
Հրատարակված է Մարտ 26, 2008
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԱՅՍՕՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
- Հյուսիսային պողոտայում այսօր ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան զբոսանքի դուրս եկած մարդկանց: Ժամը 18:00-ից սկսած ոստիկանները սկսեցին բերման ենթարկել պողոտայով անցնող տարբեր տարիքի մարդկանց, այդ թվում կանանց: Բերման ենթարկվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Պարզապես մոտենում էին եւ առանց որեւէ բան ասելու թեւանցուկ անում, նստեցնում ոստիկանության մեքենան: Ընդդիմացողների նկատմամբ ուժ էին գործադրում: Մի կին, որին փորձում էին բերման ենթարկել, ձեռնափայտով էր եւ փորձում էր հասկացնել ոստիկաններին, որ ինքը հաշմանդամ է. - «Ես դեղեր եմ պետք է խմեմ: Ասեք, վաղը կգամ... Ես ոչ մի հակահասարակական արարք չեմ արել»: Ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանի խոսքով` ոստիկանները «իրենց աշխատանքն են կատարում»: «Մենք էլ մեր աշխատանքն ենք կատարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Հնարավո՞ր է, որ այս փողոցում լինի հանցագործ, որը գտնվում է հետախուզման մեջ… Հնարավո՞ր է այս պայմաններում դա ճշտել… Անհնարին է, չէ՞: Դրա համար կան համապատասխան բաժիններ, տեղեր, կանոնակարգված աշխատանք»: Հարցին, թե ինչու է են հենց Հյուսիսային պողոտայում որոնում կարգազանցներին, Բաբայանը արձագանքեց. - «Իսկ ինչո՞ւ ոչ: Մենք ունենք նման տեղեկություններ, որ նման կարգի մարդիկ միգուցե այստեղ հանցագործություն կատարեն»: Հյուսիսային պողոտա այցելեցին նաեւ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, նման քայլերով իշխանություններն ավելի են սրում իրավիճակը: Ավելի ուշ Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընդհանուր առմամբ բերման ենթարկվածների թիվը անցել է չորս տասնյակից. նրանցից շատերը որոշ ժամանակ անց ազատ են արձակվել: Բերման ենթարկվածների թվում է եղել նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ում նույնպես ավելի ուշ ազատ են արձակել: Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն Մելոյան

- (Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ-Ի ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՍՊԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ
23Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Համլետ Թադեւոսյանին (հետմահու) երկրորդ աստիճանի Մարտական ...ԱՆՏԱՐԿՏԻԿԱՅԻՑ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՍԱՌՑԱԲԵԿՈՐ Է ՊՈԿՎԵԼ
Անտարկտիկայի մայրցամաքային մասից հսկայական սառցաբեկոր է պոկվել, որի մակերեսը կազմում է 415 քառակուսի կիլոմետր: Գիտնականների կարծիքով՝ սա գլոբալ ջերմացման արդյունք է: DPA գործակալությունը վկայակոչում ...ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ
Հայաստանցի շախմատիստ Լեւոն Արոնյանը Ֆրանսիայում անցկացվող «Ամբեր» մրցաշարում հաղթանակ տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ եւ այժմ իր ուժեղագույն հակառակորդներից առաջ է անցել 2,5 միավորով: ...ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ԹՎՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանը կայուն կերպով երկրորդ տեղում է աշխարհում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Հարությունյանը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր հայտնում է «Սովետսկի սպորտ» թերթը: Ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակն ասել է, որ իր համար Հարությունյանի ...ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր Վրաստանի արտգործնախարար Գեորգի Բակրաձեն եւ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն մեկնել են Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվելու է այդ կազմակերպության ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հայաստանում դարձել է բացասական ավանդույթ, երբ արդեն օրենքներով են ոտնահարվում մարդու իրավունքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի մարդու ...ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ 80 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Շուրջ 80 մարդ է ձերբակալվել երեկ Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը: Ըստ նախարարի, ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԱՅՍՕՐ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ
(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)
Հյուսիսային պողոտայում այսօր ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամեմատ մեծ էր, քան զբոսանքի դուրս եկած մարդկանց: Ժամը 18:00-ից սկսած ոստիկանները սկսեցին բերման ենթարկել պողոտայով անցնող տարբեր ...ՎԱՆԱՏՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Ռուզաննա ՍտեփանյանՀրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում այսօր շարունակվել է բողոքի ցույցը՝ մարտի 1-֊ի դեպքերից հետո ձերբակալված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով: Հանրահավաքի մասնակիցները՝ ...ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել մարտի 1֊-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ Հայաստանում ստեղծված իրադրության ուսումնասիրության ...ԼԵՒՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուզաննա ՍտեփանյանՀայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին այսօր Հյուսիսային պողոտայում ոստիկանները ծանուցագիր են հանձնել վաղը` մարտի 27-ին, ոստիկանության ...ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԵԼՈՒ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ «ՀԱՄԱՀՈՒՆՉ»
Աստղիկ ԲեդեւյանԱզգային ժողովի անդամ, խորհրդարանի կազմում որպես անկուսակցական պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը այսօր հայտարարել է, որ «այսուհետ պաշտպանելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության գործունեությունը: ...ԻՐԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Հրաչ Մելքումյան, ՊրահաՌուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորըտիր նախագահ Դիմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ստորագրել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉԻ ԿԱՄ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ-ի քարտուղարությանը` Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետկանչի կամ փոխարինման ընթացակարգը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը ...ՎՐԱՍՏԱՆԻՑ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 2 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Կարինե ՔալանթարյանԻնչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց փաստաբան Անժելա Հոբոսյանը, Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկված Հայաստանի քաղաքացիներ Սամվել Աբովյանին եւ Սուրեն Սիրունյանին մեղադրանք ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՐԵԿՎԱ ՄԻՋԱԴԵՊԸ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԻՆ
Ռուբեն ՄելոյանԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
Հովհաննես Շողիկյան եւ Ռուբեն ՄելոյանԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՏ 50 ՎԻՐԱՎՈՐ` ՄԻՆՍԿՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
Ռուզան Խաչատրյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԵՐԿՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ»

ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՓԱՍՏԱՑԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

