
Հրատարակված է Մարտ 17, 2008
ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրադրության վերաբերյալ բանաձեւի դեմ քվեարկելու կապակցությամբ: «Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների քաղաքական մակարդակի ներկայացուցիչները` իբրեւ Մինսկի խմբի համանախագողներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով, 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստի օրերին համատեղ կողմերին են առաջարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների մի փաթեթ: Այս հիմնարար սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի դրույթների վրա, այդ թվում նաեւ այն դրույթների, որոնք վերաբերում սպառնալիքներից կամ ուժի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքների վրա», - ասված է հայտարարությունում: - «Առաջարկը, որ փոխանցվել է կողմերին Մադրիդում, կազմված է ներկայումս բանակցային փուլում գտնվող սկզբունքների հավասարակշռված փաթեթից: Կողմերը համաձայնել են, որ ոչ մի առանձին տարր չի համարվի համաձայնեցված մինչեւ բոլոր տարրերը չհամաձայնեցվեն»: «Դժբախտաբար այս բանաձեւի նախագիծը ընտրողաբար պաշտպանում է միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները եւ առանց հաշվի առնելու համանախագահների առաջարկները իրենց հավասակաշռված ամբողջության մեջ», - շարունակում են միջազգային միջնորդները: - «Այս ընտրողական մոտեցման պատճառով էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները պետք է դեմ լինեն այս միակողմանի բանաձեւի նախագծին: Նրանք վերահաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ, հավասար պայմաններով եւ տեւական կարգավորումը կպահանջի կողմերի միջեւ անխուսափելի փոխզիջումներ, որոնք կարտացոլեն տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ժողովուրդների հավասար իրավունքների, ինչպես նաեւ միջազգային օրենքի այլ սկզբունքներ»: Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը «սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»: Միաժամանակ նրանք «վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այդպիսով չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: «Այն ժամանակ, երբ շփման գծի երկայնքով լուրջ բախումներ են տեղի ունեցել եւ արձանագրվել են մարդկային կորուստներ, երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի եւ մաքսիմալիստական գործողություններից թե' բանակցային սեղանի շուրջ, թե' դաշտում», - եզրափակել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
Aram գրել է:
Ես չհասկացա, թե որն էր այստեղ փոխզիջումը— եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում Արցախի անկախությունը. եւ սա բանակցությունների արդյունքն է. հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի այս խայտառակ փաստաթղթին.
Vaj,herik e... գրել է:- Aram
Ես չհասկացա, թե որն էր այստեղ փոխզիջումը— եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում Արցախի անկախությունը. եւ սա բանակցությունների արդյունքն է. հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի այս խայտառակ փաստաթղթին.
Arden hamazajnvel przel en verevnerum...- Aram
hay գրել է:- Aram
Ես չհասկացա, թե որն էր այստեղ փոխզիջումը— եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում Արցախի անկախությունը. եւ սա բանակցությունների արդյունքն է. հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի այս խայտառակ փաստաթղթին.
Արամ հայ Ժողովւռթը համաձայն չի ,բայց էս երկւ թւրքերը համաձայնվւմեն.Բա հենց սաղ կռիվն էլ էտա էլի- Aram
Վերջին լուրերը, Մարտ 17, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ
16Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել լիտվական «Սայուդիս» կազմակերպության հիմնադիր, Լիտվայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան պատվիրակության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-֊Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
7«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հորդորել է իշխանություններին անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է. - «Ժառանգություն»֊ը կոչ է անում ազգային ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՄԱԿ-Ի 192 ԱՆԴԱՄՆԵՐԻՑ 146-Ը ԳԵՐԱԴԱՍԵՑԻՆ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԲԱՆԱՁԵՒԻ ՀԵՏ»
4
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը այսօր փաստել է, որ ՄԱԿ-֊ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ...ԵՐԵԿՈՅԱՆ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 1
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը որոշում է ստորագրել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 18:30-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 105 ՄԱՐԴՈՒ
4Հայաստանում հետընտրական զարգացումների վերաբերյալ նախաքննության մարմնի հարուցած քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 105 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին այսօր ...«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՏՊԱԳՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈԴՎԱԾԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 13
«Վաշինգտոն փոստ»-ը այսօր տպագրել է վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համատեղ հոդվածը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: «Գրեթե մեկ տասնամյակ՝ նախկին ...ԲՈՒՇ - ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՐԸ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման օրը` մարտի 19-ին վրաց ընդդիմությունը ծրագրել է հանրահավաք Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ: Վաշինգտոն մեկնելուց ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԸՆԹԱՑ ՉԵՆ»
(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա) 1
Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱՁԵՒԸ
39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 8
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների ...ԵԱՀԿ-Ի ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 3
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախահողներ, մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես են եկել հայտարարությամբ՝ ...ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՆ
4
Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու արգելել զանգվածային միջոցառումները՝ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը: ...ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ
1Այսօր Մոսկվա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ կունենան Ռուսաստանի գործող նախագահ ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Վաղը Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Կարասինի հանդիպումները ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՐՁՆԵԼ ՓՈՒԼԱՅԻՆ
Հեղինե Բունիաթյան, ՊրահաԵԱՀԿ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՈՒՄ
ՋՈՆ ՆԵԳՐՈՊՈՆՏԵ. «ԱՄՆ-Ը ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՒԷ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»
Հեղինե Բունիաթյան, ՊրահաՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՏԱՈՒՏԱՍ ԼԱՆԴՍԲԵՐԳԻՍԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1863 Սուլթանական կառավարությունը հաստատում է արևմտահայերի Ազգային սահմանադրության կրճատված տարբերակը:
- 1863 Թուրքական կառավարությունը խիստ կրճատումներով վավերացրեց 1860 թ. մայիսի 24-ի «Ազգային Սահմանադրությունը»:
- 1865 Նախիջևանի Աստապատ գյուղում ծնվեց լեզվաբան, գրականագետ, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը: (Վախճ. 1944 թ.-ին):
- 1872 Ծնվեց կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար և մանկավարժ Նաթան Ամիրխանյանը (Կնյազև): Եղել է Օդեսայի օպերային թատրոնի ղեկավար, Բաքվում կազմակերպել է հայկական երգչախմբեր:
- 1898 Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին:
- 1922 Ալեքսանդրապոլում ծնվեց անվանի մեխանիկ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Եղել է Հայաստանի ԳԱ փոխնախագահ, ԵՊՀ ռեկտոր:
- 1962 Վաղուց ի վեր այգու վերածված՝ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատունը կոչվեց հայ մշակույթի գործիչների պանթեոն: Այստեղ հանգչում են հայ մշակույթի երախտավորները՝ Թումանյան, Աղայան, Մուրացան, Ջիվանի, Ախվերդյան, Օգանեզաշվիլի և ուրիշներ՝ 34 սուրբ աճյուն: Առաջինն ամփոփվեց մեծն Կոմիտասի՝ Փարիզից բերված աճյունը:
- 1963 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
- 1975 Նոր Նախիջևանում ծնվեց պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Ջիվելեգովը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

