
Հրատարակված է Մարտ 27, 2008
«ՄՈՍԿՈՎՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ»֊-Ն՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- «Մոսկովսկայա պրավդա» թերթն այսօր գրում է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջին հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՆԱՏՕ֊-ի ընդարձակման, ռազմական տեխնիկայի մատակարարման եւ գազի գների բարձրացման հարցերը: «Հասկանալի է, որ Սարգսյանը մտադիր է Կոսովոյի նախադեպն օգտագործել Լեռնային Ղարաբաղի իրավիճակում: Բայց Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն առանց այն էլ բարդացել են: Իսկ եթե Մոսկվան այս հին հակամարտությունում բռնի Հայաստանի կողմը, կարելի է չկասկածել, որ դա միայն է'լ ավելի կդրդի Բաքվին ՆԱՏՕ-֊ի հետ համագործակցության, ինչի մասին վերջերս այնքան հաճախ են խոսում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի նորընտիր նախագահին հասկացրել են, որ տարածաշրջանում իրադրության սրումը այժմ ոչ մեկին ձեռնտու չէ»,֊ - ենթադրություն է անում մոսկովյան թերթը: «Բանակցությունների հաջորդ թեման եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ապագա նախագահությունը: Կազմակերպության ապագա նախագահողի դերում Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից պետք է ելույթ ունենա Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ֊-ի գագաթնաժողովում: Եվ այս հարցում, «Մոսկովսկայա պրավդա»-֊ի տեղեկություններով, կողմերի դիրքորոշումներում տարաձայնություններ չեն առաջացել: Կրեմլը հավաստիացումներ ստացավ, որ Երեւանի դիրքորոշումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ, փոխարենը Երեւանը ստացավ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ վաղօրոք կայացած համաձայնության հավաստումը», ֊ գրում է թերթը: «Եվ վերջապես բանակցությունների տնտեսական բաղադրիչը: Մինչեւ այս տարվա վերջը գործում է այն պայմանագիրը, ըստ որի «Գազպրոմ»֊ը թուրքմենական գազը Հայաստանին մատակարարում է 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլարով: Բայց փետրվարին «Գազպրոմ»֊ի եւ միջինասիական արդյունահանողների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարի 1-֊ից գազի գինը կբարձրացվի միջինեվրոպական մակարդակին: Ուրեմն Երեւանի համար էլ այն կաճի ավելի քան երկու անգամ»,֊ - կանխատեսում է «Մոսկովսկայա պրավդա»֊-ն: Թերթը փաստում է, որ նման թանկացումը չի կարող ցավագին չլինել Հայաստանի համար: «Ավելի սահուն դա կարելի է անել կամ արտոնությունների հաշվին, ինչից Մոսկվան վերջերս հրաժարվում է, կամ ազգային ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ գազի արժեքի մի մասը ներառելու միջոցով: Նման հետաքրքրություն Ռուսաստանը Հայաստանում ունի, եւ մոսկովյան հանդիպման ժամանակ դրա մասին խոսվել է: Մեր տեղեկություններով, ռուսաստանյան եւ հայաստանյան ակտիվների հիման վրա կստեղծվի ինտերնացիոնալ հոլդինգ, որը կուրվագծվի արդեն Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնադրումից հետո»,֊ - եզրակացնում է թերթը:

Վերջին լուրերը, Մարտ 27, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
2
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի) 1
Հյուսիսային պողոտայում երեկ ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան զբոսանքի դուրս եկած մարդկանց: Ժամը 18:00-ից սկսած ոստիկանները սկսեցին բերման ենթարկել պողոտայով անցնող տարբեր ...ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
4Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Սերյոժա Սիրադեղյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երեկվա դատավճռով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով եւ, Քրեական օրենսգրքի ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ «ԱՄԲԵՐ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վաղաժամկետ հաղթանակ տարավ Ֆրանսիայում անցկացվող «Ամբեր» մրցաշարում` վերջին փուլից առաջ վաստակելով 13,5 միավոր եւ անհասանելի դառնալով մյուս մասնակիցների համար: 25֊-ամյա ...ԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Արտյոմ Չերնամորյան, ԵրուսաղեմԵրեկ երեկոյան Իսրայելի Քնեսեթը որոշում է կայացրել քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հրեա խորհրդարանականները, մասամբ` նաեւ կառավարության ճնշումներին ենթարկվելով, տասնամյակներ շարունակ մերժում ...ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Կարինե ՔալանթարյանՀայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ երեկ Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված 46 քաղաքացիներին, զրուցելուց ...ՎԱՂԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Վաղը Բերձորում հրավիրվելու է համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացմանը: Համաժողովը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ինչպես ...ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂ ԿՆՈՋ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
(Լուսանկարը` դատախազության)
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 12-ամյա երեխայի սպանության մասին լուրը մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը ...ՀԱՅԱՍՏԱՆ - ՂԱԶԱԽՍՏԱՆ` 1:0
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Ռոտերդամում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ: Միակ գոլը հանդիպման 62-րդ րոպեին խփել է Ամստերդամի «Այաքս»-ի ...ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՒՈՆԴՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան Տեր-Ղեւոնդյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: ...ԲՈՒՇԸ ԵՒ ՊՈՒՏԻՆԸ ՍՈՉԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ապրիլի սկզբին Սոչիում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ...ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ»
Ադրբեջանական կողմը մերժել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Բուխարեստում հանդիպում կազմակերպելու գաղափարը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ...ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ 4 ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Կարինե ՔալանթարյանՀատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի վկայությամբ, հետախուզման մեջ գտնվող 4 անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու եւ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու ...ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄՏԱԴԻՐ Է «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ» ԳՈՒՄԱՐԵԼ
«Այլընտրանքային խորհրդարանը» նախատեսվում է գումարել մայիսի 17֊-18֊ին, հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունըԿրեմլի քննադատ, աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը մտադիր է մայիսին «այլընտրանքային խորհրդարան» գումարել: Այդ մասին այսօր հայտնել է Կասպարովի գլխավորած «Այլ Ռուսաստան» շարժման խոսնակ Մարինա Լիտվինովիչը: ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՈՉԻՆՉ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ ԱՄԲՈՂՋ ՓԱԹԵԹԸ»
(Լուսանկարը` ՖՈՈԼՈՒՐ-ի)
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ ոչ ոք Ադրբեջանում համաձայն չէ Լեռնային ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԼՐԱԳՐՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆԸ
Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել լրագրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, որին տարել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հետք» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇԵՆՔԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Այս գիշեր գողություն է կատարվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից: Ինչպես այսօր հայտնում է Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը, դիմակավորված 2 անհայտ անձինք «շենքի երրորդ հարկում գտնվող հաշվապահության ...«ՄՈՍԿՈՎՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ»֊-Ն՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մոսկովսկայա պրավդա» թերթն այսօր գրում է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջին հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՆԱՏՕ֊-ի ընդարձակման, ռազմական ...ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՎԵԼ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Արմեն Քոլոյան, Պրահա
«Նովիե իզվեստիա» օրաթերթի փոխանցմամբ` Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է չորրորդ անգամ ընտրվել Բելառուսի նախագահ: Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան անակնկալ հայտարարություն ...ԱՐԴՅՈՔ «ՄԵԳԱՖՈՆ»-֊Ը ԿՄՏՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ
«Մեգաֆոն» ռուսաստանյան ընկերությունը կարող է մասնակցել բջջային կապի երրորդ օպերատորի համար մայիսին կայանալիք մրցույթին, սակայն դա դեռ հստակ չէ: Այդ մասին այսօր գրում է «Վեդոմոստի» մոսկովյան պարբերականը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԸ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՂԱՐԱԲԱՂԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԵԿ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԵՐԹ ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Lուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱԳՐԵՄԱՆԻ ՀԱՅՑՈՒՄԸ»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

