
Հրատարակված է Մարտ 11, 2008
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»
- Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ «ական դրեց Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ»: Տեր-Պետրոսյանը ասաց, որ մարտի 5-ին Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում դատարանի ուշադրությունը հրավիրել է երկու իրավական հարցի վրա. «Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»: «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դարատանի որոշումը: Ուստի քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ անօրինական չեն կարող համարվել: Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե’ դիմող , թե’ պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ: Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին: Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը, Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ` փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ»: Ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ փոխանցեց, որ ինքը իրազեկում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան արտակարգ դրության վերացումից հետո` մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Քաղաքապետարանից` այսօր ստացված որոշմամբ, սակայն, հանրահավաքի անցկացումը արգելվել է` հիմնվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված 1-ին կետի 3-րդ ենթակետի վրա («առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում` մայրաքաղաքի վարչական տարածքում, անցկացվող միջոցառումն էական վտանգ է սպառնում անձանց կյանքին եւ առողջությանը»): «Մենք կդիմենք նաեւ հաջորդ օրերի համար, բայց չթույլատրված հանրահավաքներ չենք անցկացնելու: Կօգտագործենք բոլոր օրինական միջոցները, ինչպես արել ենք 5 ամիս շարունակ: Հարյուր տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ, եւ իշխանությունները մահակներ չկիրառեն, ոչ մի խախտում չի լինելու», - ասաց Տեր-Պետրոսյանը: «Այսօր մենք ունենք բոլորովին ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, իմ կյանքի ամենամեծ հաջողությունը: Ես եւ իմ համախոհները հրաշք ենք գործել` ստեղծել ենք քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած պետք է հաշվի նստեն»: Անդրադառնալով վերջին օրերի ձերբակալություններին` Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց. - «Ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն: Բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել: ՀՀՇ-ի վարչության 70 տոկոսն է ձերբակալվել, մի մասն էլ թաքնվում է: Իմ կենտրոնական շտաբի երեք անդամ է ձերբակալվել, երեքն էլ թաքնվում են: Ինչքան շատ են բանտարկելու, այնքան դժվարացնելու են իրենց գործը: Քաղբանտարկյալը հիմա շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ շատ քիչ երկրներում կան: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը: Իրենք հասկանում են, թե ինչ են արել. արյուն է թափվել, եւ նրանք այդ արյան պատասխանատվությունը զգում են»: «Իշխանությունները անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն: Մենք համաձայն ենք երկխոսության այն օրակարգով, որն առաջարկել է Եվրամիությունը: Ունենք չորս պայման` արտակարգ դրության վերացում, ձերբակալվածների ազատ արձակում, լրատվամիջոցների ազատություն եւ տեղի ունեցածի միջազգային անկախ հետաքննություն»: Խոսելով իր կանխատեսումների մասին` Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց. - «Ես կանխատեսում էի, որ Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է, եւ նրան պետք չէր սրանով ավարտել: Սերժ Սարգսյանը նոր նախագահ էր եւ չէր ուզենա նման ձեւով սկսել: Համարեք, որ սխալվել եմ»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ արտակարգ դրությունը Երեւանում կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, երբ կկայանա նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնադրման արարողությունը:

Քննարկում
hayk գրել է:
AY LEVON JAN SRANTS HET INCH ORENKI MASIN ES XOSUM HELEK ISKAKANITS PAYKAR AREQ
Armen գրել է:
Սա հանճարեղ համաշխարհային պոռնիկ է: Սա ծնվելիս օրենքով պիտի վիժվեր, բայց միայն ուղեղն ու աչքն է վնասվել:
Andranik գրել է:
orenki dyadyayin tesek
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՆԱՎԹԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՁՐ, ԴՈԼԱՐԸ՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ
Նավթի գինն այսօր գերազանցել է բոլոր ժամանակների ռեկորդները` հասնելով 109, 2 դոլարի մեկ բարելի դիմաց: Մինչդեռ ամերիկյան դոլարի փոխարժեքը աննախադեպ ցածր է եղել` նվազելով մինչեւ 1,5495-֊ը եվրոյի դիմաց: ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»
5Մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց թիվը չի ավելացել. զոհվել է ութ անձ, որոնցից մեկը՝ ոստիկանության աշխատակից: Այդ մասին ասված է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ...ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԻՉՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ
1Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-֊ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Հայաստանի իշխանությունները ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄՆՈՒՄ
2Թեեւ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի նախագահական ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ուժի մեջ թողնելու մասին, Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-֊ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 47
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար ...ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Բաքու այցելած Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը երեկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ադրբեջանից տարեկան գնել մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Պրվանովն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԵՒ ԵԿՄ-Ի ԿԱՊԱՆԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Երեկ դեպի Երեւան ճանապարհին ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Սյունիքի նախընտրական շտաբի պետ Ռոման Նավասարդյանը եւ Երկրապահ կամավորականների միության Կապանի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ռաֆիկ ...ՔՈՒՐԹ ՎՈԼՔԵՐ. «ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԳՈՐԾԵԼԱՈՃ ՉԵՆ»
Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ ...ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ...ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ
«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով», - ասել է Թոմաս Համմարբերգը։ - «Հ
«Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով կժամանի Երեւան՝ հանդիպելու բարձրաստիճան պետական իշխանություններին՝ մարդու ...ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԿՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՀԱՆԵԼ ՄՆԱՑԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիի հետ, ով այժմ գտնվում է Բրյուսելում եւ մասնակցում է ԵԽ-ի Նախարարների խորհրդի` Հայաստանում ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ»
3
Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր իր առանձնատանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը մարտի 8-ի որոշմամբ ...ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹԸ, ՈՐԸ ԿԱՊՎԱԾ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԽԱԽՏՎՈՒՄ Է, ԵՒ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺՎՈՒՄ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության ...«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 2007 ԹՎԱԿԱՆԻ «ԻՆՏԵՐՆԵՏԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց իշխանությունները 2007 թվականին ակտիվորեն գրաքննել են ինտերնետային ցանցը: «Ինտերնետի թշնամիներ» համարվող 13 պետություններն ...ՋԵՖՐԻ ԳԵԴՄԻՆ. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱՐՃ ԱԼԻՔՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՄ Է»
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն այսօր գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ: «Հիասթափեցնող է, ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ ՄԵՐ ՏԵՍԱԾԻ ՀԱՄԱՐ»
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինների օգնությամբ իրենց կուսակցության նկատմամբ ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 77 ԱՆՁԻ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրվել 77 անձի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ...ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ԵԱՀԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԽՈՍԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Հեյկի Տալվիտիեն հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում խոսելու է Մերձդնեստրի խնդրի կարգավորման, ինչպես նաեւ մարտի 2-ին Երեւան կատարած այցի արդյունքների ...ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
2
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` «Ֆրանսպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնած կարծիքը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ»
Հովհաննես ՇողիկյանՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՐԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁ ԿՀՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

