
«ԿՈՄԵՐՍԱՆՏ». «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԻՍԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները» վերնագրի ներքո անդրադարձել է Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումներին: «Երբ ընտրյալ նախագահը հանդիպում է գործողի հետ, առաջինի մոտ պետք է լինի ներքին դիսկոմֆորտ: Գիտես, որ ընտրվել ես, որ անպայման կլինի պաշտոնակալության արարողությունը, բայց գործը դեռ չի արվել, եւ որդը կրծում է. չէ՞ որ դա դեռ տեղի չի ունեցել», - գրում է թերթը եւ հավելում. - «Երբ երկու ընտրյալ նախագահներ են հանդիպում, նրանց միջեւ անմիջապես ծագում է հոգեւոր հարազատություն, որովհետեւ նրանք հավասար կարգավիճակում են»: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այդպիսի հանդիպում էլ տեղի է ունեցել երեկ Մոսկվայում. - «Դատելով Դմիտրի Մեդվեդեւի տեսքից` նա շատ է ուզում աշխատել, իսկ Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը շատ հոգնած մարդ է. աչքերի տակ սեւ բծեր եւ հայացքում նկատելի ցավ, որի ծագումը դեռ հայտնի չէ` գուցե դա ցավ է ժողովրդի դժվարին ճակատագրի համար, կամ պարզապես ցավ, որի առիթով այցելում են բժշկին»: «Ինչ-որ բան նրա մոտ հաստատ ցավում է, չի կարելի բացառել, որ սիրտը՝ Երեւանում հանրահավաքը ցրելու հրամանից հետո», - գրել է «Կոմերսանտ»-ի մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովը: Մեդվեդեւի հետ հանդիպումից մեկ ժամ անց Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ եւ, «Կոմերսանտ»-ի մեկնաբանի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել նրան այն ամենի համար, ինչ Պուտինն արել է իր հաղթանակի համար: «Մենք միշտ գնահատել ենք ձեր օգնությունը նախընտրական շրջանում: Եվ կարող եմ ասել, որ մինչ այդ երբեւէ չենք զգացել այդպիսի միանշանակ մոտեցում», - ասել է Սարգսյանը: Մեկնաբան Կոլեսնիկովի կարծիքով, «Պուտինին դժվար թե ուրախացրել է այդ անկեղծ խոստովանությունը. արդյոք նրան պե՞տք է, որ իր դերը նախընտրական գործընթացներում դառնա այդքան բացահայտ»: «Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին էլ կարելի է հասկանալ. Հայաստանի ընտրյալ նախագահը, հավանաբար, ցանկանում էր իր վրայից հանել իր ժողովրդի ընտրության համար պատասխանատվության գոնե մի մասը», - գրում է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը:
- Արմեն Քոլոյան, Պրահա
Քննարկում
Xelk գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՌԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ: ԿԱՄ ԵԼ ԹԵ ՉԵ БАНДА ЧЕТЫРЕХ
aram գրել է:
Ստեղ են ասել, այ քեզ բան....
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՈՒՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՌԵՍՈՒՐՍԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է»
Ռուզաննա Ստեփանյան 7
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը համոզված է, որ իշխանությունները կոալիցիա կազմելով եւ տարբեր քաղաքական ուժերին կամ գործիչներին պաշտոններ առաջարկելով երկրում ստեղծված իրավիճակը չեն փոխում: ...ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱԳՐԵՄԱՆԻ ՀԱՅՑՈՒՄԸ»
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ-ի նոր ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒ-ԲՅՈՒԼ ՕՂԼԻ. «ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԲԱՆԱՁԵՒՆ ՈՒՆԻ Ե'Ւ ԻՐԱՎԱԿԱՆ, Ե'Ւ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒԺ»
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին հայտարարել է, թե «ամոթ է, երբ արհեստավարժ դիվանագետները պնդում են, որ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերաբերյալ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՏՈՒԳԱՆՔԻ
Կարինե Սիմոնյան, ՎանաձորՆախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆիա Քալանթարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքի՝ նախագահական ընտրությունների ժամանակ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
Կարինե Քալանթարյան 4Անցած գիշեր ձերբակալվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ...«ԿՈՄԵՐՍԱՆՏ». «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԿԻՍԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արմեն Քոլոյան, Պրահա 2Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը «Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսեց ընտրությունները» վերնագրի ներքո անդրադարձել է Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումներին: «Երբ ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Կարինե Քալանթարյան 1
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին, այսօր առավոտյան կրկին հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն, մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ ...ԻՐԱՆՈՒՄ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 27 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Իրանի պետական հեռուստատեսությունն այսօր հաղորդել է, որ երկրի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով 27 մարդ է զոհվել: Վթարը տեղի է ունեցել երեկ Խուզեստան նահանգում: «Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Այսօր վերականգնվելու են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղեւորատար թռիչքները, որոնք դադարեցվել էին 2006 թվականի նոյեմբերից` երկու երկրների միջեւ քաղաքական լարվածության աճի պայմաններում: Ռուսաստանը միշտ ...ՎՐԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանը քննադատել է անցած շաբաթավերջին Ռուսաստանի Պետդումայի ընդունած հայտարարությունը, որով կառավարությանը կոչ է արվում քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: Վրաստանի արտգործնախարարության ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուզաննա Ստեփանյան 1Այսօր Հրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանի հանրահավաքի լուսաբանումից հետո իրավապահ մարմինները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ: ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 6 ՔԱՂԱՔԱՑԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր երեկոյան Ազատության հրապարակին հարող Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել առնվազն 6 քաղաքացի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ ...ԼՐԱՑԱՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ
Աստղիկ Բեդեւյան
Այսօր լրացավ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան առաջին տարին: Տարելիցի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն: Պանթեոն էին եկել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ...ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՎՃԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԱՀԱՆՋԱԾ ԳՈՒՄԱՐԸ
Սաթենիկ Վանցյան, Գյումրի եւ Աննա Սաղաբալյան, Երեւան
Ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության կազմակերպված հանգանակության շնորհիվ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ընկերությանը հաջողվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը վճարել մոտ 26 միլիոն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՉԵՄ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԵԼ ԱՅՍ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԱՄԱՐ»
4
Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը լոնդոնյան «Թայմս» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե հասարակությունում ստեղծված պառակտման պատճառն ինքը չէ: «Չեմ կարծում, թե ես այն մարդն եմ, որին ...ՔՆՆԻՉՆԵՐԸ ՎԵՐՍՏԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՅՈՒՐԻ ՇԵԿՈՉԻԽԻՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՆ
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ նորից վերսկսվել է լրագրող Յուրի Շեկոչիխինի մահվան հանգամանքների հետաքննությունը: Լրագրողը «Նովայա գազետա»-ում զբաղվել է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի ...ԲԵԼԱՌՈՒՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմեն Քոլոյան, ՊրահաԲելառուսի պետական անվտանգության կոմիտեն պաշտոնապես հայտարարել է երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն իրականացնող ցանց բացահայտելու մասին: Բելառուսի պետական հեռուստատեսության տարածած ...ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ 70-ԱՄՅԱԿԸ
Այս տարի նշվելու է հայկական ջազի 70-ամյակը: Այդ նպատակով ստեղծվել է «Հայկական ջազ 70» կազմակերպությունը եւ կազմկոմիտե՝ հայտնի երաժիշտ Լեւոն Մալխասյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է կազմկոմիտեի մամլո ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է 8 ՄԱՐԴ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, մարտի 1-ին տուժածներից հիվանդանոցներում այժմ 8 հիվանդ է բուժում ստանում. 6 քաղաքացի, 1 ոստիկան եւ 1 զինծառայող: Միքայելյանի անվան ինստիտուտի ...ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼ-ԲՅՈՒԼ ՕՂԼԻ. «ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ԲԱՆԱՁԵՒՆ ՈՒՆԻ Ե'Ւ ԻՐԱՎԱԿԱՆ, Ե'Ւ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒԺ»
Ռուզաննա Ստեփանյան
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին հայտարարել է, թե «ամոթ է, երբ արհեստավարժ դիվանագետները պնդում են, որ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերաբերյալ ...
ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈԿՍՎԱՆ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑ` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ՀԵՏ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
ՊՈՒՏԻՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ «ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՄԵՋ»
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԵՐԿՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ»

ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՓԱՍՏԱՑԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

