
Հրատարակված է Մարտ 17, 2008
«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
- «Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: «Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, մեր երկիրը խուսափել է քաղաքացիական հուզումներից եւ զինված բռնությունից, ապրելով ժողովրդավարության եւ սոցիալ-տնտեսական միջազգայնորեն ճանաչված առաջընթացի մի շրջան», - գրում են հոդվածի հեղինակները: «Բայց չկարողանալով կրկին նվաճել նախագահի պաշտոնը փետրվարյան ընտրություններում, Տեր-Պետրոսյանը դիմեց ամբոխավարության վտանգավոր եւ ակնհայտորեն ոչ ժողովրդավարական դրսեւորման: Նա արմատականացրեց ընդդիմության մի մասին եւ ուղղորդեց նրան դեպի առճակատում պետության հետ, ինչը հանգեցրեց մարտի 1-ի անկարգություններին, որոնց ընթացքում զինված ցուցարարները բախվեցին ոստիկանների հետ: Բոլոր չափավորական քաղաքական ուժերի համար՝ իշխանամետ, թե ընդդիմության կողմնակից, պարզ դարձավ, որ արտակարգ դրության հայտարարումը՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու միակ հնարավոր տարբերակն է: Մինչեւ հինգշաբթի, երբ կվերացվի արտակարգ դրությունը, մենք պետք է քաղաքական լուծումներ գտնենք եւ հավաստիանանք, որ Հայաստանը կրկին չի գահավիժի քաոսի մեջ», - նշում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: «Մենք երկուսս էլ մրցակիցներ ենք եղել նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց մենք միասնական ենք ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու եւ Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու մեր ձգտման մեջ: Համագործակցությունն է առաջ տանող ճանապարհը», - նշում են հոդվածի հեղինակները: «Ինչեւէ, մենք պնդում ենք, որ շարունակական առաջընթացը հնարավոր է միայն երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: Բռնությունն անհարիր է ժողովրդավարությանը: Ուստի մենք խնդրում ենք նրանց, ովքեր մինչեւ հիմա փողոցներում անկայունություն են քարոզում, միանալ մեզ, քաղաքական երկխոսություն սկսել եւ օգնել մեզ առաջնորդելու մեր երկիրը դեպի բարգավաճում», - գրում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: «Մեր առաջնահերթությունն է՝ կազմել թափանցիկ կառավարություն եւ ունենալ հստակ օրակարգ, որը մենք կհրապարակենք: Մենք մինչեւ վերջ կպայքարենք կաշառառության դեմ: Չնայած վերջին իրադարձություններին, մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել: Միջազգային հանրությունը ամեն ինչ կշահի, աջակցելով Հայաստանի կայուն, թափանցիկ եւ ընտրված իշխանություններին», - եզրափակում են Հայաստանի վարչապետը եւ «Օրինաց երկիր»-ի ղեկավարը:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
AA գրել է:
to lav eeee
RAFFI գրել է:- AA
to lav eeee
INJN LAV E KRE VOR HASGANANK .- AA
varuj գրել է:- AA
to lav eeee
- AA
Aram գրել է:
Artur Baxdasaryan@ shat lav giti, vor , ete inq@ minchev @ntrutyunnern aser, vor mianalu e Serj Sargsyanin,nuynisk 2% dzayn cher havaqi!
բեն գրել է:
Ետ ում՞ են ուզում եշի տեղ դնեն ետ հոդվածով։ Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ ա տեղի ունեցել, ուրեմն դուրս ա գալիս, որ իրանց են՞ ուզում եշի տեղ դնել։
ԱԿԴ գրել է:
Հարգելի հոդվածագիրներ առաջարկում եմ որպես քաղաքական «հայրեր»անաչառ քաղաքական գնահատական տալ կատարված դեպքերին:
Հետո նոր մտածել հաջորդ քաղաքական քայլ կատարելու մասին:
Նաիրի գրել է:
Հայլուրը Հ1 որ եթերում է միայն հավերի համար, այս նյութի ճիշտ հակառակ կարծիքն է արտահայտել այսօր։
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ
Հայ դիվանագիտությունը հերթական պարտությունն արձանագրեց, այս անգամ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում:
«Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևին «կողմ» քվեարկեցին 39 երկրներ, «դեմ»` ընդամենը 7-ը: Հայաստանը հայտարարվեց օկուպանտ, նրանից պահանջվեց անհապաղ Ղարաբաղից դուրս բերել իր զորքերը:
Այսօրինակ հանգուցալուծումից հետո մեկ ուրիշը հավանաբար լրջորեն կխորհեր, թե ինչպես ելք գտնել ստեղծված աննպաստ կացությունից: Բայց Հայաստանի իշխանություններին նման խորհրդածություններ պետք չեն: Սա ոչ առաջին ու ոչ էլ վերջին անհաջողությունն է` գրանցված արտաքին հարաբերություններում: Դրա փոխարեն շատ ավելի հեշտ է հերթական ձեռնածությամբ ներկայանալ սեփական ժողովրդին և թոզ փչել մարդկանց աչքերին, թե իբր կատարվածը ոչ միայն ձախողում չէր, այլև ավելին, խոշոր հաղթանակ միջազգային ասպարեզում:
Իհարկե, հասկանալի է, որ պիտի մեծ ջանքեր պահանջվեն ինքնախաբեության այն աստիճանին հասնելու համար, որպեսզի ներշնչվես մի հավատով, թե իբր ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից ընդամենը 7-ի դեմ քվեարկելը կարևորագույն ձեռբերում է: Էլ չենք ասում, որ 7-ից մեկը Հայաստանն էր և ուրեմն եղածն ընդամենը 6-ն էր: Սակայն երազախաբության խրոնիկ դրսևորումներով տառապող իշխանությունները դա էլ կհաղթահարեն: ԱԳ նախարար Օսկանյանն, օրինակ, արդեն հասցրել է հայտարարել, որ իր համար ՄԱԿ-ի բանաձևերն ու որոշումները ոչինչ չարժեն և դրանց նշանակություն տալն անլրջություն է:
Յուրաքանչյուր անգամ, երբ արտերկրում որևէ մեկը փորձում է Հայաստանի իշխանությունների պորտը տեղը դնել կամ իրերը կոչել իրենց անուններով, պաշտոնական Երևանը շտապում է որքան հնարավոր է արագ արժեզրկել այս կամ այն կազմակերպության, այս կամ այն քաղաքական գործչի տեսակետի ու որոշման կշիռը: Բայց եթե այդ նույն կազմակերպությունը պատրաստակամություն հայտնի աջակցել Հայաստանին կամ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, ապա նույն վայրկյանին նա ավելին է, քան Տեր Աստվածը, նրա խոսքն ավելի ծանրակշիռ է, քան աստվածաշնչյան պատվիրանները: Հիշենք, թե սրանք ինչպես էին աշխարհով մեկ եղել, երբ Սերժ Սարգսյանին շնորհավորել էր Բահրեյնի թագավորը կամ Թունիսից Զեյն ալ- Աբիդին բեն Ալին, որը երևի իսկի քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեր: Իսկ երբ տասնյակ ու տասնյակ հեղինակավոր հաստատություններ, ազդեցիկ դիվանագետներ, միջազգային կառույցներ օր ու գիշեր «քլնգում» էին այդ նույն Սերժի կառավարությանը իր անմարդկային բռնարարքների ու ոտնահարումների համար, դրանք արդեն կասկածելի նպատակներով առաջնորդվողներ էին, որոնք համարձակվել էին միջամտել մեր ներքին գործերին: Եվ ՄԱԿ-ն էլ` նրանց թվում:
Իսկ ադրբեջանցիների չարաբաստիկ բանաձն օր օրի նորանոր հմայքներ է ձեռք բերում: Մասնավորապես Երևանում մեծ խնդության առիթ դարձավ 100 երկրների ձեռնպահ քվեարկելը, ինչն ընդունվեց որպես բարեկամական դրսևորում: Ցանկալին իրականության տեղ ընդունելու հիվանդագին հակումն այնքան է խեղել տրամաբանությունը, որ նույնիսկ ժամանակի վատնում պիտի համարվի պարզագույն մի հարցադրումը` եթե այդ երկրները պաշտպանում էին Հայաստանին, ինչու՞ ուղղակի դեմ չքվեարկեցին բանաձևին: Չէ՞ որ ձեռնպահ մնալն այս պարագայում ավելի շուտ տեղավորվում է այն պատկերացման շրջանակում, ըստ որի լռությունը համաձայնության կամ անտարբերության նշան է. «Գնացեք դուք ձեր Ղարաբաղի հետ, ձեր եղունգով ձեր գլուխը քորեք…»:
Բայց` չէ: Չես համոզի: Ինչպես որ չես պակասեցնի ուրախությունն առ այն, թե ինչ հրաշքով դեմ քվեարկեցին կորած-մոլորած Ալժիրն ու Վանուատուն: Չես բացատրի, որ Մինսկի խմբում համանախագահող երկրները ոչ այնքան Հայաստանի սիրույն, որքան սեփական հեղինակությունը փրկելու համար միացան նրան, այլապես գրոշի արժեք չէր ունենալու այդ խմբի տասնամյա աշխատանքը: Իսկ եթե նրանց աչքերն իսկապես սառչում էին մեզ համար, այդ դեպքում հնարամիտ Օսկանյանն ինչպե՞ս կբարեհաճի բացատրել, թե, ասենք, նույն Ռուսաստանն այդ ինչ պատճառներով Ղարաբաղին չհրավիրեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տարածքի հակամարտություններին նվիրված խորհրդարանական քննարկումներին: Էլ ու՞ր մնաց դարավոր բարեկամ ու ռուսների ֆորպոստ Հայաստանը: Կամ չլինի՞ մենք արդեն ԱՊՀ-ից դուրս ենք ու վրաներս խաբար չկա…
Ահա և քեզ արտաքին քաղաքականության հաջողություն:
Ցավալի է տեսնել սեփական երկրի սայթաքումներն ու վայրէջքները: Ցավալի է հատկապես այն դեպքում, երբ գիտես, որ մեղավորը ոչ թե օտարն է, այլ երկրիդ ապաշնորհ իշխանությունները, որոնք առյուծ են կտրում միայն սեփական պատերի ներսում, իսկ հենց «բակ են դուրս գալիս», դառնում են անճարակ ու ստրկամիտ: Եվ եթե պահն է խոսելու Հայաստանի վարկի մասին, ապա տեղին կլինի հիշեցնել, որ կարիք չկա ոտնատակ ընկած սեփական վարկը շփոթել երկրի հեղինակության հետ ու փաթաթել մեր վզին:
Նրանք գիտեին, թե իրենց մասին ինչ էին մտածում հայաստանցիները: Հիմա իմացան նաև, թե ինչ արժեն արտասահմանցիների համար: Գոնե վերջին 2 շաբաթում ամեն բան լիուլի ասվեց: Մնաց, որ այս իշխանություններին համաշխարհային որէ բնապահպանական կազմակերպություն դիտողություն անի առ այն, թե իրենց ներկայությունը որքան վտանգավոր է ընդհանուր մթնոլորտի համար:
Չկասկածեք, դրա ականատեսն էլ կլինենք
Aram գրել է:
Արթուրը շատ անբարոյական վարվեց իր ընտրողների հետ, նա պարզապես խաբեց նրանց , քանի որ շատ լավ գիտեր, որ ինքը երբեք չէր ստանա քվեների այդ տոկոսը, եթե ընտրողներն իմանային նրա խարդախ գործարքի մասին. Եվ այսօր, բոլորովին էլ տեղին չէ խոսել տասնյոթ տոկոսի մասին. ՀՅԴ-ն ավելի ազնիվ գտնվեց.
ԱԿԴ գրել է:- Նաիրի
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ
Հայ դիվանագիտությունը հերթական պարտությունն արձանագրեց, այս անգամ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում:
«Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևին «կողմ» քվեարկեցին 39 երկրներ, «դեմ»` ընդամենը 7-ը:..........
Իսկ եթե նրանց աչքերն իսկապես սառչում էին մեզ համար, այդ դեպքում հնարամիտ Օսկանյանն ինչպե՞ս կբարեհաճի բացատրել, թե, ասենք, նույն Ռուսաստանն այդ ինչ պատճառներով Ղարաբաղին չհրավիրեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տարածքի հակամարտություններին նվիրված խորհրդարանական քննարկումներին: Էլ ու՞ր մնաց դարավոր բարեկամ ու ռուսների ֆորպոստ Հայաստանը:
Ցավալի է տեսնել սեփական երկրի սայթաքումներն ու վայրէջքները: Ցավալի է հատկապես այն դեպքում, երբ գիտես, որ մեղավորը ոչ թե օտարն է, այլ երկրիդ ապաշնորհ իշխանությունները, որոնք առյուծ են կտրում միայն սեփական պատերի ներսում, իսկ հենց «բակ են դուրս գալիս», դառնում են անճարակ ու ստրկամիտ........
Կրճատումները արել եմ քիչ կրկնվելու և շեշտելու այն իչ որ հետաքրքիր է :
Փաստ առաջին Ադրբեջանը ունի 38 կողմնակից մենք 6:
Փաստ երկրորդ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ճկուն է և ընդունելի հանրության կողմից:
Փաստ երրորդ Ռուսաստանը խաղում է երկու հակամարտող կողմերի դեմ հավասար և նրա ելակետն է սեփական շահը մենք Ադրբեջանից հետո ենք:
Փաստ չորորդ մեր արտաքին գործերի նախարարը հանգստի կարիք ունի:
Եւ այսպես կարելի է անվերջ շարունակել ,ես կիսում եմ Նաիրիի անհանգստությունը և հայտնում եմ իմ դժգոհությունը ապաշնորհ արտաքին վարած բաղաքականության համար:
- Նաիրի
Gago գրել է:
ժողովորդ ջան լըսել եք՞, ասում են թէ խփելու են անռաջ Ռոբերտին հետու Լեվոնին...մենք ել Սեռժին չենք ուզում ՞ բա հիմա ինչեք անելու՞ այ ժողովորդ
Հակոբ գրել է:
.
Մուզկամանդ բարլուսներ: Մի հատ առաջարկ ունեմ կապված էֆեկտիվ պայքարի հետ:
Կարելիյա տարածել ամբողջ Հայաստանում, որ սրանից հետո, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել դեմոկրատական կառավարություն և քանի դեռ մարդիկ վստահություն չունեն իրենց ապորինի մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ապա բոլոր ցույցերը, հանրահավաքները, երթերը, միտինգները և նման կարգի այլ բողոքի դրսևորումները անցկացնել ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ:
Կարծում եմ որ այս քայլը կունենա դրական շատ կողմեր, պայքարը էֆեկտիվացնելու մեջ.
1.ԱԱԾ աշխատակիցները հետագայում չեն կարող մարդկանց տեղին անտեղին մեղադրել «չարտոնված ցույցերի մասնակցելու» մեջ:
2.Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ:
3.Շատ շատերը միգուցե կուզենաին մասնակցել նախորդ ցույցերին, բայց վախ են ունեցել աշխատանքից հեռացվելու վտանգի և ձերբակալումների հետ կապված:
4.Կարծում եմ որ մեր վերնախավը այդքան էլ փչացած չէ(Ի վերջո Հայ են), և նրանցից շատերը համոզված լինելով որ չեն ճանաչվի, նույնպես կմասնակցեն պայքարին:
5.Հաջողության դեպքում (որին չեմ կասկածում), կլինենք աշխարհում առաջին ազգը, որը իրականացրեց «Դիմակավորված հեղափոխություն», (ուրիշների մոտ գունավոր, մեր մոտ դիմակավորված):
6.Քանի որ փչացած կառավարությանը վերջնական հարված հասցնողը նույնպես կլինի դիմակավորված, ապա ամեն մեկս կարող է պարծենալ, որ դա ինքն է եղել (չէ որ մեր ազգը շատ է սիրում պարծենալ):)
.
Բայց ... բայց ... բայց ..., բայց էս բոլոր պլյուսների հետ մեկտեղ, կա երկու մինուս, .......
1.Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիմել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
2.Հիմա Նառկոշը երևի այս տողերը կարդալուց հետո մտածում է, թե՞ Ղարաբաղի իր բարեկամներից ու՞մ է տալու դիմակներ ներմուծելու մենաշնորհը:
Վերջին լուրերը, Մարտ 17, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ
16Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան պատվիրակության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
7«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հորդորել է իշխանություններին անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է. - «Ժառանգություն»֊ը կոչ է անում ազգային ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՄԱԿ-Ի 192 ԱՆԴԱՄՆԵՐԻՑ 146-Ը ԳԵՐԱԴԱՍԵՑԻՆ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏ»
4
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը այսօր փաստել է, որ ՄԱԿ-֊ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ...ԵՐԵԿՈՅԱՆ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որոշում է ստորագրել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 105 ՄԱՐԴՈՒ
4Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ նախաքննության մարմնի հարուցած քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 105 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին այսօր ...«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 13
«Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: «Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին ...ԲՈՒՇ - ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ: Վաշինգտոն մեկնելուց ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԵՆ»
(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա) 1
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ
39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 8
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների ...ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ...ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՆ
4
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը: ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ
1Այսօր Մոսկվա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ կունենան Ռուսաստանի գործող նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Վաղը Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Կարասինի հանդիպումները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ` ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՒ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)TODAY’S ZAMAN. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ»
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ» Է ՈՐԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

