
Հրատարակված է Մարտ 19, 2008
ԵԽ ԽՎ-Ի ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
- Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածությունը մեծացնող որեւէ գործողությունից եւ ներգրավվել ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրական երկխոսության մեջ: Եվրախորհրդի հաղորդագրության համաձայն` հանձնաժողովը իր բանագնաց Ջոն Պրեսկոտից տեղեկացել է մարտի 7-8-ը Երեւանում նրա իրականացրած փաստահավաք առաքելության հիմնական եզրակացություններին եւ կոչ է արել բոլոր կողմերին ընդունել Պրեսկոտի առաջարկները` ուղղված ներկայիս ճգնաժամի հաղթահարմանը: Այդ առաջարկներից են, մասնավորապես, նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի ճանաչումը, արտակարգ դրության վերացումը եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնումը, ազատազրկված այն ակտիվիստների ազատ արձակումը, որոնք բռնություններ չեն գործել, մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննության նախաձեռնումը եւ ընթացող քննության դիտարկումը: Ջոն Պրեսկոտը նաեւ առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն նախաձեռնել հետեւյալ բնագավառներում` ընտրական միջավայրի բարեփոխում` վերականգնելու համար ընտրությունների անցկացման եւ արդյունքների նկատմամբ հասարակական վստահությունը, քաղաքական համակարգի բարեփոխում` որոշումների կայացման գործընթացում եւ երկրի կառավարման մեջ ընդդիմությանը պատշաճ տեղ հատկացնելու հեռանկարով, եւ լրատվամիջոցների բարեփոխում, հատկապես` ուղղված իրապես անկախ հանրային հեռարձակողի ստեղծմանը: Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը կարող է նախաձեռնվել «կլոր սեղանների» ձեւով` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո: Հանձնաժողովը ողջունել է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 14-18-ը կայանալիք նստաշրջանում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու` Վեհաժողովի քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկը:

Քննարկում
AA գրել է:
Կոնստանտին Բալաքիրյանը ապացուցել է
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս:
Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ:Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար: Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել: Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ անցնելուն
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՒԱՎՈՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
15
Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` լավագույն լուծումը համարելով խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԵՐԿՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ»
6Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը հանդիպել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 24 կալանավորվածների հետ, որոնցից 2֊-ը պնդել են, թե խոշտանգումների ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱԿԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԻՆ ԽՈՍՆԱԿ ԸՆՏՐՎԵՑ
Պակիստանի նոր խորհրդարանը այսօր կին խոսնակ է ընտրել` առաջին անգամ երկրի պատմության մեջ: Գործարար պատգամավոր Ֆահմիդա Միրզային խոսնակի պաշտոնում առաջադրել էր ընդդիմության սպանված առաջնորդ, նախկին վարչապետ ...ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-Ը ՓԱՍՏԱՑԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
«Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես այսօր ձեւակերպեց կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «փաստացի արգելված է»: «Որեւիցե մեկը թող իլյուզիաներ չունենա, թե Հայաստանում այս ռեժիմի օրոք ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
3Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է մարտի 12-ին կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի քրոջ որդուն` Սոս Գեւորգյանին պատկանող շինություններում զենք եւ զինամթերք հայտնաբերելու ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 10
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքի` այս շաբաթ ընդունված ...ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխությունները եւ լրացումները: Օրենսդրական փոփոխությունների նպատակը ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ՄԱՐԱԹՈՆԸ
Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը: Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության պաշտպանության շտաբը, «հեռուստամարաթոնի ...ԱՅՍՕՐ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ Է ԲՈՒՇԻ ՀԵՏ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ-ի ղեկավար Ջորջ Բուշի հետ: «Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է Վրաստանի հնարավոր անդամակցությունը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին եւ գոհունակություն հայտնել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԻՋԵՒ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Վաղը Հայաստանի կառավարության եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջեւ կստորագրվի համագործակցության վերաբերյալ երկրի ծրագրման փաստաթուղթը: Ստորագրման արարողությունը տեղի կունենա արտգործնախարարությունում` արտգործնախարար Վարդան ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖԱՆՏԱՍՏ ԳՐՈՂ ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐԿԸ
Այսօր 90 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ բրիտանացի ֆանտաստ գրող Արթուր Քլարկը: Երկարատեւ հիվանդությունից հետո նա մահացել է Շրի Լանկայում, որտեղ ապրում էր 1956 թվականից: Քլարկը 100-ից ավելի ...ԵԽ ԽՎ-Ի ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
1
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների ...ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ԸՆԴԴԵՄ «ՉԱՓ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում այսօր տեղի ունեցած դատական նիստում բավարարվեց Գյումրիի հարկային տեսչության հայցը ընդդեմ «Չափ» ընկերության, որի կազմի մեջ է մտնում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը: «Գյումրիի ...ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԿՍԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՑՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է «ԵԱՀԿ-ի քարտուղարության միջոցով սկսել գործընթաց՝ ընդհանրապես Մինսկի խումբը ցրելու համար»: ...ԹԵՐԹԵՐԸ ԿՏՊԱԳՐՎԵՆ ՄԻԱՅՆ «ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, արտակարգ դրության վերացումից հետո տպարաններում այլեւս գրաքննիչներ չեն լինի: «Առավոտ», ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԵԱՀԿ֊-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբում համանախագող երկրներին՝ ԱՄՆ֊-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-֊ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին, որը ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունները երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում համերաշխություն են հայտնում ներկայումս քաղաքական ճգնաժամ դիմագրավող Հայաստանի պետությանը եւ ժողովրդին: ...ԳՈՐԾԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
Փետրվարի 18-ին, ըստ գլխավոր դատախազության, հետընտրական գործընթացների շրջանակներում հարուցված 5 անձի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարաններ: Այդ անձինք` Յուրա Մամյանը, ...ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Մարտի 30֊-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը՝ Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի ...ԼԵՒՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
(Լուսանկարում` Լեւոն Գուլյանը իր զավակների հետ)
Անցած տարվա մայիսի 12-֊ին քրեական հետախուզության վարչությունում վախճանված Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Ինչպես այսօր հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, մարտի 12֊-ին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ
(Լուսանկարը` արտգործնախարարության)ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵՑ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻՆ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Գեւորգ Ստամբոլցյան, ՊրահաՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»

ԱՎԵՏԻՍ ԱՎԱԳՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԵՆՔ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

