
Հրատարակված է Մարտ 24, 2008
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՅՍ ԱՅՑԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
- Այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նորընտիր նախագահ, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ այս այցը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին: «Այն, որ իր առաջին այցը նորընտիր նախագահը կատարել է Մոսկվա, խոսում է հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին», - փաստել է Դմիտրի Մեդվեդեւը, հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները առաջիկայում է'լ ավելի կզարգանան: Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը միմյանց փոխադարձաբար շնորհավորել են երկու երկրներում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Հայաստանի հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման եւ դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար: Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համահործակցությունը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ տնտեսական կապերը երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են, Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հայաստանի եւ Ռուսաստանի նորընտիր նախագահները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները, եւ վստահեցրել, որ իբրեւ նորընտիր նախագահ` պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները: Ռուսաստանի նորընտիր նախագահը ընդունել է Հայաստան այցելելու` Սերժ Սարգսյանի հրավերը, ասելով, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան: Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդունել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին մասնակցելու` Դմիտրի Մեդվեդեւի հրավերը: Երեկ երեկոյան Մոսկվա ժամանելուն պես Սերժ Սարգսյանը հանդիպել էր տեղի հայ գործարարների հետ: Ազա Բաբայան, Մոսկվա

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Մարտ 24, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
14
Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում այսօր նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր ...ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 9
«Ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դրական է գնահատել քաղաքական զարգացումները մինչեւ զանգվածային անկարգությունները` միաժամանակ փաստելով, ...ԴԻԿ ՉԵՅՆԻՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Այսօր ԱՄՆ-֊ի փոխնախագահ Դիկ Չեյնին ժամանել է Թուրքիա, որի ղեկավարության հետ քննարկելու է Իրաքի, Աֆղանստանի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները: «Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ Չեյնին հանդիպելու է նախագահ ...ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՋ
Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանը առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: ...ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Այսօր Հրազդան քաղաքի մոտակայքում՝ Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Տեղի բնակիչները պահանջել են ազատ արձակել իրենց պատգամավորին, որը ձերբակալվել ...ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵՐԵԿՎԱՆԻՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է»
Կարինե Քալանթարյան 3
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ փոթորկից հետո, որի արդյունքում ողջ Արցախը 12 ժամ հոսանքազրկվել էր, երեկվանից էներգամատակարարումը վերականգնվել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅՍ ԱՅՑԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում Ռուսաստանի նորընտիր նախագահ, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր այցը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների ...«ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանը, ով հայտնի է որպես «Դոկտոր մահ», հավակնում է դառնալ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ: Ակնկալվում է, որ իր մտադրության մասին նա կհայտարարի այսօր կայանալիք ասուլիսում: «Դիթրոյթ ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀԸ ՍԿՍՈՒՄ Է ԻՐ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Օլիմպիական ջահը այսօր սկսում է իր ուղեւորությունը հինավուրց Օլիմպիայից մինչեւ 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Պեկին: Օլիմպիայից, որտեղ մ. թ. ա. 776 թվականին անցկացվել են առաջին Օլիմպիական ...ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 4 ՀԱԶԱՐԻ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Իրաքում զոհված ամերիկացիների թիվը հասել է 4 հազարի: Այսօր Բաղդադում ռումբի պայթյունից զոհվել են ամերիկացի 4 զինծառայողներ: Կիրակի օրը Իրաքի տարբեր վայրերում բռնությունների հետեւանքով մահացել է 60 մարդ: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
1
Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից երկրի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ռուբեն ՄելոյանԱյսօր երեկոյան Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել երկու քաղաքացու: Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նրանք տարվել են Կենտրոն ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԷՐ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Անցած ուրբաթ օրը եւ այսօր Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: «Տեղյակ պահեցին, որ կարող են նորից հրավիրել [անհրաժեշտության ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ
Աստղիկ ԲեդեւյանՀայաստանի արտգործնախարարության 4 աշխատակիցներ այսօր դատական կարգով բողոքարկել են աշխատանքից ազատելու հրամանները: Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը արտգործնախարարության ...ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր հայտարարություն է ներկայացրել այսօրվանից հացադուլ սկսելու վերաբերյալ: ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒ. «ԱՅՍ ԱՅՑԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նորընտիր նախագահ, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ այս այցը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԻ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ռուբեն ՄելոյանՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Լիլիթ ՀարությունյանԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏ ԱՌԵՒՏՈՒՐ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՋԱՐԿԻ՞ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ` ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Ռուբեն Մելոյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 1-֊Ը ԵՐԵՒՈՒՅԹԸ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԷԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1724 Գանձակում պայմանագիր է կնքվում հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:
- 1873 Ծնվեց հայ գրականագետ, մանկավարժ Նիկոլայ Աղբալյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1894 Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը:
- 1903 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեղագետ Հրանտ Ապրեսյանը:
- 1922 Բացվում է ՀԽՍՀ պետական բանկը:
- 1932 Ծնվեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Եվրոպայի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն, միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը:
- 1934 Ծնվեց ամերիկացի արևելագետ Ռոբերտ Թոմսոնը: Ասորերեն և հայերեն թարգմանությունների համար Քեմբրիջի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Թարգմանել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ը:
- 1988 Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին:
- 1988 Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:
- 1992 Եվրոպայի համագործակցության և անվտանգության խորհրդի (ԵՀԱԽ) (այժմ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն - (ԵՀԱԿ) Հելսինկիի լրացուցիչ ժողովը որոշեց, որ գործող նախագահն այցելի տարածաշրջան՝ Անդրկովկասում զինադադարի հաստատմանը և պահպանմանը նպաստելու համար:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

