
Հրատարակված է Ապրիլ 09, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Ժամը 13-ին նախագահական նստավայրից դուրս բերվեցին Հայաստանի Հանրապետության դրոշը, Սահմանադրության մայր օրինակը եւ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը եւ հանդիսավորությամբ տեղափոխվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ ժամը 14-ին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը բացեց Ազգային ժողովի հատուկ նիստը: Ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության մայր օրինակի եւ Վեհամոր Ավետարանի վրա, Սերժ Սարգսյանը արտասանեց Սահմանադրությամբ ամրագրված երդման տեքստը: Այնուհետեւ շնորհավորական խոսք ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Դրան հետեւած իր ելույթում նախագահ Սարգսյանը, նշելով, որ «չնայած նախընտրական արշավը սուր էր եւ զերծ չէր անգամ վիրավորանքներից», շնորհակալություն հայտնեց իր ընդդիմախոսներից` պայքարի համար: Նա առանձնակի շնորհակալություն ուղղեց նրանց, ովքեր «արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը», «սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը»: «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց. դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք: Չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ… Եթե անգամ մեր մեջ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում` եկեք քանդենք այդ պատը», - իր ելույթում ասաց նախագահ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Երդման արարողությանը հետեւեց զինվորական շքերթը Ազատության հրապարակում: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է նախագահի նստավայր: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանը: Տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որից հետո Սերժ եւ Ռիտա Սարգսյանները հրաժեշտ են տվել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններին: Սերժ Սարգսյանը այսօր այցելել է նաեւ զոհված ազատամարտիկների Եռաբլուր պանթեոն: Աստղիկ Բեդեւյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Ապրիլ 09, 2008
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 12
Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում Սերժ Սարգսյանը կստանձնի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի պաշտոնը: Սերժ Սարգսյանի երդմնակալության ...ԿՈՍՈՎՈՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵՑ
Կոսովոյի խորհրդարանը այսօր Սահմանադրություն է ընդունել: Սահմանադրությունը ուժի մեջ է մտնելու հունիսի 15-ին, երբ 1999 թվականից Կոսովոյում իր գործառույթներն իրականացնող ՄԱԿ-ի առաքելությունը լիազորությունները ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Սերժ Սարգսյանը, որն այսօր ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները, հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, կառավարության անդամներին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՏԻԿ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱ ՆԱԵՒ ՄԵՐ ՄԵՂՔԸ»
1Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթի այսօրվա համարում հրապարակված հարցազրույցում ընդունել է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա նաեւ իշխանությունների ...HUMAN RIGHTS WATCH. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
1
Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Աստղիկ Բեդեւյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը վարչապետի ...ԵԱՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան կի-Մունը այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հետ: Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում քննարկման ...ՆՇՎԵՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՄԱՀՎԱՆ 40-ՐԴ ՕՐԸ
(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)
Հարյուրավոր մարդիկ այսօր` մարտի 1-ին զոհվածների քառասունքի օրը, ծաղիկներ դրեցին ու մոմեր վառեցին ողբերգական իրադարձությունների վայրում` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Արձանի շրջակայքում շատ էին նաեւ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 9 ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐԻՑ 8֊-Ը ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Ռուզաննա Ստեփանյան 1Այս շաբաթ հացադուլ հայտարարած 9 վանատուրցիներից 8֊-ը ազատ են արձակվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ի պաշտպանություն կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանի արդեն 15֊—րդ օրը ...LՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՐԳԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Ազա Բաբայան, Մոսկվա եւ Հրաչ Մելքումյան, Պրահա
Կալիֆորնիայի հայաշատ Lոս Անջելեսում բազմամարդ հանրահավաք է անցել, որի մասնակիցները հարգել են մարտի 1-ի զոհերի հիշատակը, որոնց քառասունքն է այսօր: Հանրահավաքի անունից ներկայացվեցին նաեւ պահանջներ` նախ, ...ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՆԵ ԿԵՍԸ ԿԱՏԱՐՎԵՐ»
Գայանե Դանիելյան 4Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ռուբեն ՄելոյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՈԼՖ ԲԻՐԿՀՈՖԵՐԻՆ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՊԿ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԲԱՑՎԵՑ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)«ԿԱՆԱԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԻ ՎՐԱ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՅՍՕՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՍՏԱՆՁՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԻՐ ԵՐԿՐԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՆ Է»

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱ ՆԱԵՒ ՄԵՐ ՄԵՂՔԸ»

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Մանվել Գրիգորյան)«ՎԵԴՈՄՈՍՏԻ». «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՒ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ»
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ. «ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

