
Հրատարակված է Մարտ 16, 2008
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ
- Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ենթատիրույթների թիվը, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 9300: Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունից հետո լրատվամիջոցների գործունեությանը զուգահեռ մտցվեցին նաեւ ինտերնետային սահմանափակումներ, հայաստանյան մի շարք կայքէջեր, այդ թվում եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքէջը` azatutyun.am-ը, դարձան անմատչելի: «Հայաստանում ինտերնետը լրատվության աղբյուր է ծառայում ինտերնետից օգտվողների ոչ ավել, քան 5 տոկոսի համար, մոտ 5 տարի առաջ, ըստ հարցման, այդ ցուցանիշը 1 տոկոս էր: Հետեւաբար ինտերնետային սահմանափակումները հիմնավորված եւ ողջամիտ չեմ համարում: Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում եւս լրատվամիջոցներին կոչ արվեց լինել զուսպ եւ խուսափել կտրուկ, միակողմ հայտարարություններից, ոչ ստուգված տեղեկությունների հրապարակումից, սակայն ոչ ոք ինտերնետային զտում չէր իրականացնում, վերջինս ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն, Հայաստանի ինտերնետ մատակարարող ընկերությունների միության խորհրդի անդամ Դավիթ Սանդուխչյանը: «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը, որը տնօրինում է երկրի տեղային` am տիրույթների ցանցը եւ ենթատիրույթների գրանցումը, մի քանի օր «լռությունից» հետո կայքում տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԱԾ-ի պահանջով կասեցվել է որոշ ենթատիրույթների սպասարկումը: Իրենց բաժանորդներին որեւէ կերպ չեն տեղեկացրել նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունները, որոնք թեեւ չեն տնօրինում ենթատիրույթները, սակայն, ըստ Դավիթ Սանդուխչյանի, կատարում են կայքէջերի բովանդակության զտում: «Ենթադրաբար ինտերնետ մատակարարող ընկերություններն են ֆիլտրացիա կատարում, այսինքն` զտում են այն բովանդակությունը, որն ինչ-ինչ պատճառներով համարում են արտակարգ դրությանը «հակասող»: Իրենք իրենց բաժանորդներին որեւէ տեղեկություն չեն տրամադրում, այս ամենը պարզաբանվում է բամբասանքների մակարդակով: Այսօր մենք ոչ թե տեղեկատվության, այլ բամբասանքների հասարակություն ենք, քանի որ Հայաստանում, թերեւս, հիմնական լրատվամիջոցն այսօր բամբասանքն է»,- նշեց Դավիթ Սանդուխչյանը: Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերություններից մեկի` «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «արտակարգ իրավիճակի հետ կապված կայքերի որոշակի սահմանափակումներ կան» եւ «որոշակի ցանկեր գոյություն ունեն»: «Արմինկո» հայկական տեղեկատական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով էլ, նախագահի հրամանագրից բխող սահմանափակումների մասին «տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը` գրեթե ամենօրյա պարբերականությամբ»: «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը փաստեց, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում ինտերնետ -շուկայի վրա, սակայն ինտերնետ մատակարարող ընկերությունները չեն պայքարում սպառողների իրավունքների համար եւ իրենց բիզնեսի կրած վնասների դեմ: «Հայաստանում բիզնեսը աշխատում է չվիճել, բախումներ չունենալ իշխանությունների հետ: Իր իրավունքները պաշտպանել փորձող ցանկացած ընկերություն ի վերջո պարտվում է: Հետեւաբար, նման քայլի դիմելու համար պետք է ունենանք անկախ դատական համակարգեւ օրինապաշտ հասարակություն, ինչը մենք այսօր չունենք,- եզրափակեց Դավիթ Սանդուխչյանը:

Քննարկում
noubar գրել է:- tarot
կեղծ տագնապ,անգլերեն false alarm ինչու բարձրացնում ջհուդներ:Ամերիկայում դուք ամեն ինչ ֆիլտրացիա եք անում ինչ ձեր դեմ է:ոչ մի թերթ, ոչ հեռուսատեսությունը իրավունք չունի ջհուդի դեմ ելույթ ունենա:Ամոթ չեք անում:
amborj achxar djvoudneri ou massoneri dzerkoum e... miayn paykar srants dem- tarot
Անդրանիկ գրել է:- Նաիրի
Միք մտածի հայեր ջան, ամեն ինչի ձևն էլ կա։ Եթե կարող եք սպուտնիկով ինտէրնետ մտնել, ասեք ստեղից մուծեմ ու կոդերը ձեզ կգրեմ։ Ավելի արագ ու հեշտ կլինի մեր կապը։ Մենք շատ ենք ու համախմբված Հայեր ջան։
Ապրեք տղերք եթե մենք միասին լինենք կհաղթենք........- Նաիրի
Lav e գրել է:- GUGO
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)...Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու
1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը
2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ
3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:
4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)
5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը "Մենք Վահանի հետ ենք" կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար)
Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:
--------------------------------------------------------------------------------
- GUGO
բեն գրել է:
Հայեր, լսել եք՞, լուրեր կան, որ Շառլն ու Քըրքորյանը ուզում են ամսի 21-ի հանրահավաքին գան՝ սատարելու եւ պաշտպանելու մեզ բարբարոսներից եւ մարդակերներից։ Եթե կարող եք, հավաստեք էս լավ լուրը։
Հիմա կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր համարում են իրանց մտավորական. հիմա պահն է, երբ Հայ ազգը ունի ձեր կարիքը, երբ ձերբակալված է ակտիվիստների մի զգալի մասը, եւ հանրահավաք վարողի պրոբլեմ կա, եկեք կանգնեք ժողովրդի կողքին։
Կարծում եմ շատ մեծ քանակի մարդ կգա հանրահավաքի, ես նույնիսկ ճանաչում եմ մարդկանց, որ երբեւե ոչ մի հանրահավաքի չեն մասնակցել, բայց կտրականապես տրամադրված են արդեն գալու՝ վերջին տխրահռչակ դեպքերից հետո, նենց որ պայքարը սկսվելու ա նոր թափով եւ հասնելու ա շատ շուտ իր նպատակին։
Հալալա քեզ GUGO գրել է:- GUGO
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)...Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու
1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը
2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ
3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:
4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)
5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը "Մենք Վահանի հետ ենք" կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար)
Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:
--------------------------------------------------------------------------------
- GUGO
menk գրել է:- Հակոբ
Մուզկամանդ բարլուսներ:
Դեռ հիմար մտքերդ չեն լքո՞ւմ գլուխդ: Տղա ջան, քանի էդ գլուխը քո վրա է, դու շատ կտուժես:- Հակոբ
Payqar-payqar գրել է:- Անդրանիկ
Ապրեք տղերք եթե մենք միասին լինենք կհաղթենք........
Էս ո՞վ էլի կասկածեց մեր հաղթանակի վրա: Դեբիլ լակոտներ, ոչ թե կհաղթենք, այլ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:- Անդրանիկ
Ազատություն գրել է:- Payqar-payqar
Էս ո՞վ էլի կասկածեց մեր հաղթանակի վրա: Դեբիլ լակոտներ, ոչ թե կհաղթենք, այլ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:
դեբիլը նրանք են, ով մտածումա որ մենք չենք հաղթել,
Իսկ հիմա ասում են նիստ են ուզում սկսեն մեր շաաատ սիրելի պատգամավորները, որ փոփոխություն մտցնեն "Ցույցերի, երթերի ....." մասին օրենքում: Բայց դա սահմանադրության մեջ չի գրված? իրանք ոնց կարան փոխեն?
Ամեն մեկը մի բան ասումա, երբ պետքա էս անօրինությունը վերջանա, հոգնել ենք արդեն:- Payqar-payqar
sed72@list.ru գրել է:- Նաիրի
Միք մտածի հայեր ջան, ամեն ինչի ձևն էլ կա։ Եթե կարող եք սպուտնիկով ինտէրնետ մտնել, ասեք ստեղից մուծեմ ու կոդերը ձեզ կգրեմ։ Ավելի արագ ու հեշտ կլինի մեր կապը։ Մենք շատ ենք ու համախմբված Հայեր ջան։
- Նաիրի
Վերջին լուրերը, Մարտ 16, 2008
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
22Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են: «Երեկ ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ
10
Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԹԻՎ
7
Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ շաբաթ օրը իրենց անհանգստությունն են հայտնել լրատվական դաշտում ստեղծված իրավիճակի առթիվ: Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ»
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԱԳԱՑՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ»
Անուշ ՄարտիրոսյանՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. «ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
(Լուսանկարում` ԼԵռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԱԾ ԳԻՆԸ ԵԹԵ ՎՃԱՐԵՆՔ` ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐԺԵՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
Աստղիկ Բեդեւյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սկսվեց պարսկահայության գաղթը Արևելյան Հայաստան: Գեներալ Լազարևի ղեկավարությամբ մարտյան այս օրը հայրենիքի ճանապարհը բռնեց հայերի 40 հազարանոց քարավանը:
- 1845 Ծնվեց բանասեր Նորայր Բյուզանդը:
- 1849 Ծնվեց գերմանացի լեզվաբան - հնդեվրոպագետ Կարլ Բրուգմանը: Մեծ դեր է խաղացել հայերենի՝ իբրև հնդեվրոպական լեզուների անկախ ճյուղ ճանաչելու գործում:
- 1866 Ծնվեց հոգևորական գործիչ, բանասեր Ներսես Մելիք - Թանգյանը: Եղել է Ատրպատականի հոգևոր թեմի առաջնորդը, հրապարակել է հայագիտական և եկեղեցական իրավունքի աշխատություններ:
- 1888 Կ. Պոլսում մահացավ ուսուցիչ, «Ժամանակ»-ի հեղինակ և խմբագիր Ստեփան Փափազյանը:
- 1905 Մահացավ դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը: (Ծնվ. 1859 թ.):
- 1913 Ծնվեց բանասեր, ակադեմիկոս, լեզվաբան Էդուարդ Աղայանը:
- 1917 Թիֆլիսում հայ կադետների կողմից ստեղծվեց լիբերալ-բուրժուական հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ -ն): 1921 թվականի հոկտեմբերին, արդեն արտասահման տեղափոխված ՀԺԿ-ն դարձավ ռամկավար ազատական կուսակցության հիմնադիրներից մեկը:
- 1917 Թիֆլիսում հիմնվեց «Հայ ժողովրդական կուսակցությունը»:
- 1921 Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը): Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմում:
- 1921 Խորհրդա-թուրքական պայմանագրի կնքումը Մոսկվայում:
- 1921 Անգլիան և Թուրքիան փոխանակեցին պատերազմի բանտարկյալներին և որոշ թուրք բռնակալների, որոնք պատասխանատու էին հայկական կոտորածի համար: Օսմանյան թուրքերը, որոնք պահվում էին Մալթայում, ազատ արձակվեցին:
- 1924 Մահացավ դերասանուհի Երանուհի Գարագաշյանը:
- 1930 Վառլամ Ավանեսովի մահը Դիլիջանում:
- 1944 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի սեսիան որոշում է ընդունում ՀԽՍՀ պաշտպանության և ՀԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատներ կազմակերպելու մասին:
- 1949 Բացվում է Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը:
- 1995 Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահները ստորագրեցին պայմանագիր Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի վերաբերյալ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

