
Հրատարակված է Մարտ 14, 2008
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԹԵՐԹԵՐԸ ԼՈՒՅՍ ՉՏԵՍԱՆ
- Այսօր առավոտյան, հակառակ սպասումների, այդպես էլ լույս չտեսան այն թերթերը, որոնք արտակարգ դրության պատճառով չէին տպագրվում, բայց պատրաստվում էին տպագրության` նախագահի հրամանագրում որոշակի փոփոխություններից հետո: Պատրաստ համարները տպագրության չեն թողել արդեն տպարանում: Այս ճակատագրին են արժանացել «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Տարեգիր», «Հայք», «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ», «Ժամանակ Երեւան» թերթերը: Այսօր այս թերթերի, ինչպես նաեւ մի շարք ինտերնետային լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպույթունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք` ներքոստորագրյալներս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տպարան ներկայացված թերթերի հրապարակումները որեւէ մեկին որեւէ հիմք չեն տալիս անհայտ անձանց բանավոր հրահանգներով ոտնահարել տեղեկություններ տարածելու մեր սահմանադրական իրավունքը, կասեցնել մեր մասնագիտական գործունեությունը եւ հասարակությանը կերակրել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ: Մանավանդ որ, պաշտոնական կոչվող այդ տեղեկատվությունը գերհագեցած է սադրանքներով, ծառայում է մի խումբ մարդկանց շահերին, չի արտահայտում հասարակական տրամադրությունները եւ ընդամենը խորացնում է կասկածամտության, պետական կառույցների հանդեպ անվստահության, տարբեր խավերի միջեւ թշնամանքի մթնոլորտը: Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագիրը, դատելով կատարված փաստից եւ այն իրողությունից, որ առ այսօր փակ են նաեւ ինտերնետային կայքերը, կոպտորեն խախտված են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, ընդամենը խղճուկ փորձ է միջազգային ու հայ հանրության աչքերին թոզ փչելու: Մենք հայտարարում ենք, որ գավառական խորամանկություններով անհնար է ժողովրդավարության պատրանք ստեղծել ու դրանով դիմակայել միջազգային հեղինակավոր կառույցների արդարացի պահանջներին` ապահովել խոսքի ազատությունը եւ վերջ տալ ապօրինի սահմանափակումներին եւ արգելքներին: ՀՀ իշխանությունների գործողությունները մենք գնահատում ենք որպես բռնապետությունը պահպանելու փորձ` իբր ներքաղաքական կայունությունը վերականգնելու, իրականում` իշխանությունից կառչած մնալու նպատակով»: «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի փոխանցմամբ, իրենք պատրաստել էին մի համար, որտեղ առաջին էջում խմբագրական կար, որ հավաստում էր թերթի պատրաստակամությունը հավասարաչափ լուսաբանել ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության տեսակետները: Թերթում կային նաեւ Սերժ Սարգսյանի ասուլիսից հատվածներ, հարցազրույց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսներից: «Տպարանում Կա-Գե-Բե-ի գրաքննիչը իմ տեղակալին ասաց, մասնավորապես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը պարունակում է ակնհայտ կեղծ լուրեր, եւ հետեւաբար թերթը չի կարող տպվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբրահամյանը: - «Կարող եմ ենթադրել, որ նրանք չէին ուզում, որ լինի հավասարակշռված ինֆորմացիա… Նրանք ուզում էին, որ լինի միայն իրենց կարծիքը, իրենց վարկածները կատարվածի վերաբերյալ: Սակայն միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար նրանք ասում են, որ իրբ մեղմացրել են»: «Հայկական ժամանակ»-ի համարի պատասխանատու Հայկ Գեւորգյանը նույնպես այն կարծիքին է, որ հրամանագրում փոփոխությունը միայն մամուլի հանդեպ ճնշումները մեղմելու տպավրություն ստեղծելու նպատակ ուներ: «Դա ուղղակի ակնհայտ է: Որքան ես եմ նկատում, ճնշումները շատ ուժեղ են դրսից, ու այս հրամանագրով փորձեցին ինչ-որ ձեւով մեղմել, բայց պատկերը ոչնչով չէր փոխվել [մարտի 3-ի համեմատությամբ]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: Ինչպեսեւ «Առավոտ»-ը, «Հայկական ժամանակ»-ը նույնպես չի աշխատի մինչեւ արտակարգ դրության սպասվող ավարտը: Ազգային անտվանգության ծառայության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ միայն նախագահի մամուլի խոսնակը: Վիկտոր Սողոմայնանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, ըստ էության, այն, ինչ ասվել էր նախկինում. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով հանձնարարվել է կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հրամանագիրի կատարումը ապահովելու համար: Կառավարությունը այդ պարտականությունը դրել է Ազգային անվտանգության ծառայութան վրա, ու եթե այդ թերթերին թույլ չեն տվել տպագրվել, ուրեմն դրանց բովանդակությունը խախտել է հրամանագրով նախատեսված պահանջները:

Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԶԻՆԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գինակոչի մասին հրամանագիր է ստորագրել: Զինակոչը կանցկացվի ապրիլի 1-ից 30-ը: Նույն ժամկետում բանակից կզորացրվեն այն զինվորականները, ում ծառայության ժամկետը լրացել է: Ծառայության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԱՊՀ-Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՀՈՒՆԻՍԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
1
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ
Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր եւս 30 օրով հետաձգեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը խորհրդարանի նիստերի օրակարգում ընդգրկելը: Պատգամավոր ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1
Եվրոպական խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը: Եվրախորհրդարանի ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՒ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԻՆ
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն այսօր հրավիրվել է ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, թե մտադիր են տույժի ենթարկել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: «Ես ասել եմ, որ մասնակցել եմ հանրահավաքներին ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ
1
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կիրակի օրը պաշտոնական այցով մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպելու է իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ: Սահակաշվիլիին ընդունելու է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ...ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՓՈԽԱՆՑՎԵԼ ԳՐԵԹԵ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
2
Անցած տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 943 միլիոն դոլար: «Նեզավիսիմայա գազետա»֊-ն պնդում է, որ այդ գումարի առյուծի բաժինը փոխանցել են Ռուսաստանում աշխատող հայաստանցիները: Ռուսաստանից ստացվող փոխանցումների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի նախագահի մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով այսօր վարչական դատարան է դիմել «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգություն»-ը համարում ...JANE’S. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԿԴԺՎԱՐԱՆԱ»
Jane’s հետազոտական կենտրոնը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե «այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
1Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է երկու օր առաջ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից պահեստավորված ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԻՐԱՆՈՒՄ
Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Շուրջ 4 հազար 500 թեկնածուներ պայքարում են խորհրդարանի 290 տեղերի համար: Երկրի ընտրողների թիվը շուրջ 44 միլիոն է: Քվեարկությունը անցկացվում է 45 հազարից ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԹԵՐԹԵՐԸ ԼՈՒՅՍ ՉՏԵՍԱՆ
Այսօր առավոտյան, հակառակ սպասումների, այդպես էլ լույս չտեսան այն թերթերը, որոնք արտակարգ դրության պատճառով չէին տպագրվում, բայց պատրաստվում էին տպագրության` նախագահի հրամանագրում որոշակի փոփոխություններից ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. - «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
1
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը ներկայացրել ...ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՔԱՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ենթադրություն է արել, որ որոշակի բանակցություններից հետո կսկսվի կոալիցիայի «քառակողմ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՐԵՆՑ ՄՈՏ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՆՄԱՆ ԲԱՆ ԹՈՒՅԼ ՉԷԻՆ ՏԱ, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 2
Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր֊-Պետրոսյանը դժգոհություն է հայտնել եվրոպացի դիտորդների պահվածքից: «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա պնդել է, թե եվրոպացիները իրենց երկրներում չէին հանդուրժի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. «ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԴՐԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒԼԻ ԵՐԵՒԱՆ ԱՅՑԻ ՀԱՐՑՈՒՄ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՒԱՆ
Ռուզաննա ՍտեփանյանՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ՉԿԱՆ
Ռուզաննա Ստեփանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

