Հրատարակված է Մարտ 28, 2008
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
- Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ին ոստիկանության «Վիլիս» մակնիշի մեքենան ցուցարարներին վրաերթի չի ենթարկել: Այս մասին նա այսօր հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին: Անահիտ Բախշյանը բաց նամակ էր հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կից ներկայացնելով մի տեսասկավառակ, որը, ըստ «Ժառանգության», հիմնավորում էր, որ մարտի 1-ին ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, դատախազը օրենքով սահմանված կարգով նամակին ընթացք է տվել, այն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` քննարկման եւ ստուգման: Դրա շրջանակներում պատգամավոր Անահիտ Բախշյանը վկայի կարգավիճակով երեկ հարցաքննության է հրավիրվել հատուկ քննչական ծառայություն: Հարցաքննության ժամանակ պատգամավորի փաստաբանի ներկայությամբ հետազոտվել է «Ժառանգության» կողմից ներկայացված տեսասկավառակը, եւ Անհաիտ Բախշյանը ընդունել է, որ իրականում վրաերթ տեղի չի ունեցել: «Ժողովրդի մեջ գնաց մեծ արագությամբ, բայց որեւէ մեկը չի տուժել՝ դա ես իմ աչքով տեսա: Հասարակությունը կարող է հանգիստ լինել՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ իսկապես վրաերթ չի եղել», - հավաստիացրեց պատգամավորը: Մարտի 1-ին Երեւանում լուրեր էին տարածվել, թե ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել առնվազն երկու ցուցարարի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: «Իսկ այն երկու մարդը, որոնց մասին ասում են, թե տարվել են հիվանդանոց՝ կինը ուրիշ պատճառով է գիտակցությունը կորցրել, իսկ տղամարդու մասին ասացին, թե այն հասցեն, որը տվել էին, այնտեղ այդպիսի մարդ չի եղել», - հայտնել է Բախշյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ ոստիկանության մեքենան շարժվել ժողովրդի ուղղությամբ, նա ասաց. - «Ժողովուրդը քաղաքապետարանի մոտ հարձակվում էր ոստիկանների վրա եւ ծեծում նրանց, եւ ոստիկանները ինքնապաշտպանության նպատակով նստել են մեքենաները եւ քշել: Ուղղակի ինչո՞ւ հենց այդ ուղղղությամբ, արդյոք ուրիշ ճանապարհ չկա՞ր՝ ես չեմ կարողանում կողմնորոշվել»:

- Ռուզաննա Ստեփանյան
Քննարկում
hay գրել է:
ara de arden chgitenk um havatak?
STALININ PARK ENK TALU գրել է:
29.03.08 08:42
Շտապ հաղորդագրություն
ք. Երեւան, 29 մարտի 2008թ.: Ս.թ. մարտի 27-ին ՀՀ դատախազություն է հրավիրվել ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մարտի 1-ին ժամը 15:00-ի մատույցներում ոստիկանական մեքենայի` մեծ արագությամբ ցուցարարների մեջ մխրճվելու արդյունքում ենթադրյալ զոհերի մասին հասարակության մեջ շրջանառվող տեղակատվությունը հերքելու նպատակով Անահիտ Բախշյանն իր տված խոստմանը հավատարիմ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների միջոցով հանգստացրել է հասարակությանը, առ այն, որ նշված միջադեպի արդյունքում վրաերթ եւ մարդկային զոհեր չեն եղել: Այդ հարցազրույցներից հատվածաբար մեջբերումներ արած իշխանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես ՙՀայլուր՚ հեռուստահաղորդումը, փորձել են փոխելով տիկին Բախշյանի ասածների շեշտադրումները` ծառայեցնել դրանք իշխանությունների քարոզչական նպատակներին:
Անահիտ Բախշյանը հարցաքննության ժամանակ փորձել է մանրամասն վկայություններ տալ այն բոլոր փաստերի կապակցությամբ, որոնց ինքն ականատես է եղել 2008թ. մարտի 1-ին եւ որոնք, եթե մարտիմեկյան իրադարձությունների քննությունն իրոք անաչառ ընթացքով վարվեր, մեծապես նպաստելու էին ժողովրդի վրդովմունքի եւ քաղաքացիների մարդկային արժանապատվության վիրավորվածության պատճառների բացահայտմանը: Մասնավորապես, տիկին Բախշյանը ցանկացել է պատմել, թե ինչպես, դեռ մինչեւ ժողովրդի մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը` ոստիկանները չհրահրված հարձակում են գործել խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծել նրանց, ինչը շարունակությունն էր նույն օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների ոստիկանական ծեծուջարդի, եւ որոնք էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիների վրդովմունքի, կրքերի շիկացման հիմնական պատճառներն էին:
Սակայն քննիչները հրաժարվել են լսել տիկին Բախշյանի համալիր ցուցմունքները իրադարձությունների պատճառահետեւանքային կապի մասին, եւ պնդել միայն ՙվրաերթի բացակայության՚ հանգամանքը: Տիկին Բախշյանը ասել է հարցաքննության ժամանակ, ապաեւ հաստատել ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում, որ ՙվրաերթ՚, բառիս բուն իմաստով, իսկապես, չի եղել: Այսինքն մեքենան որեւէ մեկի վրայով չի անցել: Սակայն անգամ ՙՀայլուրի՚ ռեպորտաժի ընթացքում ցուցադրված կադրերը հաստատում են, որ ոստիկանության ՙՎիլիս՚ ավտոմեքենան.
1. անհասկանալի պատճառներով ուղղվել է ոչ թե ՙՄետրոպոլ՚ հյուրանոցի ուղղությամբ, ուր տանող ճանապարհն ավելի ազատ էր, այլ հենց ցուցարարների հիմնական զանգվածի` մարդկային հոծ բազմության վրա, 2. մեքենան իրապես հարվածում է մի քաղաքացու, որը սակայն հարվածից հետո հասցնում է ետ քաշվել, այսինքն այդ մարդու վրայով մեքենան չի անցնում, 3. մեքենայի վարորդը քշել է անթույլատրելի արագությամբ, եւ մարդիկ հազիվ են մազապուրծ եղած փախել դրա առջեւից:
Այս ամենից ակնհայտ է, որ ոստիկանական մեքենայի հետ կապված միջադեպը ցուցարարների կրքերը շիկացնելու դրվագներից միայն մեկն էր եւ իսկապես, բարեբախտություն է, որ այդ պահին ոչ-ոք չզոհվեց եւ չվիրավորվեց: Սակայն սա չի ազատում գործող իշխանություններին մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունից, իսկ դատախազությանը` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականությունից:
Պահանջում ենք սույն հաղորդագրությունն ամբողջությամբ ընթերցել ՙՀայլուր՚ լրատվական ծրագրում` սույն հաղորդագրության տարածման օրը:
ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն
AMOT HAYLURIKIN գրել է:- hay

ՙԺառանգություն՚ կուսակցության լրատվական ծառայություն- hay
Leon գրել է:- AMOT HAYLURIKIN

Meng ditelenq Hayastanic bervac mi DVD skavarag vortex erevuma inchbes mi meqena massai michov arag gnuma u mardkanc vrayov. Amot Srjik Sargsanin na ochmiyn xabec mer sax Hayeris ay durs ekav mi nor VASAK Hayeris hamar! 1000 AMOT iren!!!!!!!!!!!!!- AMOT HAYLURIKIN
HAGHTELU ENQ գրել է:
Անահիտ Բախշյանն էլ ծախվեց 30 արծաթով: Այդ հիմար կինը ինձ արդեբ դուր չէր գալիս իր հիմար ակտիվությամբ և ահա արդյունքը; Գոնե Րաֆֆին չդավաճանի Լևոնին, չնայած դա էլ դավաճանության սինդրոմ ունի: Ամենասարսափելին այն կլինի, որ մի օր աթնանաք և լսենք,"Լևոն տեր Պետրոսյանը ընդունել է իր ազգադավ գործուեությունը և ներողություն է խնդրում հայ ժողովրդից": Այդ պահն է, որ ինձ կսպանի:
TS.M.K. գրել է:
Lav dzum-pchum ek, i ogut tzez.Tasnyak mardik en nerka exel u tesel,isk du vor ayntex ches exel(serji kam ruboyi kl....eir usumnasirum),uremn chi exel?.Miayn ashxatum ek pashtpanvel,ardaranala surb tsevanal.Amen inch normal achkerov nayek, voch te PORNIKI.....HERIK E.
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
«ՂԱՐԱԲԱՂԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ԿԼԻՆԻ ԳԼՈԲԱԼ ԵՒ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
Արմեն Քոլոյան, Պրահա«Բակո Սահակյանի նուրբ խաղը» վերնագրի ներքո «Ռոսիյսկայա գազետա»-֊ն գրում է, որ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելը հրահրել է չճանաչված հանրապետությունների ղեկավարների ակտիվ գործողությունները: ...ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍ ԴԵՊՔԵՐԻՑ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԷԻՆ»
Ռուբեն Մելոյան 5
Վերջին ամիսների հայաստանյան իրադարձությունները Վաշինգտոնին մտահոգությունների տեղիք են տվել, ինչը, ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի, իր արտացոլումն է ...ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ «ԼԻՏՈՐԱԼ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄՈՒՄ
1Բոլիվիայի 47-֊ամյա նախագահ Էվո Մորալեսը պայմանագիր է ստորագրել «Լիտորալ» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ այսուհետ հանդես է գալու 10 համարի տակ որպես հարձակվող: Այսպիսով երկրի նախագահը ցանկանում է հանրության ...ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Այս գիշեր Բաղդադում պարետային ժամ է հայտարարվել, որը գործելու է մինչեւ կիրակի: Մարդիկ եւ մեքենաները երեկոյան չպետք է լինեն փողոցում: Իշխանությունները նման միջոցի են դիմել իրաքյան ուժերի եւ շիա զինյալների ...ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
Ռուզաննա Ստեփանյան 6
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ին ոստիկանության «Վիլիս» մակնիշի մեքենան ցուցարարներին վրաերթի չի ենթարկել: Այս մասին նա այսօր հայտնել է «Ազատություն» ...ՕՔՐՈՒԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 11 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեց 11 տարվա ազատազրկման՝ խոշոր չափի կաշառք շորթելու համար: Օքրուաշվիլին այժմ ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՀԱՊԿ-ԻՆ
Ուզբեկստանի Սենատը այսօր որոշում է ընդունել ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) երկրի անդամակցության մասին: Այժմ փաստաթուղթը ենթակա է վավերացման երկրի նախագահ Իսլամ Քարիմովի ...ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Սարգսյան) 3
Գործարար Միխայիլ Բաղդասարովի կարծիքով` Հայաստանի վարչապետ կնշանակվի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի փոխանցմամբ, գործող վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 21 ԱՆՁ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՐԱՄՇԱԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
Ռուզան Խաչատրյան
Կառավարությունը երեկ հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններին եւ լրացումներին, որոնք, ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` «պայմանավորված են ՀՀ սահմանադրական կարգի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՐԿԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հովհաննես ՇողիկյանԱյսօր երեկոյան Հյուսիսային պողոտայից մարդկանց կրկին տարել են ոստիկանական բաժանմունքներ: Ականատեսների վկայությամբ՝ այսօր ոստիկանություն է տարվել մոտ 10 մարդ: Վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ ոստիկանություն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՍՊԱՆԱԾ ԱՆՁԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաՌուսաստանի իրավապահները հայտնել են, որ արդեն բացահայտել, սակայն դեռ չեն ձերբակալել Կրեմլի ընդդիմախոս, հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանած անձին: Դատախազ Վյաչեսլավ Սմիրնովն ասել է, որ իրավապահները ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1֊-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԸ ԷԱՊԵՍ ՏՈՒԺԵԼ Է»
Ազա Բաբայան, Մոսկվա
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում փաստել է, որ մարտի 1-֊ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա: «Անկասկած, մարտի 1-֊ի դեպքերի ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԵՒՍ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԱՅԼ ՄԻՋՈՑ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՔԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ»
Աննա ՍաղաբալյանԼեւոն Տեր֊-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին անդամ, առաջին նախագահի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը, որը երեկ տարվել է ոստիկանություն, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասել է, թե ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Ռուզաննա Ստեփանյան
Երեկ կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, Բանուչյանին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԵԱՀԿ-֊Ի ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Ռուբեն ՄելոյանԵրեկ երեկոյան Հյուսիսային պողոտայից ոստիկանություն է տարվել ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս լուրն այսօր հաստատել է ԵԱՀԿ֊-ի երեւանյան գրասենյակի մամուլի ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԿԵՂԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
(Լուսանկարը` դատախազության)
Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ...ՎԱՂՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍՆՅԱԿ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ԺԱՄԸ
Աշխարհի 35 երկրների մոտ 400 քաղաքներում վաղը նշվելու է Երկրի ժամը՝ բնակիչները երեկոյան ժամը 20:00֊-ից 21:00-֊ը իրենց տներում անջատելու են լույսը՝ ի նշան կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի աջակցության: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա ՍտեփանյանԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. - «ՈՐԵՒԷ ԿԵՏՈՎ ՈՐԵՒԷ ԼՈՒՐՋ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ»
Ռուզաննա ՍտեփանյանՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Տիգրան Սարգսյան)
ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱԵՐԹԻ ՉԻ ԵՆԹԱՐԿԵԼ»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԹ ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Lուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում