
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
Մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է ութ անձ, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից: Այդ մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի այսօր տարածած հաղորդագրությունում: Ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ին եւ 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան եւ 48 քաղաքացի: «Իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ մայրաքաղաքում կազմակերպված եւ անցկացված զանգվածային միջոցառումների ժամանակ կազմակերպիչների կողմից կանխամտածված ցուցարարներին, հավաքված ժողովրդին տրամադրվել է ակնհայտ կեղծ, մտացածին տեղեկատվություն այդ թվում իշխանությունների, իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բնակչության մոտ սերմանել ատելություն, թշնամություն իշխանությունների, իրավապահ մարմինների նկատմամբ՝ այդպիսով դրդելով նրանց անհնազանդության, զանգվածային անկարգությունների՝ վտանգելով երկրի սահմանադրական կարգը», - ասված է հաղորդագրությունում: - «Բնակչության նկատմամբ հոգեբանական այդ դիվերսիան շատ ավելի սուր դրսեւորումներ է ստացել մարտի 1-2-ին եւ հաջորդող օրերին»: Մասնավորապես, «քաղաքացի Մկրտիչ Արմենակյանի վկայությամբ, ով հանդիսացել է հանրահավաքների ակտիվ մասնակից, մարտի 1-ին ոստիկանների կողմից Ազատության հրապարակում ենթադրյալ սպանված երեխայի մահվան լուրը շրջանառության մեջ է դրել մի կին, ով Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում հավաքված ցուցարարներին անկարգությունների տրամադրելու նպատակով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպիչների նախաձեռնությամբ նշված տարածքում թափված աղբի միջից վերցնելով երեխայի մի կոշիկ, ջղաձիգ բղավել է, թե այն Ազատության հրապարակում մահացած երեխայի կոշիկն է»: «Այդ կնոջ տարածած հերյուրանքները սադրել են անկարգություններ եւ բռնություններ ոստիկանների նկատմամբ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ այս օրերին բնակչության շրջանում տարածվում են sms հաղորդագրություններ՝ ենթադրյալ 58 զոհերի մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նման ապատեղեկատվություն տարածող անձինք, նրանց թվում` Երեւանի բնակիչ Դավիթ Այվազյանը, ով վկայի կարգավիճակում հարցաքննվելիս խոստովանել է, որ տարածել է կեղծ տեղեկատվություն եւ զղջացել կատարած սխալ քայլի համար:
Քննարկում
ss գրել է:
David Ayvazyanin,duk ek sovoratsrel?,te parzapes kirarel ek dzer haytni metod@;chanachi mexavor lineld, te che kspanenk....
Karen գրել է:- ss
David Ayvazyanin,duk ek sovoratsrel?,te parzapes kirarel ek dzer haytni metod@;chanachi mexavor lineld, te che kspanenk....
jisht a iranq mardik unen berum en sut cucmunqer en talis dranq cuycin chen el exel suta xosum Dataxazutyun@ amot iravapahneriv mi erkrum vor Dataxazutyunn e sut xosum inchi masin a xosq2 um achqin en poshi pchum amot sranc- ss
Hay գրել է:- Karen
jisht a iranq mardik unen berum en sut cucmunqer en talis dranq cuycin chen el exel suta xosum Dataxazutyun@ amot iravapahneriv mi erkrum vor Dataxazutyunn e sut xosum inchi masin a xosq2 um achqin en poshi pchum amot sranc
Ba vor jebi datakhazn a - sut piti khosa. Karogh a tirojits ankakh lini?- Karen
Armen գրել է:
Այստեղ հայ չկա՞:
Սամվել գրել է:
Մեցարգո պարոն Ռոբեռտ Քոչարյան. Սրտիս ցավով իմացա ԱԼԲԱՆԻԱՈՒՄ , զինվորական հենակետերից մեկում 15.03.2008թ. տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի արդյունքում Ձեր շատ հայրենակիցներ են տուժել.խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունները: Քանի որ պայթյունի արդյունքում շատ զոհեր են եղել, Կարծում եմ լավ առիթ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եռօրյա սուգ հյտարարել, դրանով դուք ՀԱՅ ժողովրդի աջակցությունը կհաղորդեք Ձեր ալբան եղբայրներին: բարեմաղթանքներով ՍԱՄՎԵԼ.
P.S. Հայեր բոլոր աշխարհի, խնդրում եմ միացեք իմ ցավակցություններին և ցավակցական հաղորդագրություններ ուղարկեք ԱԼԲԱՆ ժողովրդի մեծագույն զավակ Ռոբերտ Քոչարյանին
ՆԱՎԹԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՁՐ, ԴՈԼԱՐԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ
Նավթի գինն այսօր գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդները` հասնելով 109, 2 դոլարի մեկ բարելի դիմաց: Մինչդեռ ամերիկյան դոլարի փոխարժեքը աննախադեպ ցածր է եղել` նվազելով մինչեւ 1,5495-֊ը եվրոյի դիմաց: ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
5Մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է ութ անձ, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից: Այդ մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ...ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԻՉՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ
1Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-֊ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Հայաստանի իշխանությունները ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄՆՈՒՄ
2Թեեւ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի նախագահական ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ուժի մեջ թողնելու մասին, Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-֊ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 47
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար ...ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Բաքու այցելած Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երեկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանից տարեկան գնել մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Պրվանովն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԵՒ ԵԿՄ-Ի ԿԱՊԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Երեկ դեպի Երեւան ճանապարհին ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը եւ Երկրապահ կամավորականների միության Կապանի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ռաֆիկ ...ՔՈՒՐԹ ՎՈԼՔԵՐ. «ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԳՈՐԾԵԼԱՈՃ ՉԵՆ»
Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ ...ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ
«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով», - ասել է Թոմաս Համմարբերգը։ - «Հ
«Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով կժամանի Երեւան՝ հանդիպելու բարձրաստիճան պետական իշխանություններին՝ մարդու ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԿՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ ՄՆԱՑԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիի հետ, ով այժմ գտնվում է Բրյուսելում եւ մասնակցում է ԵԽ-ի Նախարարների խորհրդի` Հայաստանում ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»
3
Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ...ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹԸ, ՈՐԸ ԿԱՊՎԱԾ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԽԱԽՏՎՈՒՄ Է, ԵՒ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺՎՈՒՄ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության ...«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2007 ԹՎԱԿԱՆԻ «ԻՆՏԵՐՆԵՏԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց իշխանությունները 2007 թվականին ակտիվորեն գրաքննել են ինտերնետային ցանցը: «Ինտերնետի թշնամիներ» համարվող 13 պետություններն ...ՋԵՖՐԻ ԳԵԴՄԻՆ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ Է»
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն այսօր գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ: «Հիասթափեցնող է, ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ ՄԵՐ ՏԵՍԱԾԻ ՀԱՄԱՐ»
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինների օգնությամբ իրենց կուսակցության նկատմամբ ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 77 ԱՆՁԻ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 77 անձի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ...ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ԵԱՀԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԽՈՍԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Հեյկի Տալվիտիեն հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսելու է Մերձդնեստրի խնդրի կարգավորման, ինչպես նաեւ մարտի 2-ին Երեւան կատարած այցի արդյունքների ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
2
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` «Ֆրանսպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնած կարծիքը, ...
ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆ. «ՄԱԿ-Ը ԿԱՐՈՂ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ»
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՍԱՏԱՐԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
ՆԻԿԱՐԱԳՈՒԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 7 ՄԱՐԴ
ՊԱՏՐՈՒՇԵՒ. «ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

