
Հրատարակված է Ապրիլ 16, 2008
ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՄԻԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ»
- Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում ընդգծեց, որ իրենց առաջարկություններից մեկը Հայաստանի իշխանություններին այն է, որ բոլոր նրանք, ովքեր «ազատազրկվել էին միմիայն իրենց տեսակետները հայտնելու համար, պետք է ազատ արձակվեն»: Նրա խոսքով, Հայաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվում են հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորվածներից շատերը, մեծ ռիսկեր է պարունակում այն առումով, որ մարդիկ կարող են ազատազրկվել եւ դատապարտվել սոսկ իրենց քաղաքական հայացքների համար: «Մենք ընդգծում ենք, որ անհրաժեշտ է խուսափել այն իրավիճակներից, երբ մարդիկ դիտարկվում են որպես պետության դավաճաններ կամ նման մի բան միայն նրա համար, որ մասնակցել են հակակառավարական ցույցերին կամ քննադատական խոսքեր են հնչեցրել իշխանությունների հասցեին: Սա հիմք չէ քրեական հետապնդման համար», - ասաց նա: «Մեր մյուս առաջարկությունը այն էր, որ անհրաժեշտ է ընտրություններից հետո կատարվածի խորը, անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել», - շարունակեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը` հավելելով, որ միջազգային հանրությունը չի կարող պարտադրել այդպիսի հետաքննություն. - «Մենք կարող ենք միայն առաջարկել եւ հուսալ, որ իշխանությունների արձագանքը դրական կլինի... Այդ դեպքում մենք կարող ենք տալ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես են անցկացվել նման իրավիճակներում հետաքննությունները այլ երկրներում»: «Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է իրականացնել այդ հետաքննությունը, որպեսզի վերանա այն անվստահությունը, որ ես նկատել եմ Երեւան կատարած այցիս ժամանակ», - ասաց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: - «Այժմ մենք սպասում ենք Հայաստանի կառավարության ավելի հստակ արձագանքին` պատրա՞ստ են այդ համագործակցությանը եւ ինչպիսի փորձագիտական խորհրդատվության կարիք ունեն այս կարեւորագույն հետաքննությունն անցկացնելու համար»: Մարդու իրավունքների հանձնակատարը արդեն հրապարակել է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր զեկույցը, որում, մասնավորապես, առաջարկում է հաստատել արտահայտվելու ազատությանը եւ հավաքների ազատությանը վերաբերող օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները այնքանով, որքանով դրանք համապատասխանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Համմարբերգն իր զեկույցում առաջարկում է անհապաղ ազատ արձակել այն բոլոր կալանավորներին, ովքեր քրեորեն պատժելի բռնության կոնկրետ գործողություն չեն կատարել, չառաջադրել մեղադրանքներ եւ չհարուցել դատական գործեր անձանց նկատմամբ զուտ հակաիշխանական կարծիքներ արտահայտելու համար: Առաջարկվում է նաեւ հետաքննել անհամաչափ ուժի գործադրման դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իրականացնել համապարփակ հետաքննություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, այդ թվում` հաշվի առնելով բռնի գործողություններին հանգեցրած գործոնները: Հետաքննությունը պետք է լինի անկախ, անաչառ, թափանցիկ եւ վայելի ամբողջ բնակչության վստահությունը: Հայաստանի կառավարությանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը առաջարկում է որոշել, թե արդյո՞ք հետաքննության համար միջազգային հանրությունից էական ներդրում է հայցում, եւ եթե այո` ներկայացնել հստակ ու կոնկրետ հասցեագրված խնդրանք նման աջակցության համար: Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

- (Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Ապրիլ 16, 2008
ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
1
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորորշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Ազիմովը հայտարարել ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Արմեն Քոլոյան, Պրահա
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ Անկարայում ընդունել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւին` զրույցի ընթացքում վերահաստատելով, որ Թուրքիան առաջիկայում էլ «ազգային հարցերում շարունակելու ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՊԱՏՎՈՎ ԵՒ ԴԱՍԵՐ ՔԱՂԱԾ»
«Մարտի 1-ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես` ոստիկանության համար: Մեր ողջ հասարակության հետ նաեւ ոստիկանությունը պետք է այս փորձությունից դուրս գա պատվով եւ դասեր ...ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՎԵԼ
Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ
Վաղը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը, որի նախագիծը նախատեսում է նաեւ ...ՄԻԽԱՅԻԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Պաշտպանության նախկին նախարար, պահեստազորի գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ։ Համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրի` պայմանագիրը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նշելով, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին պաշտպանության ...ԱՐԴՅՈՔ ՓՈԹԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒԲԱՅ
Վրաստանը երեկ համաձայնագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ըստ որի սեւծովյան Փոթի նավահանգստի բեռնափոխադրման հնարավորությունները կեռապատկվեն, եւ այնտեղ կստեղծվի մաքսային տուրքերից ազատ ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՒԸ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ՄԵՐ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԼԻՆԵԼՈՒՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի նախկին երկարամյա արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ վերջերս հնչող քննադատությանը, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանք էին ...ԱՅՍՕՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՔՆՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ
Այսօր Փարիզի դատարաններից մեկը քննելու է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի էքստրադիցիայի հարցը: Օքրուաշվիլին Վրաստանում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ դրամաշորթության համար: ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 44 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Հնդկաստանի արեւմտյան Գուջարաթ նահանգում այսօր ավտոբուսը կամրջի վրա փոխել է ուղղությունը եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 44 մարդ, մեծ մասը` դպրոց գնացող երեխաներ: Նահանգային ոստիկանությունը ...ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Նավթի գինը համաշխարհային շուկայում նոր ռեկորդային բարձր ցուցանիշի է հասել` ավելի քան 114 դոլար մեկ բարելի դիմաց: Դիտորդները այդ փաստը բացատրում են դոլարի թուլացմամբ եւ Չինաստանի ու Հնդկաստանի կողմից ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՐԳԵԼ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Գեդմինը մտահոգություն ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՄԻԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում ընդգծեց, որ իրենց առաջարկություններից մեկը Հայաստանի իշխանություններին այն է, որ բոլոր նրանք, ովքեր ...ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Վիեննայում հանդիպում են Մինսկի խմբի համանախագահները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը: Մերզլյակովը ադրբեջանական APA լրատվական ...ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավետիսյանը երեկ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նույն հրամանագրով Հայաստանի Հանրապետության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Հովհաննես ՇողիկյանԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ դատապարտեց Մկրտիչ եւ Ժորա Սափեյան եղբայրներին, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանին, եւ Մկրտիչ Սափեյանի որդի Անդրանիկ Սափեյանին տարբեր ժամկետներով ազատազրկման՝ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ. «ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՄԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում հայտնել է, որ հանրահավաքների մասին փոփոխված օրենքի հարցում լիակատար համաձայնություն կա Եվրախորհրդի ...ԴԱՏԱՐԱՆԸ LԵՒՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՑԸ ԿՔՆՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ
Շաքե ԱվոյանԻնչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Lեւոն Գուլյանի իրավահաջորդների փաստաբանների բողոքի քննությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ...ԳԱԼԱ-֊Ն ԵԹԵՐԱԶՐԿՎԵՑ
Սաթենիկ Վանցյան
Այսօր եթերազրկվեց Գյումիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԳԱԼԱ֊-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապամոնտաժել ...ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՄՆԱՑԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահի այսօրվա հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Գեւորգ Դանիելյանը՝ արդարադատության նախարար, իսկ Արմեն Գրիգորյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՑԱՎՈՔ, ԵԱՀԿ-֊Ի ԵՒ ՄԱԿ-֊Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԳՈՐԾՈՒՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ֊-ի եւ ՄԱԿ-֊ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-֊2-֊ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ ...ՌՈՒԲԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 2,5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՒ ՏՈՒԳԱՆՔԻ
Հովհաննես Շողիկյան
Այսօր Կենտրոն եւ Նորք֊-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Վանաձորի բնակիչ, ՀՀՇ-֊ի տեղի կառույցի ներկայացուցիչ Ռուբեն Ոսկանյանին դատապարտեց 2,5 տարվա պայմանական ազատազրկման՝ ոստիկանների ...ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԱԳ ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ԿՈՂՄԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍԵՒՈՐԵՆ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ ասել է, որ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ՓՈԹԻՆ ԿԴԱՌՆԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԱԶԱՏ ԳՈՏԻ
Արմեն Քոլոյան, Պրահա
Վրաստանը երեկ համաձայնագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ըստ որի սեւծովյան Փոթի նավահանգստի բեռնափոխադրման հնարավորությունները կեռապատկվեն, եւ այնտեղ կստեղծվի մաքսային տուրքերից ազատ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ «7-Ի ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՐԵՒԷ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Ռուզաննա ՍտեփանյանՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Աստղիկ ԲեդեւյանԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ «ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ»
Ռուբեն ՄելոյանՀՈՒՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՎ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՈՐԵՒԷ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»

ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուբեն Մելոյան
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՒ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ»
Ռուզաննա Ստեփանյան
ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստղիկ Բեդեւյան
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱ ՆԱԵՒ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԲԱՔՎԻ ՊՈՂՈՏԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ «ԻՐԵՒԱՆ» ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

