
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊՆԴՄԱՄԲ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԻՍ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը տարածել է 12 կալանավորված ակտիվիստների մի ցուցակ, որտեղ նշվում է, որ նրանք ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել: Կալանավորվածների փաստաբանները հաստատեցին դա` նշելով, որ հիմնականում իրենց պաշտպանյալներին ծեծել են բերման ենթարկելիս: Փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով պաշտպանում է քրեակատարողական վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, Կենտրոն համայնքի թաղապետի նախկին տեղեկալ Դավիթ Առաքելյանի եւ ՀՀՇ-ի գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի շահերը, ասում է, որ նրանք բոլորն են ծեծվել են մարտի 1-ին կա'մ բերման ենթարկվելու ընթացքում, կա'մ ոստիկանության բաժնում: «Դավիթ Առաքելյանի վիճակը շատ վատ էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեդա Սաֆարյանը: - «Ամբողջ դեմքը այլանդակված էր, սեւացած, ուռած աչքի տակը: Շատ վատ վիճակում էր: Մուշեղ Սաղաթելյանը եւս ծեծված էր. շատ դժվարությամբ էր կանգնում կամ քայլում»: Փաստաբանի խոսքով` հիմնականում ծեծի են ենթարկել փողոցում. - «Միայն Մուշեղ Սաղաթելյանն է ինձ հայտնել, որ իրեն ծեծել են նաեւ Կենտրոնի ոստիկանությունում»: «Վարդգես Հայոցյանի գլխին այդ հարվածներից առաջացել էին բավականին վնասվածքներ… Իհարկե տեսանելի է նրանց ծեծված լինելու հանգամանքը», - հավելեց Սեդա Սաֆարյանը: Ինչ վերաբերում է քննչական մեկուսարաններում նրանց վիճակին, ապա փաստաբանն ասաց, որ մարտի13-ից մի շարք սահմանափակումներ են իրականացվել իր պաշտպանյալների նկատմամբ` «հաղորդակցվելու, տեսակցելու հետ կապված»: ՀՀՇ-ի Լոռու մարզի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի, նույն կառույցի ակտիվիստներ Դավիթ Համբարձումյանի եւ Համլետ Աբրահամյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես փաստեց, որ բերման ենթարկելու ժամանակ իր պաշտպանյալները ծեծի են ենթարկվել. - «Մասնավորապես Համլետ Աբրահամյանի մարմնի վրա բազմաթիվ հետքեր կային: Նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, բայց` ավելի ուշ, մարտի 12-ին է նա տարվել բժշկի»: Ինեսա Պետրոսյանը հավելեց, թե իր մյուս պաշտպանյալները նույնպես ունեին մարմնական վնասվածքներ, բայց նրանց նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել. - «Նրանց ծեծել են ամսի 1-ի առավոտյան: Իրենց, երբ նստեցրել են մեքենա, այդ ժամանակ են ծեծել, ոստիկանության բաժին տանելիս»: Հարցին, թե պաշտպանվում են արդյոք իր պաշտպանյալների իրավունքները քննչական մեկուսարաններում, Պետրոսյանը արձագանքեց. - «Քննչական մեկուսարաններում ուժ եւ այլն չի կիրառվել իրենց նկատմամբ»: Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում 100-ից ավելի մարդ կալանավորված է, եւ նրանք պահվում են տարբեր քննչական մեկուսարաններում: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ասաց հետեւյալը. - «Քրեակատարողական համակարգի աշխատողների համար տարբերություն չկա կալանավորված կամ դատապարտված անձը ինչ բնույթի հանցագործություն է կատարել… Բոլորը գտնվում են նորմալ պայմաններում: Առանձնակի, առավել եւս բացասական վերաբերմունք ոչ մի կալանավորի նկատմամբ չունենք: Եվ ոչ մեկը նման ցուցում չի տալիս մեզ: Մենք առաջնորդվում ենք կանոնակարգով, օրենքներով, նորմատիվ ակտերով»:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ
23
Հայաստանի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը: Օրինագծին ...ԻՆՏԵՐՊՈԼԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Արգենտինայի «էզեիզա» միջազգային օդանավակայանում Ինտերպոլի մարմինների կողմից ձերբակալվել է ուրուգվայցի հայազգի զինվորական Անդրանիկ Հովհաննիսյանը, ում Իտալիայի դատախազությունը ամբաստանում է մարդկանց առեւանգման ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆ Է ՉԱՐԼԶ ԼՈՆՍԴԵՅԼԸ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Նախագահը շնորհավորել է դիվանագետին` վստահություն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»
3«Վերջին օրերի ընթացքում իրավապահ մարմինները ավելի են մեծացրել իրենց ապօրինի գործողությունների շրջանակը եւ ծավալները Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ», - ասված է Հայաստանի առաջին նախագահի գրասենյակի ...ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ` 106 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՒ 3 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Հետընտրական իրադարձությունների առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ կա 106 կալանավորված եւ 3 ձերբակալված անձ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
11
Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնադրության արարողությունը կկայանա ապրիլի 9-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը ընդունել ...ԹԻՎ 22/21 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՓԱՍՏՈՎ ԳՈՐԾԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Գեղարքունիքի ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴԼԱՅՆԵՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
Հայաստանի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում ընդունվեցին օրենսդրական փոփոխությունները, որոնք ընդլայնում են զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը արգելելու հնարավորությունները: ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՈՐԵՒԷ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ, ԵԹԵ ՆՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՉԵՆ ԵՂԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ»
9
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր հայտնել է, որ նախագահական ընտրություններից հետո կազմակերպված հանրահավաքների ու երթերի որեւէ մասնակից չի ձերբակալվել, եթե նրա գործողություններում ...ԻՐԱՔՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Հայաստանի 23-֊ամյա մի քաղաքացի, որը մեղադրվում է 2006 թվականի գարնանը Մոսկվայում կատարած սպանության մեջ, այսօր երեկոյան Իրաքի իշխանությունների կողմից փոխանցվելու է Ռուսաստանի իրավապահներին: Այդ մասին ...ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ոչ մի ժողովուրդ չի ընդունի նման անարգանք ու կապանքներ։ Առավել եւս՝ հայ ժողովուրդը, որը վերջին կես տարում համաժողովրդական պայքարի գնով վերաՆախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցները համոզված են, որ խորհրդարանի կողմից երեկ ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են զանգվածային ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն այսօր հայտնել է, որ մտադիր է մարտի 25-֊ից վերականգնել քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների թռիչքները դեպի Վրաստան: Ռուսաստանը դադարեցրել էր օդային հաղորդակցությունը ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊՆԴՄԱՄԲ` ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԻՍ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը տարածել է 12 կալանավորված ակտիվիստների մի ցուցակ, որտեղ նշվում է, որ նրանք ծեծի ու խոշտանգումների են ենթարկվել: Կալանավորվածների փաստաբանները հաստատեցին ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Թոմաս Համմարբերգը ողջունել է ցուցարարների եւ անցորդների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողություննե
«Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երեւանում մարտի 1-ին ոստիկանության եւ ընդդիմադիր ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԻՐԱԿԱՆ ՈՒ ԱԶՆԻՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
1Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով իրական ու ազնիվ երկխոսության: Ողջունելով Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային ...ՎԱՍԻԼԻ ԻՍՏՐԱՏՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴՆԵԼ ԲԱՆԱՁԵՒՆ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը այսօր հայտնել է, որ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբում համանախագահող երկրները փորձել են հավասարակշռել ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը, որը ...
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Ռուբեն ՄելոյանՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԳԵՐԱԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է»
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ` ԸՆԴԴԵՄ ՍԵՒԱՆԻՑ ՋՐԱՌԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ
Կարինե Քալանթարյան եւ Լիլիթ Հարությունյան
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. «ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ»

- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

