
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ ՇԵՇՏԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»
- Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույնը հայտարարել է անցյալ շաբաթ Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել, հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա: Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության սերտացմանը: Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեր վրա վերցված պարտավորությունների եւ այն ընդհանուր արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք», - ասել է արտգործնախարարը: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` «Հայաստանը կարեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ, եւ պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ»: Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի առաջնայնություններից է, նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա գործընթացը` լուծումը գտնելու համար. - «Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ: Այդ լուծումը գտնելու համար անհրաժեշտ է նաեւ Անդրբեջանի պատրաստակամությունը: Ես կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ միասին մենք կցուցաբերենք պատասխանատու մոտեցում, մի կողմ դնելով մամուլի եւ հայտարարությունների միջոցով խոսելը եւ հրապարակայնորեն միմյանց դասեր եւ խորհուրդներ տալը: Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվիզմի մասին եւ դրա հետ մեկտեղ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ եւ բացեիբաց պատերազմի պատրաստվել»: «Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում` պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` կարծիք հայտնելով, որ «լուծման հնարավորությունն այսօր առկա է, եւ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան»: Հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մենք բազմիցս արտահայտել ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը: Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության սեւ էջն է, եւ մենք պետք է միասին շրջենք այդ էջը, միասին կառուցենք մեր ապահով ապագան»:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ստեփանակերտում այսօր կբացվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա 26
«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ...ԵՎՍ ՉՈՐՍ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՄՆԱՑԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով, Արմեն Մովսիսյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հարություն Քուշկյանը` առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` բնապահպանության ...ՍԱՐԳԻՍ ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր Սարգիս Պարունակյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, նրան մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` ...ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակից տրամադրել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի նախնական տարբերակը` ոչ պաշտոնական ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մի քանի տասնյակ կանայք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` հետընտրական շրջանում ձերբակալված եւ իրենց քաղբանտարկյալ համարող անձանց ազատ արձակելու պահանջով: Հավաքվածները ...ԴԵՐԻՊԱՍԿԱՆ ԵՒ ՄՈՐԴԱՇՈՎԸ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋ ԱՆՑԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՑ
«Ռուսալ» ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան եւ «Սեւերստալ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը Ռուսաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակում առաջ են անցել «Չելսի» անգլիական ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ»
1
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր մեղադրել է Արեւմուտքին Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ: «Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ ՇԵՇՏԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ նախագահ ...ԵՐԵՒԱՆԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՒԻՆ
Ռուբեն ՄելոյանԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» բանաձեւը այնքան էլ ...ԷԼՍԻ ՀԱՍԹԻՆԳՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Միացյալ Նահանգների կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը երեկ, ամփոփելով Հայաստանում հետընտրական իրավիճակին նվիրված լսումները, ասել է, որ Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն ...ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ»
Ռուբեն ՄելոյանՍտեփանակերտում այսօր կայացավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: «Մենք կարողացել ենք բոլոր երեք օրակարգային հարցերի շուրջ ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել փոխել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Սուրենյանցի ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՈ՞ՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՏՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ եւ Արմեն Քոլոյան, Պրահա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւում նշված է, որ առաջ շարժվելու միակ ուղին քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԲՈԶԻՆՅԱՆԻ ԵՒ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Աստղիկ Բեդեւյան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը երեկվանից միացել է Հրազդանի մերձակա Վանատուր գյուղում հացադուլ հայտարարած հաշմանդամ Արշավիր Բոզինյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աստղիկ ԲեդեւյանՈւրբաթ օրը կազմակերպված քննարկման ընթացքում հայաստանյան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում էին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ...ԵԽԽՎ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱՁԵՒԸ
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
(Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան եւ Սերգեյ Մարտինով)ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐՐ
Աստղիկ ԲեդեւյանԱՄՆ-Ի ԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ TRACECA-Ի 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ
Կարինե Քալանթարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ»
Հեղինե Բունիաթյան, Պրահա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»

ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուբեն Մելոյան
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԲԱՔՎԻ ՊՈՂՈՏԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ «ԻՐԵՒԱՆ» ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱԿՏԻՎ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

