
Հրատարակված է Մարտ 11, 2008
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹԸ, ՈՐԸ ԿԱՊՎԱԾ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԽԱԽՏՎՈՒՄ Է, ԵՒ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺՎՈՒՄ Է»
- Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության 14-րդ կետի դրույթներով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք զանգվածային լրատվամիջոցներին առնչվող դրույթը հրամանագրում համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքի պահանջներին, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերապահումով պատասխան տվեց. - «Ինձ այս օրերին մեկ այլ բան է ավելի մտահոգում: Դա այն է, որ զանգվածաբար նախագահի հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է: Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ համարյա բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները եւ թերթերը, որոնք մենք սովորաբար իշխանամետ ենք կոչում, փաստորեն որեւէ ձեւով իրենց գործունեությունը չեն սահմանափակել»: Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը մասնավորապես նկատի ուներ, որ հեռուստաընկերությունները եւ ինչպես Հայաստանում ընդունված է ասել իշխանամետ մամուլը հենց հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից պետական եւ ներքաղաքական կյանքի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածում, «այլ գնում են բազմաթիվ վելուծություններ, բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, բազմաթիվ կարծիքներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն, որոնք ուղղակիորեն եւ կոպտորեն խախտում են հրամանագրի դրույթները». - «Այն դեպքում, որ այն լրատվամիջոցները, որոնք փաստորեն որեւէ խախտում դեռ չէին արել, արգելափակվել են: Եվ փաստորեն նրանց նկատմամբ նախնական գրաքննության մեխանիզմներ են աշխատացվում: Իսկ նախագահի հրամանագրով Հայաստանում գրաքննություն, առավել եւս` նախնական գրաքննություն մտցված չէր»: Այսինքն, ըստ Բորիս Նավասարդյանի, լրատվամիջոցների միակողմանի սահմանափակում է կատարվել: Առանց հանցանք կատարելու եւ հանցանքը ապացուցելու, մեղադրվել եւ պատժվել են մի շարք լարտվամիջոցներ, ինչի արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր իրավական սկզբունք` անմեղության կանխավարկածը: Հարցին, թե որքանով են հատկապես ԶԼՄ-ի եւ ազատ խոսքի սահմանափակումները մեղմացնում ներքաղաքական լարվածութունը եւ ինչ հետեւանքներ կունենան այս միջոցառումները երկրի համար, Նավասարդյանը պատասխանեց. - «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առաջինը` որեւէ ձեւով չի նպաստում արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած խնդիրների հաղթահարմանը,... Բացի դրանից, իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են գնալ երկխոսության, համագործակցության եւ համաձայնության հասնել հասարակության տարբեր շերտերի, տարբեր խմբերի հետ, բայց կատարվում է հակառակը, երբ միակողմանի ագրեսիվ քարոզչություն է տեղի ունենում: Եվ վերջապես, այս օրերին կիրառվում են խոսքի ազատությունը, մամուլի հավասարությունը, բազմակարծությունը ճնշելու այնպիսի եղանակներ, որոնք ամբողջատիրական հասարակություններում են միայն կիրառվում»:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՆԱՎԹԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՁՐ, ԴՈԼԱՐԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ
Նավթի գինն այսօր գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդները` հասնելով 109, 2 դոլարի մեկ բարելի դիմաց: Մինչդեռ ամերիկյան դոլարի փոխարժեքը աննախադեպ ցածր է եղել` նվազելով մինչեւ 1,5495-֊ը եվրոյի դիմաց: ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
5Մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է ութ անձ, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից: Այդ մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ...ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԻՉՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ
1Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-֊ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Հայաստանի իշխանությունները ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄՆՈՒՄ
2Թեեւ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի նախագահական ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ուժի մեջ թողնելու մասին, Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-֊ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 47
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար ...ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Բաքու այցելած Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երեկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանից տարեկան գնել մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Պրվանովն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԵՒ ԵԿՄ-Ի ԿԱՊԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Երեկ դեպի Երեւան ճանապարհին ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը եւ Երկրապահ կամավորականների միության Կապանի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ռաֆիկ ...ՔՈՒՐԹ ՎՈԼՔԵՐ. «ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԳՈՐԾԵԼԱՈՃ ՉԵՆ»
Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ ...ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ
«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով», - ասել է Թոմաս Համմարբերգը։ - «Հ
«Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով կժամանի Երեւան՝ հանդիպելու բարձրաստիճան պետական իշխանություններին՝ մարդու ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԿՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ ՄՆԱՑԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիի հետ, ով այժմ գտնվում է Բրյուսելում եւ մասնակցում է ԵԽ-ի Նախարարների խորհրդի` Հայաստանում ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»
3
Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ...ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹԸ, ՈՐԸ ԿԱՊՎԱԾ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԽԱԽՏՎՈՒՄ Է, ԵՒ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺՎՈՒՄ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության ...«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2007 ԹՎԱԿԱՆԻ «ԻՆՏԵՐՆԵՏԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց իշխանությունները 2007 թվականին ակտիվորեն գրաքննել են ինտերնետային ցանցը: «Ինտերնետի թշնամիներ» համարվող 13 պետություններն ...ՋԵՖՐԻ ԳԵԴՄԻՆ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ Է»
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն այսօր գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ: «Հիասթափեցնող է, ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ ՄԵՐ ՏԵՍԱԾԻ ՀԱՄԱՐ»
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինների օգնությամբ իրենց կուսակցության նկատմամբ ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 77 ԱՆՁԻ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 77 անձի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ...ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ԵԱՀԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԽՈՍԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Հեյկի Տալվիտիեն հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսելու է Մերձդնեստրի խնդրի կարգավորման, ինչպես նաեւ մարտի 2-ին Երեւան կատարած այցի արդյունքների ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
2
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` «Ֆրանսպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնած կարծիքը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՄԵԴՎԵԴԵՒԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՋՈՆ ՄԸՔՔԵՅՆԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

