմամբ վստահություն լինի հասարակությունում: Ներքին համոզմունք ունեմ նաեւ, որ արտապառլամենտական ընդդիմադիր ուժերը շատ ակտիվ մասնակցություն պետք է ունենան այդ հանձնաժողովի գործունեւությանը: Ես կարծում եմ, որ պարտադիր է, որպեսզի այդ հանձնաժողովի հետ աշխատի լուրջ փորձագետների, այդ թվում արտերկրներից, մի համակարգ»: Ռուզաննա Ստեփանյան

- (Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Քննարկում
ARAM գրել է:
Փաառք Աստծո. Հազիվ համարձակություն ունեցավ Արմեն Հարությունյանը ճիշտ հարցադրումներ անելու. Պետք է անպայման պարզել նաեւ հետագա օրերին ոստիկանների գործողությունների օրինականությունը--կանանց ու աղջիկների հետ ամեն մի կոպիտ վերաբերմունք պետք է պատժվի, թե չէ կոտրում են մեծահասակ կնոջ ատամն ու անպատիժ են մնում, վաղն էլ գլուխը կկոտրեն. Բա մա՞րդ էլ պաշտոնի խաթեր ուրիշի գլուխը կջնջխի-- ձեր խիղջը մեռնի...
aida գրել է:
Քանի դեռ կան Արմենի նման հայեր հոյսներս չպիտի կորցնենք և պետք է սատար կանգնենք նրան:
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հրաչ Մելքումյան, Պրահա
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն գործողությունների ծրագիր է ընդունել, օգնելու համար Ադրբեջանին` նախապատրաստվել աշնանը անցկացվելիք նախագահական ընտրություններին: Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ...ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանի նախագահի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է եւ մի բարձրաստիճան զինվորական: Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը ազատվել է Հայաստանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 4
Սերժ Սարգսյանը չի արձագանքել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությանը` միջնորդել նախագահի եւ նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսությունը: Հայաստանի ...ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»
Արամ Ա. Տերյան, ՍիդնեյԱմերիկահայ հայտնի գրող Փիթեր Բալաքյանը ավստրալահայերի՝ երեկ Սիդնեյում կայացած հավաքի ժամանակ փաստել է, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակակից առաջին ցեղասպանությունն էր: «Հայոց ցեղասպանությունը, հաշվի ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հրաչ Մելքումյան, Պրահա«Չնայած մինչեւ 1915 թվականը Օսմանյան կայսրությունում շուրջ երկու միլիոն հայ է ապրել Անատոլիայում, սակայն այսօր հնարավոր չէ գտնել պատմական որեւէ հետք, հասարակական որեւէ նշան, որ հիշեցնի նրանց», - Ստամբուլում ...ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված են 72 ակադեմիկոս եւ 53 թղթակից անդամներ, որոնցից 39 ակադեմիկոսներ եւ 27 թղթակից անդամներ աշխատում են ակադեմիայի ...BEELINE-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹԻՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Beeline ապրանքանիշով հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունը ստանձնել է Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր հովանավորի դերը` օգոստոսին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 28 ԳՈՐԾ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 23-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 28 գործ՝ 28 անձի վերաբերյալ: Գլխավոր դատախազի ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՆԳՆԱԾ Է «ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՒ»
«Lոս Անջելես Թայմս» թերթում այսօր հրապարակված հոդվածի հեղինակը, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկվա միջոցառումների կապակցությամբ, դիտարկում է, թե Իսրայելը Ցեղասպանության ճանաչման հարցում կանգնած ...ԳՈՆԶԱԼՈ ՖԵՐՆԱՆԴԵՍ. «ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Դիեգո Կարամանուկյան, ՄոնտեվիդեոՈւրուգվայի արտգործնախարար Գոնզալո Ֆերնանդեսը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ իր երկիրը դատապարտում է բոլոր ցեղասպանությունները, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությունը: ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂՄԱՑՐԵՑ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՊԱՏԻԺԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է ընտրակեղծիքի մեջ մեղադրված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի քարտուղար Անժիկ Դաբաղյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԵՐԹ Է ԿԱՅԱՑԵԼ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Հազարավոր մարդիկ են մասնակցել երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Հոլիվուդում կազմակերպված երթին: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` միջոցառումը կազմակերպվել էր Դաշնակցության ...ԱՅՍՕՐ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի ...ՉԱՐՏՈՆՎԱԾ ՑՈՒՅՑԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՍՆՅԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ազա Բաբայան, Մոսկվա 1Մոսկվայի իրավապահները երեկ ընդհանուր առմամբ մոտ երեք տասնյակ հայ երիտասարդների են բերման ենթարկել: Նրանք պետք է վարչական տույժ վճարեն չարտոնված ցույցերին մասնակցելու համար: Արդեն մի քանի տարի շարունակ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՈՒՐ ՀԱՐՑԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 3
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր ներկայացրեց իր հրապարակային արտահերթ զեկույցը, որը վերաբերում է հետընտրական շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակին` բարձրացնելով բազմաթիվ սուր, ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՒԸ` ՀԱՐՈՒՑԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ
Դիեգո Կարամանուկյան, ՄոնտեվիդեոԱրգենտինայի Սենատը հայտարարություն է հրապարակել, որով «զորակցություն է հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին եւ հայ համայնքին»: Փաստաթուղթը վերահաստատում է այն օրինագիծը, որով երկու տարի ...ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾԵԼ ԵԽԽՎ-֊Ի ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող ...ՄԱԿԵՅԱՆԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի ...ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Հովհաննես ՇողիկյանԵրեւանի Կենտրոն եւ Նորք֊-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկուկես տարվա ազատազրկման դատապարտեց Արմեն Ավագյանին՝ մարտի 1֊-2֊-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իշխանության ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ, ՈՐ ՓՈԽՎԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՈՂԸ
Ռուզան ԽաչատրյանՀարավային քրեական դատարանն այսօր որոշեց ընդունել տուժող կողմի բացարկը դատախազ Կարեն Հարությունյանից` որպես մեղադրող, հրաժարվելու մասին: Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԻՑ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել ...ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂՄԱՑՐԵՑ ԹԻՎ 9/31 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԻԺԸ
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մեղմացրել է Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9/31 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը` ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
2
Համաժողովրդական շարժման կենտրոնը որոշել է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրության, այսօր կայացած նիստում որոշվել է «նախապատրաստել ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խոսքով, այսօր կարելի է պնդել, որ կասկածներ կան, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ: «Որպես իրավաբան ասեմ` այսօր դեռ չի կարելի միանշանակ պնդել, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ` ԼՈՌԵՑՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ռուբեն ՄելոյանԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐՐ
Աստղիկ ԲեդեւյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՈԼՖ ԲԻՐԿՀՈՖԵՐԻՆ
ԱԳԱՐԱԿԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ 300 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ
Անուշ Մարտիրոսյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀՈՒՅՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ

HUMAN RIGHTS WATCH-Ը «ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ» Է ՈՐԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա
ԵՎՍ ՄԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐԾԱՐԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԽ-Ի ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱԳՈՅԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Պեր Սյոգրեն)ԵՐԵՒԱՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ռուբեն Մելոյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

