
ԲՈՒՇ - ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ: Վաշինգտոն մեկնելուց առաջ երեկ Բաթումիում լրագրողների հետ զրույցում Սահակաշվիլին դատապարտել է ընդդիմության գործողությունները, մասնավորապես, շուրջ վեց տասնյակ ընդդիմադիրների կողմից անցկացվող հացադուլը որակելով պայքարի «ոչ քրիստոնեական» ձեւ: «Ես կոչ եմ անում դադարեցնել հացադուլը եւ ցավում եմ, որ ընդդիմադիրներն ընտրել են պայքարի այս ոչ քրիստոնեական ձեւը` երկրի համար այսքան վճռական պահին», - ասել է նա` հավելելով. - «Մի կողմից, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարն է սպառնալիքի տակ, մյուս կողմից` անջատողական տարածաշրջանների խնդիրն է հրատապ: Այդ պատճառով շատ կարեւոր է առավելագույնս համախմբել ուժերը երկրի ներսում»: Սահակաշվիլին ընդդիմադիրներին խորհուրդ է տվել նախապատրաստվել մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ պետք է անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Մինչդեռ, ընդդիմությունը մտադրություն չի հայտնում ընդառաջել Վրաստանի նախագահի կոչերին եւ կասկածի տակ է դնում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը: Ընդդիմության առաջնորդ Lեւան Գաչեչիլաձեն երեկ հայտարարել է, որ չեն դադարեցնելու հանրահավաքներն ու հացադուլը, մինչեւ չիրականացվեն իրենց երեք պահանջները` հայտարարել նախագահական նոր ընտրություններ, ազատ արձակել նոյեմբերյան հանրահավաքների ժամանակ ձերբակալված ցուցարարներին, որոնց ընդդիմությունը բնորոշում է «քաղբանտարկյալներ», եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականը: Բուրջանաձեին ընդդիմությունը մեղադրում է իշխանությունների հետ բանակցությունները ձախողելու եւ սահմանադրական փոփոխությունների փաթեթի «ապօրինի» ընդունման համար: Մարտի 13-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, համաձայն որի` խորհրդարանի 150 պատգամավորներից 75-ը պետք է ընտրվեն համամասնական, 75-ը` մեծամասնական ընտրակարգով: Ընդդիմությունը, մինչդեռ, պահանջում էր համամասնական եւ մեծամասնական մանդատների թիվը սահմանել, համապատասխանաբար, 100 եւ 50: Հացադուլի դիմած ընդդիմադիրներից վեցը` «Նոր աջեր» կուսակցության պատգամավորները, արդեն յոթերորդ օրն է իրենց ակցիան անցկացնում են խորհրդարանի շենքում` Նինո Բուրջանաձեի ընդունարանում:
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ
16Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան պատվիրակության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
7«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հորդորել է իշխանություններին անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է. - «Ժառանգություն»֊ը կոչ է անում ազգային ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՄԱԿ-Ի 192 ԱՆԴԱՄՆԵՐԻՑ 146-Ը ԳԵՐԱԴԱՍԵՑԻՆ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏ»
4
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը այսօր փաստել է, որ ՄԱԿ-֊ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ...ԵՐԵԿՈՅԱՆ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որոշում է ստորագրել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 105 ՄԱՐԴՈՒ
4Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ նախաքննության մարմնի հարուցած քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 105 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին այսօր ...«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 13
«Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: «Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին ...ԲՈՒՇ - ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ: Վաշինգտոն մեկնելուց ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԵՆ»
(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա) 1
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ
39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 8
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների ...ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ...ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՆ
4
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը: ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ
1Այսօր Մոսկվա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ կունենան Ռուսաստանի գործող նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Վաղը Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Կարասինի հանդիպումները ...
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵՑ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԸ
Անուշ ՄարտիրոսյանՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՐԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ Է ԼՈԳՈՆ
Ռուբեն ՄելոյանԱՅԼ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կարինե Քալանթարյան
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

