
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 21 ԱՆՁ
- Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, 9-ը՝ մարզերում: Այդ մասին այսօր տեղեկացնում է ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համաձայն հաղորդագրության, բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է, իսկ երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Ամսվա ընթացքում վարչական վարույթ է հարուցվել 68 անձի նկատմամբ: Մարտի 1-ից 25-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ատրճանակ, 2 ինքնաշեն ատրճանակ, 12 հրացան, 5 ինքնաձիգ, 3 ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տեսակի 111 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, 3 ական, 1 օպտիկական սարք, լուսազդանշանային 9 հրթիռ, տարբեր տրամաչափի 2936 փամփուշտ եւ ինքնաձիգի 87 պահունակ: Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 5 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 1 սարք, 9 հրացան, 2 ինքնաձիգ, տարբեր տեսակի 133 նռնակ, 3 ինքնաշեն նռնակ, 5 ական, ինքնաշեն 2 ական, տարբեր տրամաչափի 6908 փամփուշտ եւ ինքնաձիգի 163 պահունակ: «Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» եւ «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես եւ ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը», - ասված է հաղորդագրությունում:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
Stin Dnox գրել է:
Amen mekit MOR@,21 hogi,tser achki araj hertov KUN....?ZHOXOVURT@ jisht@ giti,sut@ chi antsnum ,herik e TSAXVATS BO..TXEK, AGARKEK.TSES INCH ASEN' KSAZI.
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
«ՂԱՐԱԲԱՂԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԿԼԻՆԻ ԳԼՈԲԱԼ ԵՒ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա«Բակո Սահակյանի նուրբ խաղը» վերնագրի ներքո «Ռոսիյսկայա գազետա»-֊ն գրում է, որ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելը հրահրել է չճանաչված հանրապետությունների ղեկավարների ակտիվ գործողությունները: ...ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍ ԴԵՊՔԵՐԻՑ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԷԻՆ»
Ռուբեն Մելոյան 5
Վերջին ամիսների հայաստանյան իրադարձությունները Վաշինգտոնին մտահոգությունների տեղիք են տվել, ինչը, ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի, իր արտացոլումն է ...ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ «ԼԻՏՈՐԱԼ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ
1Բոլիվիայի 47-֊ամյա նախագահ Էվո Մորալեսը պայմանագիր է ստորագրել «Լիտորալ» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ այսուհետ հանդես է գալու 10 համարի տակ որպես հարձակվող: Այսպիսով երկրի նախագահը ցանկանում է հանրության ...ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Այս գիշեր Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել, որը գործելու է մինչեւ կիրակի: Մարդիկ եւ մեքենաները երեկոյան չպետք է լինեն փողոցում: Իշխանությունները նման միջոցի են դիմել իրաքյան ուժերի եւ շիա զինյալների ...ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
Ռուզաննա Ստեփանյան 6
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ին ոստիկանության «Վիլիս» մակնիշի մեքենան ցուցարարներին վրաերթի չի ենթարկել: Այս մասին նա այսօր հայտնել է «Ազատություն» ...ՕՔՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 11 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեց 11 տարվա ազատազրկման՝ խոշոր չափի կաշառք շորթելու համար: Օքրուաշվիլին այժմ ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՀԱՊԿ-ԻՆ
Ուզբեկստանի Սենատը այսօր որոշում է ընդունել ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) երկրի անդամակցության մասին: Այժմ փաստաթուղթը ենթակա է վավերացման երկրի նախագահ Իսլամ Քարիմովի ...ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Սարգսյան) 3
Գործարար Միխայիլ Բաղդասարովի կարծիքով` Հայաստանի վարչապետ կնշանակվի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի փոխանցմամբ, գործող վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 21 ԱՆՁ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՐԱՄՇԱԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
Ռուզան Խաչատրյան
Կառավարությունը երեկ հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններին եւ լրացումներին, որոնք, ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` «պայմանավորված են ՀՀ սահմանադրական կարգի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՐԿԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես ՇողիկյանԱյսօր երեկոյան Հյուսիսային պողոտայից մարդկանց կրկին տարել են ոստիկանական բաժանմունքներ: Ականատեսների վկայությամբ՝ այսօր ոստիկանություն է տարվել մոտ 10 մարդ: Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ ոստիկանություն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՍՊԱՆԱԾ ԱՆՁԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանի իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վյաչեսլավ Սմիրնովն ասել է, որ իրավապահները ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1֊-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԸ ԷԱՊԵՍ ՏՈՒԺԵԼ Է»
Ազա Բաբայան, Մոսկվա
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում փաստել է, որ մարտի 1-֊ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա: «Անկասկած, մարտի 1-֊ի դեպքերի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԵՒՍ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԱՅԼ ՄԻՋՈՑ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՔԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ»
Աննա ՍաղաբալյանԼեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին անդամ, առաջին նախագահի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը, որը երեկ տարվել է ոստիկանություն, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասել է, թե ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Ռուզաննա Ստեփանյան
Երեկ կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, Բանուչյանին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԵԱՀԿ-֊Ի ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Ռուբեն ՄելոյանԵրեկ երեկոյան Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է տարվել ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս լուրն այսօր հաստատել է ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԿԵՂԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
(Լուսանկարը` դատախազության)
Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ...ՎԱՂՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍՆՅԱԿ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ԺԱՄԸ
Աշխարհի 35 երկրների մոտ 400 քաղաքներում վաղը նշվելու է Երկրի ժամը՝ բնակիչները երեկոյան ժամը 20:00֊-ից 21:00-֊ը իրենց տներում անջատելու են լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի աջակցության: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉ ՕՐՍ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ 129 ՄԱՐԴ
ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 65-Ի
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ազա Բաբայան, Մոսկվա«ԻՐԱՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԼԻԿՎԻԴԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ»
Արմեն Քոլոյան, ՊրահաՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Սարգսյան)
ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԹ ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Lուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

