
Հրատարակված է Մարտ 26, 2008
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
- «Հայաստանում դարձել է բացասական ավանդույթ, երբ արդեն օրենքներով են ոտնահարվում մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը, ով երեկ երեկոյան խմբակցության երկու այլ պատգամավորների` Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի հետ այցելել էր ոստիկանության Կենտրոնի բաժին` պարզելու Ազատության հրապարակին հարող Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների ստույգ թիվը եւ նրանց հետագա ճակատագիրը, ընդգծեց, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունները ոստիկանությանը հնարավորություն են տալիս հանդես գալ «վերին աստիճանի կամայական մեկնաբանությամբ»: «Այսինքն, մենք տվյալ դեպքում ունենք մի օրենք, որը պարզապես կամայականությունը խրախուսում է: Եվ մենք պետք է խոսենք` ոչ թե օրենքով է դա արվել, թե ոչ, այլ արդյոք այդպիսի օրենքով ոտնահարվում են մարդու իրավունքները: Եվ ես այդ հարցին կպատասխանեմ` այո», - ընդգծեց նախկին օմբուդսմենը: Լարիսա Ալավերդյանը նշեց նաեւ, որ իր ստացած «շատ աղոտ» տեղեկություններով` այդ երեկոյան բերման է ենթարկվել 3-4 մարդ: Պատգամավորը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալի միջոցով փոխանցեց ոստիկանապետին, որ սպասում է ներքեւում, սակայն շուրջ մեկ ժամ սպասելուց հետո ոչ մի պատասխան չստացավ: Ավելի վաղ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել առնվազն 6 մարդ: Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել «որոշ հարցեր ճշտելու համար»: Երկուշաբթի օրը նույն վայրից ոստիկանները բերման էին ենթարկել երկու քաղաքացու, որոնց նույն օրը ազատ էին արձակել: Հովհաննես Շողիկյան

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՍՊԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
23Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Համլետ Թադեւոսյանին (հետմահու) երկրորդ աստիճանի Մարտական ...ԱՆՏԱՐԿՏԻԿԱՅԻՑ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՍԱՌՑԱԲԵԿՈՐ Է ՊՈԿՎԵԼ
Անտարկտիկայի մայրցամաքային մասից հսկայական սառցաբեկոր է պոկվել, որի մակերեսը կազմում է 415 քառակուսի կիլոմետր: Գիտնականների կարծիքով՝ սա գլոբալ ջերմացման արդյունք է: DPA գործակալությունը վկայակոչում ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ
Հայաստանցի շախմատիստ Լեւոն Արոնյանը Ֆրանսիայում անցկացվող «Ամբեր» մրցաշարում հաղթանակ տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ եւ այժմ իր ուժեղագույն հակառակորդներից առաջ է անցել 2,5 միավորով: ...ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹՎՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանը կայուն կերպով երկրորդ տեղում է աշխարհում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Հարությունյանը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր հայտնում է «Սովետսկի սպորտ» թերթը: Ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակն ասել է, որ իր համար Հարությունյանի ...ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր Վրաստանի արտգործնախարար Գեորգի Բակրաձեն եւ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն մեկնել են Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ կազմակերպության ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հայաստանում դարձել է բացասական ավանդույթ, երբ արդեն օրենքներով են ոտնահարվում մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի մարդու ...ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ 80 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Շուրջ 80 մարդ է ձերբակալվել երեկ Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը: Ըստ նախարարի, ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԱՅՍՕՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Հյուսիսային պողոտայում այսօր ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան զբոսանքի դուրս եկած մարդկանց: Ժամը 18:00-ից սկսած ոստիկանները սկսեցին բերման ենթարկել պողոտայով անցնող տարբեր ...ՎԱՆԱՏՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Ռուզաննա ՍտեփանյանՀրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում այսօր շարունակվել է բողոքի ցույցը՝ մարտի 1-֊ի դեպքերից հետո ձերբակալված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով: Հանրահավաքի մասնակիցները՝ ...ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել մարտի 1֊-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ Հայաստանում ստեղծված իրադրության ուսումնասիրության ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին այսօր Հյուսիսային պողոտայում ոստիկանները ծանուցագիր են հանձնել վաղը` մարտի 27-ին, ոստիկանության ...ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԵԼՈՒ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ «ՀԱՄԱՀՈՒՆՉ»
Աստղիկ ԲեդեւյանԱզգային ժողովի անդամ, խորհրդարանի կազմում որպես անկուսակցական պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը այսօր հայտարարել է, որ «այսուհետ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեությունը: ...ԻՐԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՌուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորըտիր նախագահ Դիմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ստորագրել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉԻ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ-ի քարտուղարությանը` Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետկանչի կամ փոխարինման ընթացակարգը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը ...ՎՐԱՍՏԱՆԻՑ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 2 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Կարինե ՔալանթարյանԻնչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց փաստաբան Անժելա Հոբոսյանը, Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկված Հայաստանի քաղաքացիներ Սամվել Աբովյանին եւ Սուրեն Սիրունյանին մեղադրանք ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Ռուզան ԽաչատրյանԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» Է ՍԿՍՈՒՄ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԵՏ
Ռուզաննա Ստեփանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԵՐԿՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ»

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՓԱՍՏԱՑԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

