
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱՁԵՒԸ
- Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով: Թեեւ հայաստանյան պատվիրակությունը 36 փոփոխությունների առաջարկներ էր ներկայացրել, բանաձեւի ընդհանուր բովանդակությունը չփոխվեց: Համաձայն ընդունված բանաձեւի, «հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է»: Խորհրդարանականները նշել են մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները: Եթե այս պայմանները չապահովվեն եւ վերոնշյալ բարեփոխումների վերաբերյալ բաց երկխոսություն լրջորեն չծավալվի` «Հայաստանի վստահելիությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կասկածի տակ կհայտնվի»: «Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008 թվականի հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց», - եզրափակում է բանաձեւը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջամիտ» որակեց բանաձեւը եւ ասաց, որ այն պետք է անմիջապես դառնա գործողության ծրագիր Հայաստանի համար: «Ես համարում եմ շատ բալանսավորված, շատ անկեղծ զեկույց», - ասաց Հարությունյանը: - «Թեեւ դեռեւս կարող եմ որոշ դրույթների հետ այդ զեկույցի չհամաձայնել, դա ոչ մի իրական նշանակություն չպետք է ունենա: Մենք պետք է քաջ գիտակցենք, թե ինչի մասին է այս զեկույցը` Հայաստանում ժողովրդավարության մասին: Մենք պետք է անհապաղ սկսենք քայլերը դեպի հասարակության ժողովրդավարացումը, դեպի երկրի ժողովրդավարացումը»: Հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը միջազգային փորձագետների օժանդակությամբ պարզել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Իմ խորին համոզմամբ, Հայաստանը դա պետք է անի: Եվ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, կոալիցիոն ուժերը պետք է, հասկանալով բուն խնդիրը, գտնեն լուծումներ»: Հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ բանաձեւում «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ» արտահայտությունը փոխարինվեց «քաղաքական դրդապատճառներով կամ կեղծ հոդվածներով ձերբակալվածներ» արտահայտությամբ: Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Եվրախորհուրդը միայն իր փորձագետների միջոցով համապատասխան ուսումնասիրություններ անելուց հետո կարող է ասել, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ, թե ոչ:

- Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ստեփանակերտում այսօր կբացվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա 26
«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ...ԵՎՍ ՉՈՐՍ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՄՆԱՑԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով, Արմեն Մովսիսյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հարություն Քուշկյանը` առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` բնապահպանության ...ՍԱՐԳԻՍ ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր Սարգիս Պարունակյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` ...ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակից տրամադրել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի նախնական տարբերակը` ոչ պաշտոնական ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մի քանի տասնյակ կանայք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` հետընտրական շրջանում ձերբակալված եւ իրենց քաղբանտարկյալ համարող անձանց ազատ արձակելու պահանջով: Հավաքվածները ...ԴԵՐԻՊԱՍԿԱՆ ԵՒ ՄՈՐԴԱՇՈՎԸ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋ ԱՆՑԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՑ
«Ռուսալ» ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան եւ «Սեւերստալ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը Ռուսաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակում առաջ են անցել «Չելսի» անգլիական ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ»
1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր մեղադրել է Արեւմուտքին Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ: «Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ ՇԵՇՏԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ նախագահ ...ԵՐԵՒԱՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ռուբեն ՄելոյանԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» բանաձեւը այնքան էլ ...ԷԼՍԻ ՀԱՍԹԻՆԳՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Միացյալ Նահանգների կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը երեկ, ամփոփելով Հայաստանում հետընտրական իրավիճակին նվիրված լսումները, ասել է, որ Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն ...ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ»
Ռուբեն ՄելոյանՍտեփանակերտում այսօր կայացավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: «Մենք կարողացել ենք բոլոր երեք օրակարգային հարցերի շուրջ ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել փոխել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Սուրենյանցի ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՈ՞ՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՏՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ եւ Արմեն Քոլոյան, Պրահա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւում նշված է, որ առաջ շարժվելու միակ ուղին քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԲՈԶԻՆՅԱՆԻ ԵՒ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Աստղիկ Բեդեւյան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը երեկվանից միացել է Հրազդանի մերձակա Վանատուր գյուղում հացադուլ հայտարարած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աստղիկ ԲեդեւյանՈւրբաթ օրը կազմակերպված քննարկման ընթացքում հայաստանյան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում էին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱՁԵՒԸ
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐՐ
Աստղիկ Բեդեւյան«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ» Է ՈՐԱԿՈՒՄ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ
«ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԽԱՐԽԼԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ»
Արմեն Քոլոյան, ՊրահաԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՑՆԻ ԿԱՊԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Իրինա ՀովհաննիսյանՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ Է»
Տիգրան Ավետիսյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»

ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուբեն Մելոյան
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԲԱՔՎԻ ՊՈՂՈՏԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ «ԻՐԵՒԱՆ» ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱԿՏԻՎ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

