
Հրատարակված է Մարտ 17, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԵՆ»
- Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով «Բրյուսելյան ֆորում - 2008» համաժողովի շրջանակներում կայացած «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման ժամանակ: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը` նախարարը պարզաբանել է, որ դա հետեւանք է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի: «Երեկ Վրաստանը, այսօր Հայաստանը. գործուն ինստիտուտների բացակայության փայլուն օրինակներ են: Արդյո՞ք այս ամենը ժողովրդավարությունից եւ եվրոպական ուղուց շեղում է: Ոչ: Գործընթացի մեջ եղել են ցնցում, խնդիրներ, ծայրահեղություններ, մոլորություններ: Եվ ընդունեք որպես նախազգուշացում. կլինեն նորերը», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Հետխորհրդային ժամանակաշրջանում, հետխորհրդային տարածքում, ամբողջությամբ վստահել ինստիտուտներին` դա է շեղումը: Այս ինստիտուտների գործունեությունն առայժմ չենք կարող ամբողջությամբ մաքրել հին մտայնություններից եւ գործելաոճից: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա իրականություն դառնա այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարում են այդ ինստիտուտները, եւ դեռ ավելին, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ` արդյունք ամրագրելու համար նրանց շրջանում, ովքեր ազդվել են այդ նույն ինստիտուտների գործունեության հետեւանքով»: «Ինչպես մեր հետընտրական գործընթացները, Վրաստանի հետընտրական գործընթացները, վստահ եմ` նաեւ Ադրբեջանի գալիք գործընթացները, ցույց են տալիս, որ հասարակության վստահության բացակայությունն այդ ինստիտուտների նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք հավատում են, որ փոփոխությունները պետք է գան փողոցից», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Արդյո՞ք սա դեպի Եվրոպա տանող ուղի է: Հավատում եմ, որ այո»: Հայաստանի նախագահական ընտրություններին առնչվող իրադարձությունները Օսկանյանը դրա լավագույն օրինակն է համարել. - «Բոլորը նշեցին, որ առաջընթաց կար այդ ընտրություններում: Ոչ մեկը չէր ակնկալում իդեալական ընտրություններ, միայն` ավելի լավը: Մենք արեցինք ավելի լավը: Բայց որովհետեւ վստահության մակարդակն այնքան ցածր էր եւ սպասումներն այնքան բարձր, իսկ կարիքներն այնքան հրատապ, որ ավելի լավը դեռ բավականին լավը չէր: Նրանք փողոց դուրս եկան մտածելով, որ շարունակական քաղաքական հեղափոխություն նշանակում է քաղաքական առաջընթաց»: «Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մենք արդեն ունեցել ենք մեր քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները մեր տարածաշրջանում: Ինչ չենք ունեցել` դա սոցիալականն է: Եվ մյուս տասնամյակում, դեպի Եվրոպա մեր ճանապարհին, մենք կգանք եւ կխնդրենք ձեզնից, որպեսզի աշխատեք մեզ հետ եւ մեզ օգնեք իրականացնելու սոցիալական հեղափոխություն. իրականացնելու մասշտաբային եւ խորքային փոփոխություններ հատկապես երկու ոլորտների միջոցով` զանգվածային լրատվամիջոցների եւ կրթության ասպարեզներում»: «Այնպես ինչպես Եվրոպայի ուղին դեպի Եվրոպա տեւեց մեկ դարից ավել, մերն էլ է ժամանակ պահանջելու: Բայց միասին, վստահ եմ, դա այդքան չի երկարաձգվելու», - ամփոփել է իր ելույթը Հայաստանի արտգործնախարարը: «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման մյուս հիմնական բանախոսը Վրաստանի Ռեինտեգրացիայի հարցերով պետական նախարար Թեմուրի Յակոբաշվիլին էր: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մարտի 15-16-ը Բրյուսելում անցկացված համաժողովի շրջանակներում Վարդան Օսկանյանը նաեւ հանդիպում է ունեցել Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Քննարկվել են Հայաստանում հետընտրական իրավիճակը եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները:

- (Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա)
Քննարկում
mard գրել է:
Aj durak OSKANIAN, ko erkrum isxanutjunner@ mard en spanum u der asum es te joxovrdavarutjunic het@ntac ce? Asenk mincev ajd el joxovrdavarutjun ckar.
Վերջին լուրերը, Մարտ 17, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ
16Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան պատվիրակության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
7«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հորդորել է իշխանություններին անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է. - «Ժառանգություն»֊ը կոչ է անում ազգային ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՄԱԿ-Ի 192 ԱՆԴԱՄՆԵՐԻՑ 146-Ը ԳԵՐԱԴԱՍԵՑԻՆ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏ»
4
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը այսօր փաստել է, որ ՄԱԿ-֊ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ...ԵՐԵԿՈՅԱՆ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որոշում է ստորագրել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 105 ՄԱՐԴՈՒ
4Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ նախաքննության մարմնի հարուցած քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 105 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին այսօր ...«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 13
«Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: «Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին ...ԲՈՒՇ - ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ: Վաշինգտոն մեկնելուց ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԵՆ»
(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա) 1
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ
39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 8
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների ...ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ...ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՆ
4
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը: ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ
1Այսօր Մոսկվա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ կունենան Ռուսաստանի գործող նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Վաղը Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Կարասինի հանդիպումները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարում` ԼԵռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՈՂՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՉԲԱՑԱՌՎՈՂ ՎԵՐԱԲԱՑՄԱՆԸ
Սաթենիկ Վանցյան, ԳյումրիՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ
Ազա Բաբայան, ՄոսկվաՄԵԴՎԵԴԵՒԸ ՀԱՊԿ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՁԵՒԱԿԵՐՊԵԼ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

