
Հրատարակված է Ապրիլ 10, 2008
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԾՐԱԳՐԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ` ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»
- Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ կազմավորվելիք նոր կառավարության ծրագրերը լինելու են հավակնոտ, բարեփոխումները` հեղափոխական, պաշտոնավարումը` երկար: Վարչապետի համոզմամբ` երկրի առաջընթացի համար պետք է «համախմբված աշխատանք եւ լավ, նվիրյալների թիմ»: Հարցին, թե պատրաստվում է անդամագրվել որեւէ կուսակցության, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ոչ, չեմ պատրաստվում, որովհետեւ իմ առջեւ այդպիսի խնդիր դրված չի եղել երբեւիցե: Իմ առջեւ խնդիր է դրված որպեսզի այն բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական կամպանիայում, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը, այդ ծրագրերը պետք է ի կատար ածենք: Իսկ այդ ծրագրերը առաջ են քաշվել Հանրապետական կուսակցության կողմից… Չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը տվյալ պարագայում օգնելու է այդ ռեֆորմները իրականացնելուն»: «Ավելին», - շարունակեց վարչապետը: - «Կարծում եմ, հակառակը` անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել այս խնդիրների լուծման համար, եւ այդ մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ»: Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե անկուսակցական, տեխնոկրատ վարչապետերը սովորաբար երկար չեն գլխավորում կառավարությունները. - «Ծրագրերը բավականին բարդ եւ պրոֆեսիոնալիզմ պահանջող ծրագրեր են: Եթե նշենք հարկային վարչարարության բարելավումը, հավասար պայմանների ստեղծումը տնտեսություն վարող սուբյեկտների համար, կենսաթոշակային ռեֆորմը… սրանք այնպիսի ռեֆորմներ են, որոնք չի կարելի ընդհատել: Ես տրամադրված եմ աշխատելու Սերժ Սարգսյանի հետ ամբողջ ժամանակահատվածում եւ համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվող կառավարությունը ի վիճակի կլինի այս խնդիրները լուծելու հինգ տարվա ընթացքում: Իմ տրամադրվածությունը այդպիսին է»: Ուշացած բարեփոխումները շատ են` այդ թվում կենսաթոշակային բարեփոխումը, հիպոթեկային շուկայի բարեփոխումը եւ այլն: Եվ այդ ամենին որպես սպառնալիք գումարվում է ճնշումը` միջազգային ֆինանսական իրավիճակի, համաշխարհային գնաճի ձեւով: «Իհարկե, այդ ճնշումները կան, մենք բոլորս գտնվում ենք այդ ազդեցության ներքո», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Գները արագ տեմպերով Հայաստանի Հանրապետությունում բարձրանում են` առաջին հերթին հացի, սննդամթերքի գները, ինչը շատ ցավոտ գործընթաց է մեզ համար, եւ, բնականաբար, կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի մեղմել համաշխարհային ֆինանսական շուկաների բացասական ազդեցությունները»:

- Շաքե Ավոյան
Քննարկում
masis գրել է:
hexapoxakan barn shat hin e, oosti kareli e yentadrel kami e anoom
Վերջին լուրերը, Ապրիլ 10, 2008
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏՈՒԲ. «ԵԱՀԿ-Ն ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱ «ՍԱՌԵՑՎԱԾ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ»
ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնցում կարող է իրական առաջընթաց ապահովել, այդ թվում` տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորման: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նոր նախագահողը` ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
1
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարությանը: ...ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Է 23 ՄԱՐԴ
Ռուզաննա Ստեփանյան 1Քրեակատարողական հիմնարկներում ներկայումս հացադուլի մեջ է 23 մարդ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Հայաստանի Ազգային ժողովը պետք է Կենտրոնական բանկի նոր նախագահ ընտրի այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը, որը նշանակվել է վարչապետ, ապրիլի 8-ին խորհրդարանին է ներկայացրել Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շնորհավորական ուղերձներ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՋԵՔԻ ՍՓԱՅԵՐԸ` ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Հայկական արմատներ ունեցող Ջեքի Կանչելյան-Սփայերը Կալիֆորնիայի 12-րդ ընտրատարածքից ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` կոնգրեսական Թոմ Լանթոսի մահվանից ...ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՄԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»
2Հայաստանում չի լինելու ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն. այնտեղ լինելու է հայամետ իշխանություն: Այսպիսի համոզմունք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԾՐԱԳՐԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՎԱԿՆՈՏ, ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ` ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»
Շաքե Ավոյան 1
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ կազմավորվելիք նոր կառավարության ծրագրերը լինելու են հավակնոտ, բարեփոխումները` ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻՆ ԵՒ ՍԵՄՆԵԲԻԻՆ
(Lուսանկարում` Մելիսա Բրաունը) 1
Իրենց քաղաքական բանտարկյալ համարող մի քանի գործիչների կանայք երեկ հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի եւ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: ...ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՒՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Արմեն Քոլոյան, Պրահա«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կոչ է արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը: «Գիտակցելով հանդերձ քաղաքական ...ԼԵԽ ԿԱՉԻՆՍԿԻ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ ՎՏԱՆԳՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՋԱՆՔԵՐԸ»
Արմեն Քոլոյան, ՊրահաԼեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին երեկ Վարշավայում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական խառնաշփոթը վտանգում է Եվրամիությանն անդամակցելու այդ երկրի ջանքերը: «Մնալով թուրքամետ` ես պարտավոր եմ հարց տալ. ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ` ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Ռուբեն ՄելոյանՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՏՐՈՒԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՀԱՑԱԴՈՒԼԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հովհաննես ՇողիկյանՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԼՐԱՄՇԱԿՈՒՄՆԵՐՐ
Աստղիկ Բեդեւյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐ ԵՐԿՐԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՆ Է»

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱ ՆԱԵՒ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Մանվել Գրիգորյան)«ՎԵԴՈՄՈՍՏԻ». «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՒ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ»
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

