
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
«ՍՂԱՃԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՆԻՇ ԹՎԵՐՈՎ»
- Հահաշխարհային բանկի մասնագետների կարծիքով, միջազգային շուկաներում մոլեգնող ճգնաժամից նախ եւ առաջ տուժելու են Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային միության երկրները: Բուն ճգնաժամի պատճառ է համարվում ամերիկյան հիպոթեքային շուկայի ակտիվության նվազումը: Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Շիգեո Կացուն կարծիք է հայտնել, որ տարիներ շարունակ իրագործվող բարեփոխումների շնորհիվ այդ տարածաշրջանի տնտեսությունները բավական ամուր դիրք են ապահովել: Բայց այդ երկրները զգոնությունը կորցնելու իրավունք չունեն: «Առկա են շատ հզոր սղաճային ճնշումներ, դրանց պատճառը նաեւ էներգակիրների եւ պարենի գների աճն է ամբողջ աշխարհում: Հարկ է ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկել բնակչության առավել անպաշտպան զանգվածների կարիքները հոգալու, հասցեագրված օգնություն ցույց տալու համար», - ասել է Կացուն: «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Հիթեր Մահերի փոխանցմամբ, 1998-2006 թվականների ընթացքում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մեկ շնչին հասնող տարեկան եկամուտը աճել է 3 հազար դոլարով` 5600-ից հասնելով 8600-ի: Դրա արդյունքում շուրջ 50 միլիոն մարդ դուրս է եկել աղքատության գոտուց: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապրում է 460 միլիոն մարդ: Էներգակիրների գինը 30 տոկոսով է աճել այսպես կոչված «ցածր եկամուտով ԱՊՀ-ի երկրներում»՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում: Համաշխարհային բանկի մասնագետների տվյալներով, ամբողջ աշխարհում պարենի գնաճն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Բացառությամբ Ղազախստանի՝ Կենտրոնական Ասիայի երկրներում ընտանիքները եկամտի կեսից ավելին ծախսում են պարեն գնելու համար: «Մեր հաշվարկները վկայում են, որ սննդամթերքի գների ընդամենը 5 տոկոսի աճը կհանգեցնի «ցածր եկամուտով ԱՊՀ-ի երկրներում» աղքատության 2-3 տոկոսի աճի», - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով ավագ տնտեսագետ Փրադիփ Միթրան: Նա հայտնել է, որ տնտեսական աճը նվազում է Ռումինիայում, Ուկրաինայում, Լատվիայում, Հունգարիայում, Խորվաթիայում, էներգակիրներով հարուստ Ղազախստանում: Այդ միտումը սկսվում է նաեւ Լեհաստանում ու Չեխիայում: «Սղաճը վերադառնում է: Դա մի բան, որը երկրները կարծում էին, թե այլեւս անցյալում են թողել: Այն ոչ միայն վերադարձել է, այլ երկնիշ թվերով է վերադարձել: Պատճառներից մեկը էներգակիրների գնաճն է, որը էներգակիրներ ներկրող երկրները զսպել կամ փոխել պարզապես չեն կարող», - ասել է Փրադիփ Միթրան:

- Արմեն Քոլոյան, Պրահա
Քննարկում
masis գրել է:
de hima ov karogh e kpaxchi , ov e amenakaroghn oonevorn
masis գրել է:
yev ardiok djvarootyan pahin, choonevorn gone minimal kapahovvi, iharke voch,
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱԿՏԻՎ ՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
«Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տարիները դառնան ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության տարիներ», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ հանդիպելով արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիԱյսօր Գյումրիում կայացած ասուլիսում հրապարակվեց Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը, որով նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների համար կալանավորված ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը մի խումբ պատգամավորների ստորագրությամբ գրություն է ստացել` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՉԻՑ ՀԵՏՈ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ռուզաննա Ստեփանյան 1Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը, իրենց քաղաքական բանտարկյալներ համարող գրեթե բոլոր ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ռուզաննա Ստեփանյան 2Երեկ ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, Հարությունյանը ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ
1
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չի մասնակցելու Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Կազմակերպության խոսնակը նման որոշումը պատճառաբանել է Բան Կի-մունի գրաֆիկի ծանրաբեռնված լինելով` ձեռնպահ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Հայաստանի ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից: Վարչական դատարանի Գյումրիի նստավայրի դատավոր Էդուարդ Նահապետյանն այսօրվա ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Արմեն Քոլոյան, ՊրահաԱյս տարվա ամենակարեւոր մարզական իրադարձությունը Պեկինի ամառային օլիմպիադան է: Ամբողջ աշխարհն է պատրաստվում այդ խաղերին: Հունական հինավուրց Օլիմպիայում վառել են կրակը եւ խաղաղության, համերաշխության ու ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՄ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՎԵՐՋԱՆԱ, ԵՐԲ ԵՍ ԱՅԼԵՒՍ ՆԱԽԱՐԱՐ ՉԵՄ ԼԻՆԻ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
«Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի», - հայտարարել է Վարդան Օսկանյանը ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԲԱՂԴԱԴԻ ԲՅՈՒՐՈՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԴԵՅՎԻԴ ԲԸՐՔ ՄՐՑԱՆԱԿԻՆ
1
«Ազատություն» ռադիոկայանի արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռադիոկայանի Բաղդադի բյուրոն արժանացել է 2008 թվականի Դեյվիդ Բըրք լրագրողական մրցանակին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախկին ...ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ 16 ԳՈՐԾ, ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 86 ԱՆՁ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, երեկվա դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ասաց, որ նոր կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են եւ այս պահին կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին հայտարություն ...ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԻ 1-֊2֊-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Այսօր Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-֊2-֊ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Հովհաննես ՇողիկյանԳեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 տարի ազատազրկման դատապարտեց Հայաստանի առաջին նախագահ, փերտրվարի 19-ի ընտրություններում Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց` Սամվել Կարապետյանին եւ ...«ՍՂԱՃԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՆԻՇ ԹՎԵՐՈՎ»
Արմեն Քոլոյան, Պրահա 2
Հահաշխարհային բանկի մասնագետների կարծիքով, միջազգային շուկաներում մոլեգնող ճգնաժամից նախ եւ առաջ տուժելու են Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային միության երկրները: Բուն ճգնաժամի պատճառ է համարվում ...«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
Աստղիկ Բեդեւյան 1
Արթուր Բաղդասարյանի` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Այդ մասին ...ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ՝ ՄԱՐՏԻ 1-֊ԻՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հովհաննես ՇողիկյանԱյսօր Կենտրոն եւ Նորք-֊Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացի Դավիթ Համբարձումյանին դատապարտեց մեկ տարի 5 ամիս պայմանական ազատազրկման՝ մարտի 1-֊ին Ազատության հրապարակում իրավապահների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐ ԵՐԿՐԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՆ Է»

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱ ՆԱԵՒ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Մանվել Գրիգորյան)ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

