
Հրատարակված է Մարտ 31, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
- Շաբաթ օրը Երեւան է ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կիրակի օրը տեղի է ունեցել Ագոյի խմբի անդամների հանդիպումը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ ոչ պաշտոնական լուրերի` հանդիպումը նախատեսված էր «Երեւան» հյուրանոցում: Նշված ժամին այնտեղ էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, սակայն, անհայտ պատճառներով, հանդիպումը կայացել է ոչ թե հյուրանոցում, այլ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, Տեր-Պետրոսյանի առանձնատանը: Մուսինյանի վկայությամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի` «պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, անցկացվի անկախ հետաքննություն, ինչից հետո հնարավոր է երկխոսություն սկսել իշխանությունների հետ»: Հանդիպումից հետո Ագոյի խմբի անդամները զբոսնել են Հյուսիսային պողոտայում: Երեկ առավոտյան Ագոյի խմբի անդամները «Երեւան» հյուրանոցում հանդիպել էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարել են, որ իրենց համար առաջնահերթ խնդիրներից մեկը խոսքի, մամուլի ազատությունն է:

- Հովհաննես Շողիկյան եւ Ռուզաննա Ստեփանյան
Վերջին լուրերը, Մարտ 31, 2008
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ՀԱՍՑՎԵՑ ՊԵԿԻՆ
2Օլիմպիական ջահն այսօր Աթենքից ինքնաթիռով հասցվեց Պեկին: Վաղվանից օլիմպիական կրակը ճանապարհորդելու է 20 երկրներով եւ կրկին վերադառնալու է Չինաստանի մայրաքաղաք, որտեղ օգոստոսի 8-ին մեկնարկելու են ամառային ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ Է ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՆ
3
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում իր երկրի դեսպանի պաշտոնում ուրբաթ օրը առաջադրել է Մարի Յովանովիչին, ով ներկայումս Միացյալ Նահանգների դեսպանն է Ղրղըստանում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Թուրքիայի Սահմանադրական դատարանն այսօր որոշեց քննարկել իշխող կուսակցությունը արգելելու հարցը, ինչը կարող է հանգեցնել ամիսներ տեւող քաղաքական անորոշության: «Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ Սահմանադրական ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
2
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը շաբաթավերջին Աթենքում հանդիպումներ ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻՆԸ
Մահմեդականների թիվը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է հռոմեակաթոլիկ եկեղեցու հետեւորդների թիվը: «Պատմության մեջ առաջին անգամ մենք ամենավերեւում չենք՝ մահմեդականները գերազանցել են մեզ»,֊ - ասել ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում առաջ շարժվելու ժամանակն է: Այս կարծիքն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ ադրբեջանական ...«ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ»-Ը ԳՆԵՑ «ԱԲՍՈԼՅՈՒՏ»-Ը
Ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ընդ Սփրիթ» պետական ընկերությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. - «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃՇԳՐՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
Ռուզան Խաչատրյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, հայտարարելով, որ կուսակցությունը «ռազմավարության եւ մարտավարության ճշգրտման» խնդիրներ ունի, ոչինչ չբացառեց, այդ թվում` մանդատները ...ԲԵՐԹԻ ՖՈԳՍԹԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ
Արմեն Քոլոյան, Պրահա
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Բերթի Ֆոգսթը երեկ նշանակվել է Ադրբեջանի ազգային հավաքականի մարզիչ: «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, 61-ամյա գերմանացի մասնագետը փոխարինելու ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը Գերմանիայում հաղթանակ տարավ ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ` 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցամարտը 12-րդ ռաունդում ավարտվել ...ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր երկօրյա այցով ժամանում է Ուկրաինա՝ սատարելու ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի ձգտումը: Որոշ կազմակերպություններ մտադիր են Կիեւում բողոքի գործողություններ նախաձեռնել Բուշի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Հովհաննես Շողիկյան եւ Ռուզաննա Ստեփանյան
Շաբաթ օրը Երեւան է ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ ...ԻՐԱՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՄՈՔԹԱԴԱ ԱՍ-ՍԱԴՐԻ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՋԱՆՔԵՐԸ
Իրաքի իշխանություններն այսօր ողջունել են շիա առաջնորդ Մոքթադա աս-Սադրի կոչը իր կողմնակիցներին՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այդ հորդորն անվանել է «քայլ ճիշտ ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը այսօր, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց, որ 6 կետից բաղկացած առաջարկություններ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանԱրարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը: Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի ...ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 30 ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
1
Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Եվրոպայի խորհրդի ...ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-֊Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԶՐԿՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Աստղիկ ԲեդեւյանԵրկու շաբաթ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետեւանքով հիմնարկի ղեկավար Վաղինակ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
1
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ, որը նրան է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը: Ինչպես հաղորդում է karabakh-open.com ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. - «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՅԼ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ, ՔԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Աննա Սաղաբալյան 1
Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով բանակցություններից հրաժարվելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՊՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)ՄԱՐՏԻ ԱՀՏԻՍԱԱՐԻՆ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Սարգիս Հացպանյան)ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես ՇողիկյանԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Աստղիկ Բեդեւյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Սարգսյան)
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԵՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱԳՐԵՄԱՆԻ ՀԱՅՑՈՒՄԸ»
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՉԵՄ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԵԼ ԱՅՍ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1903 Ծնվեց աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը:
- 1907 Ծնվեց անվանի կոնյակագործ, հայկական լավագույն կոնյակների ստեղծող Մարգար Սեդրակյանը:
- 1909 Սկսվեց Ադանայի (Կիլիկիա, արևմտյան Հայաստան) հայերի կոտորածը: Երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 30000 մարդ սպանվեց:
- 1962 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշումը «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության կառավարումը վերակառուցելու մասին»: Այդ որոշման համաձայն հանրապետության մեջ ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության ղեկավարման կոլտնտեսային-սովխոզային 11 տերիտորիալ արտադրական վարչություն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

