
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Ընդդիմադիր ուժերը շաբաթ օրը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրեցին մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը: Հանրահավաքը սկսվեց մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո: Քաղաքական ուժերի ղեկավարներից հարթակում կանգնած էին Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: Առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չէր մասնակցում: «Բոլորս այստեղ կանգնելու ենք, Հյուսիսային պողոտայում կանգնելու ենք, Ազատության հրապարակում կանգնելու ենք մինչեւ մեր ամուսիններին, եղբայրներին, հայրերին, որդիներին, ընկերներին ազատ արձակեն», - իր ելույթում ասաց Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, նախկին արտգործնախարար, այժմ կալանավորված Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նա հայտարարեց, որ հպարտ է, որ քաղբանտարկյալի կին է: «ժողովուրդ, մեր պայքարը շարունակվում է», - իր ամուսնու անունից ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ներկայումս թաքնվող Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը: - « Իշխանությունները պետք է հասկանան, որ մարտի 1-ով իրենք ոչ թե ժողովրդին վախեցրեցին, այլ վերջնականապես ժողովրդի միջից հանեցին վախը»: «Ընդդիմությունն այսօր լի է վճռականությամբ», - իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, երկու օր առաջ ազատ արձակված Սուրեն Սուրենյանցը: - ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը դարձան այն դարբնոցները, որտեղ ձեւավորվեցին իրական քաղաքական գործիչներ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին պահանջենք մեր ընկերների ազատումը»: Ելույթներն ընդմիջվում էին «Lեւոն` նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն» վանկարկումներով: Ելույթ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հանգուցյալ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա Ղազարյանը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել մարտի 1-ին. - «Ախպեր տղերքով հավաքվեցին, երկիրը մեջ-մեջ արին, ու հիմա մենք չկանք, մեր տեսակը նրանց պետք չէ… [նրանց համար] ի՞նչ ասել է գիտնական… իմ սոցիոլոգ աղջկան աշխատանքից ազատեցին միտինգների գնալու համար»: «Քանի որ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ էր, եւ քանի որ Սերժ Սարգսյանը բոլոր դիվանագետներին կարող էր խոստումներ տալ, ասելով` «ես սրա համար պատասխանատու չեմ», եւ «դուք կտեսնեք բարեփոխումներ միայն ապրիլի 9-ից հետո», ապա այդ քառասուն օրվա ընթացքում Հայաստանում ստեղծվել էր մի ծայրահեղ անպատասխանատվության ժամանակաշրջան, եւ ռեժիմը կարող էր ամենաանպատիժ ձեւով կիրառել ցանկացած բռնություն», - իր ելույթում ասաց Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Lեւոն Զուրաբյանը: Հանրահավաքի արտոնված ժամկետի ավարտին, քանի որ հավաքվածները չէին ուզում հեռանալ` պնդելով, որ 30 րոպե հոսանք չի եղել, եւ իրենք դեռ այդքան ժամանակ ունեն, մանկական այգին հոսանքազրկվեց: Մարդիկ շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա` այնտեղ շարունակելու հանրահավաքը, սակայն իրավապահները կազմակերպիչներին, մասնավորապես «Կանայք` հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանին ասացին, որ արտոնված է եղել միայն 2-ժամյա հավաք մանկական այգու մերձակայքում, եւ եթե մարդիկ չցրվեն, ապա ուժ կկիրառվի: Հանրահավաքի մասնակիցները ցրվեցին: Միջադեպեր չարձանագրվեցին:
- Աստղիկ Բեդեւյան
ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը խիստ մտահոգված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունները զարգացնելու` Ռուսաստանի որոշմամբ: «Միացյալ ...ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 1
Հինգշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւում, ի թիվս այլ առաջարկների, նշված է նաեւ, որ «ընդդիմադիր բոլոր ուժերն ...HUMAN RIGHTS WATCH-Ը «ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ» Է ՈՐԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա 1
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել Միացյալ Նահանգների կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Հայաստանում հետընտրական իրավիճակի վերաբերյալ ապրիլի 17-ին անցկացված լսումների ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Աստղիկ ԲեդեւյանԸնդդիմադիր ուժերը շաբաթ օրը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրեցին մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը: ...ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի) 1
Ուրբաթ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԽԻՍՏ ՑԱԾՐ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, թե նավթի ներկայիս գները խիստ ցածր են: «Ֆրանսպրես» գործակալությունը Իրանի պետական հեռուստաընկերության ինտենետային կայքից մեջբերում է Ահմադինեժադի ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ԲԱՑՎԵՑ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ «7-Ի ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՐԵՒԷ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Ռուզաննա ՍտեփանյանԱՄՆ-Ի ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԴԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուբեն Մելոյան
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԲԱՔՎԻ ՊՈՂՈՏԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ «ԻՐԵՒԱՆ» ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

HUMAN RIGHTS WATCH-Ը «ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ» Է ՈՐԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հրաչ Մելքումյան, Պրահա
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

