
Հրատարակված է Մարտ 15, 2008
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԸ
- 39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին նվիրված բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում մասնավորապես նշված է. - «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտան•ությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ,անվերապահ ու լիակատար դուրս բերում: «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում եւ չպետք է դիմի որեւէ քայլի,որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ասված է ՄԱԿ-ի բանաձեւում: Փաստաթուղթը նաեւ հաստատում է. - «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»: Սրան զուգահեռ ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունը ընդունում է «Ղարաբաղի հայակական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»: Բանաձեւի շուրջ քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստին թեժ բանավեճ էր ծավալեվել, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրնեից երկուսի` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը` ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից ասել է, թե ներկայցված բանաձում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախա•ծին», - հայտարարել է Վուլֆը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ` նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպոլով»: «Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա», - հայտարարել է Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը: Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասը «Իսլակաման Համաժողով» կազմակերպության անդմաներն են, այդ թվում` Թուրքիան, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետություններից` Վրաստանը Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեսկտանը: Ադրբեջանական պատվիրակության պատրատսած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան: Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջարկին դեմ հանդես եկած երկրներին, ապա դրանց թվում են Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկեանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները կամ ձեռնպահ են քվերակել, կամ էլ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը արդեն իսկ հույս է հայտնել, որ այս բանաձեւը «Ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»: Հայաստանի արտգործնախարարության ուշ գիշեր տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե ՄԱԿ-ում անցկացված քվերկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում Ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի պնդմամաբ, ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է , որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի»: Ազիմովը խիստ քանադատության է ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախահագներին`պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինկսի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ասել է Ազիմովը:

Քննարկում
Հակոբ գրել է:
Մուզկամանդ բարլուսներ: Մի հատ առաջարկ ունեմ կապված էֆեկտիվ պայքարի հետ:
Կարելիյա տարածել ամբողջ Հայաստանում, որ սրանից հետո, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել դեմոկրատական կառավարություն և քանի դեռ մարդիկ վստահություն չունեն իրենց ապորինի մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ապա բոլոր ցույցերը, հանրահավաքները, երթերը, միտինգները և նման կարգի այլ բողոքի դրսևորումները անցկացնել ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ:
Կարծում եմ որ այս քայլը կունենա դրական շատ կողմեր, պայքարը էֆեկտիվացնելու մեջ.
1.ԱԱԾ աշխատակիցները հետագայում չեն կարող մարդկանց տեղին անտեղին մեղադրել «չարտոնված ցույցերի մասնակցելու» մեջ:
2.Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ:
3.Շատ շատերը միգուցե կուզենաին մասնակցել նախորդ ցույցերին, բայց վախ են ունեցել աշխատանքից հեռացվելու վտանգի և ձերբակալումների հետ կապված:
4.Կարծում եմ որ մեր վերնախավը այդքան էլ փչացած չէ(Ի վերջո Հայ են), և նրանցից շատերը համոզված լինելով որ չեն ճանաչվի, նույնպես կմասնակցեն պայքարին:
5.Հաջողության դեպքում (որին չեմ կասկածում), կլինենք աշխարհում առաջին ազգը, որը իրականացրեց «Դիմակավորված հեղափոխություն», (ուրիշների մոտ գունավոր, մեր մոտ դիմակավորված):
6.Քանի որ փչացած կառավարությանը վերջնական հարված հասցնողը նույնպես կլինի դիմակավորված, ապա ամեն մեկս կարող է պարծենալ, որ դա ինքն է եղել (չէ որ մեր ազգը շատ է սիրում պարծենալ):)
.
Բայց ... բայց ... բայց ..., բայց էս բոլոր պլյուսների հետ մեկտեղ, կա երկու մինուս, .......
1.Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիմել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
2.Հիմա Նառկոշը երևի այս տողերը կարդալուց հետո մտածում է, թե՞ Ղարաբաղի իր բարեկամներից ու՞մ է տալու դիմակներ ներմուծելու մենաշնորհը:
Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
10
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրեց իբրեւ «ողբերգություն», ...ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԸ
3
39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին նվիրված բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ՂԱՐԱԲԱՂԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ
ԴԵՆԻԶ ԲԱՅՔԱԼ. «ՄԻՆՉ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Աննա ՍաղաբալյանՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 17-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԴԻՔ ՉԵՅՆԻ. «ԱՄԵՐԻԿԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

