
Հրատարակված է Մարտ 10, 2008
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
- Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ծանուցագիր չի ստացել իրավապահ մարմիններից: «Մինչ օրս, մինչ այս պահը որեւէ ծանուցագիր կան որեւէ հրավեր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը չի ստացել դատախազությունից կամ որեւէ այլ մարմնից», - ասաց Մուսինյանը: Նա նաեւ ասաց, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է իր առանձնատանը, որը «դեռեւս հսկվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից»: Մուսինյանը նաեւ չբացառեց, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս հրավիրի: «Այս պահին մենք պետք է ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի ընդունած վճիռը, որից հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինի, առաջին նախագահը, իհարկե, ասուլիս կտա», - ասաց Արման Մուսինյանը:

- (Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
Քննարկում
Hay գրել է:
Hartsazruyts Levoni het:
http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=864720
Ընթերցողներին գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞
«Մենք ոստիկանության տեսանյութերում տեսնում ենք, որ առանց որեւէ անձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ոստիկանները ձեռք են տալիս Ազատության հրապարակում գտնվող զենք զինամթերքին:
Այսինքն, եթե դրանք իրեղեն ապացույցներ են, ապա քրեական դատավարության մեջ կան հստակ չափանիշներ, թե ինչպես պետք է այդ իրեղեն ապացույցները հավաքվեն, ինչ որոշման հիման վրա, ինչ կարգով: Փաստացի, ոստիկանն իր ձեռքով ձեռք է տալիս զենքին: Հիմա ինչպե՞ս կարող է արտաքին դիտորդը համոզված լինի, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի սահմաններում, տեղի է ունեցել իրավաչափ, տեղի է ունեցել իրապես ինչ-որ հանցագործություն բացահայտելու եւ կանխելու համար: Ես կարող եմ որպես արտաքին դիտորդ ասել, որ այս զենքերը ինչ-որ մեկի կողմից, հենց նույն իրավապահների կողմից, կարող է բերել էին եւ այդտեղ տեղադրել»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նաեւ հայտարարել է, որ որեւէ անձի կարելի է բերման ենթարկել ոստիկանություն միայն որեւէ քրեական գործի շրջանակներում: Այնինչ արդեն փետրվարի 19-ից հետո եւ 19-ին էլ ներառյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, համախոհներ անհետացել են եւ գտնվել են ոստիկանության բաժանմունքներում: Մարտի 1-ի առավոտյան, ժամը 8-11.30-ը Զարուհի Փոստանջյանն ականատես է եղել, թե ինչպես են ծեծված, արյունահոսող վերքերով մարդկանց բերում ոստիկանության բաժանմունք, հետո բաժանմունքից սեփական համարանիշներով մեքենաներով տանում էին հայտնի չէ, թե ուր: «Այնտեղ կար անչափահաս, 10-12 տարեկան երեխա: Մինչդեռ օրենքն ասում է, անչափահաս երեխային, հղի կնոջը բերման ենթարկելու իրավունք չունեն: Ինչպես էր այդ երեխան` ծեծված վիճակում այնտեղ հայտնվել, ո՞ւր տարան այդ երեխային, բացարձակ պարզ չէ»- հարցրել է պատգամավորը: Նա ասել է նաեւ, որ տեսել է, թե ինչպես են բազմաթիվ ծեծված մարդիկ, արյունահոսող վերքերով դուրս հանվում ոստիկանության բաժանմունքից: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը համապատասխանում ԵԽ-ի առաջ ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, Զարուհի Փոստանջյանն ասել է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը մենք պարտավոր էինք եվրոպական կոնվենցիայի 15 հոդվածի համաձայն, անհապաղ այդ մասին տեղյակ պահել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, քանի որ մենք վավերացրել ենք այդ կոնվենցիան: Ընդ որում, ըստ տիկին Փոստանջյանի, դա պետք է արվեր ոչ թե 1 էջի վրա, այլ դա պետք է լիներ հստակ հիմնավորված փաստաթուղթ, թե որն է արտակարգ դրություն մտցնելու հիմքը: Դա, սակայն, չի արվել: Այսինքն, այդ պահին, ըստ պատգամավորի, խախտվել են կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Բացի այն, որ ԵԽ գլխավոր քարտուղարին այդ մասին տեղյակ չի պահվել, նաեւ անհիմն կասեցվել է որոշ լրատվամիջոցների գործունեությունը:
Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ այն ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան փետրվարի 19-ին, հասարակության լայն շերտերը չէին կարող դուրս չգալ փողոց եւ իրենց դժգոհությունը չհայտնել: Մարդիկ հասկանում էին, որ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարվել են եւ չէին կարող լռել: Այն հարցին, թե արդյո՞ք միջազգային ճնշումները բավարար են, որ այսօր իշխանությունների կողմից մարդկանց վրա կիրառվող ճնշումները կանխվեն, պատգամավորը պատասխանել է,- «Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթարկվել են բռնությունների ու ապօրինությունների, պետք է հետամուտ լինեն եւ մինչեւ վերջ իրավական հարթության մեջ իրենց բողոքները տեղ հասցնեն»: Ըստ նրա, բավական շատ նյութ կա, որ իրավապահ մարմինները թե’ մարտի 1-ի առավոտյան, թե երեկոյան չեն գործել օրենքի շրջանակներում: Այսինքն, երբ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն, որեւէ հիմք չի եղել դրա համար: «Նրանք կիրառել են նաեւ էլեկտրաշոկ: Ու քնած կնոջ, երեխաների նկատմամբ նման ձեւով կիրառված ուժը, բնական է, պետք է զայրույթ առաջացներ: Բայց իշխանությունն ուներ ջրցան մեքենաներ, գոնե դա օգտագործեին, ոչ թե զենք: Մահտեսյանն ասում է` հրազեն չի կիրառվել: Բայց 8 զոհվածներից առնվազն մեկին ես գիտեմ, որ հրազենից է մահացել: Այսինքն, արդեն ոչ լիարժեք տեղեկատվություն են տալիս, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» կուսակցությունն այժմ զբաղված է մարտի 1-ի զոհերի իրական թիվը ճշտելով: Դա, սակայն, բավական բարդ գործ է, քանի որ իշխանությունների կողմից ամեն կերպ փորձ է արվում այդ թիվը գաղտնի պահել: Ի դեպ, այս օրերին իրավապահ համակարգում այնպիսի խայտառակ իրավիճակ է տիրում եւ այնքան մարդու են փաստացի անազատության մեջ պահում, որ անգամ իրենք չգիտեն, թե որ քննիչը որ գործով է զբաղվում: Իսկ փաստաբաններին էլ օրերով թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալների հետ: Մի խոսքով, ըստ պատգամավորի, ամբողջ այս նախաքննությունը բավական տարերային բնույթ է կրում, քանի որ իշխանությունների մոտ խուճապային վիճակ է ու հենց այդ խուճապն էր պատճառը, որ նրանք գնացին բռնությունների:
«ՀՀ-ում նախագահի պաշտոնում պաշտոնավարող անձն իրեն հռչակել է Սադամ Հուսեյն: Ես այդպես եմ գնահատում, որովհետեւ արտակարգ դրությունը մտցվել է կոնվենցիայի խախտմամբ: Եթե նման պայմաններում արձակվում է հրամանագիր, որով փակվում են ԶԼՄ-ներ, տեղի են ունենում զանգվածային բռնաճնշումներ, մարդու իրավունքների սահմանափակում, զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումները, ահաբեկում, նախ, այդ ամենի համար պետք է պատասխան տա հրամանագիր տվողը: Ինչքա՞ն կարող են այսպես պահել: Որքա՞ն մարդ պիտի ազատազրկեն: Յուրաքանչյուր ազատազրկված անձ իր հետեւից ունի մի մեծ բանակ, որոնք նույնպես դառնում են մի հսկայական զանգված, որոնք նույնպես դեմ են այդ գործողություններին: Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞: Նրանք ընտրել են մի ճանապարհ, որը նախապես դատապարտված է: Լավ, մենք մեկ ամիս հետո ինչպե՞ս ենք ապրելու: Հրամանագիր ստորագրողը չի գնահատել, թե ինչ հետեւանքներ է այն ունենալու»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Կայքի քարտեզ
Ընթերցողներին գրել է:
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ
Zhamanak.com
շաբաթ, մարտի 8-ին Zhamanak.com հրապարակել է հարցազրույց քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ: Հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:
-Անկախ ձեր կարգավիճակից` դուք ակտիվորեն հետեւում եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս կբնութագրեք մարտի 1-ին տեղի ունեցածը:
- Հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, որ չարիքի վարչախումբը կազմաքանդվի առանց արյունի եւ առանց զոհերի, ցավոք` չստացվեց: Եվ տեղի ունեցավ բոլորիս համար ամենաանցանկալին: Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, զուգադիպեց այն դաժան օրերին, երբ 20 տարի առաջ, Սումգայիթում մոնղոլ-թաթարների հետնորդները սպանդի ենթարկեցին հայերին: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Երեւանում զոհվածները հայերն էին, իսկ ոճրագործները` մոնղոլ-թաթարների հետնորդները: Մարտի 1-ը պատմության մեջ կմնա որպես ենիչերիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածի օր, որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի համար նահատակված նվիրյալների հիշատակի օր:
Իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող չարիքի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության դեպքում մարտի 1-ին վերջնականապես կտապալվեր, բայց Լեւոնն ամեն ինչ անում էր, որ արյուն չթափվի: Սակայն եղկելի սադրիչները ու նրանց ողորմելի տերերը դա արեցին: Նրանք մարտական փամփուշտներով կրակեցին ժողովրդի վրա ու սկսեցին անխնա կոտորել, որից հետո միայն ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության: Եվ եթե իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է կրակեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդն ինքնապաշտպանության չդիմի, դա արդեն խաբկանք է: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում: Եվ եթե մինչեւ այսօր կասկածներ կային, որ այս իշխանությունների մեղքով եղել են առեղծվածային սպանություններ, ապա մարտի 1-ի դեպքերը դրանք բացահայտ հիմնավորեցին: Իսկ հետագա օրերին իշխանավորներն իրենց անմարդկային դեմքն ու էությունը բացահայտեցին նաեւ նրանով, որ որեւէ ձեւով չցավակցեցին անգամ զոհվածների հարազատներին: Այսպիսի դեպք եթե տեղի ունենար որեւէ այլ պետությունում, անկախ դեպքի մեղավորներից, հաջորդ օրն իսկ համազգային սուգ կհայտարարվեր: Այս փաստը մեկ անգամ եւս հիմնավորում է, որ մենք չենք գտնվում նորմալ պետությունում, այլ կատարյալ ավազակապետությունում:
Այս ողբերգական դեպքերի հետագա շարունակությունն ու արյունահեղությունը կանխվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով եւ նրա հրահանգով, ի տարբերություն այն բարբաջանքների, թե իբր բանակային ուժերին գործի դնելու շնորհիվ իշխանությունները կարողացան զսպել իրավիճակը: Դա անամոթ, լկտի սուտ է: Մազից կախված սարսափահար իշխանությունները լավ գիտեին, որ դրանք գործի դնելու դեպքում բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի քանի ծախված, թալանչի եւ ստորաքարշ գեներալներից, բանակը հիմնականում ժողովրդի հետ է: Իրականում հետագա արյունահեղությունը կանխեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա երբեք չի ցանկացել բռնությամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գնալ:
- Ու՞մ մեղքն եք տեսնում այս ամենում:
- Տեղի ունեցածը մեր ժողովրդի նկատմամբ վերջին 10 տարիներին իրագործված ամենօրյա հանցանքների գագաթնակետն էր: Եվ եթե մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները պահանջում էին, որ Սերժիկն ու Ռոբերտը հեռանան երկրից, ապա այսօր մենք ասում ենք, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որ նրանք չճողոպրեն, չհեռանան երկրից: Ընդամենը վերջին օրերն ապրող այս մեռնող իշխանության տապալումից հետո նրանք պետք է կանգնեն օրենքի ու դատարանի առաջ: Որեւէ մեկը մազաչափ անգամ թող չկասկածի, որ ինչպես քոչարյանասերժական կլանը, այնպես էլ նրանց կամակատար ենիչերիները խստագույնս պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ թույլ տված բոլոր ոճրագործությունների համար:
- Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու ելքը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ ըստ Ձեզ:
- Մեր համոզմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլով ընտրված նախագահ է: Սակայն, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը համապատասխան դիրքում պահելու համար անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ: Բայց այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Քոչարյանի եւ Սերժիկի հրաժարականից հետո միայն, քանի որ այս իշխանությունների օրոք ընտրություններ անցկացնելը ուղղակի անհեթեթություն է:
Վերջապես 1991-ից հետո թող մեր ժողովուրդը մեկ անգամ էլ տեսնի արդար ընտրություններ եւ վերականգնի իր կորսված հավատը մեր պետականության նկատմամբ: Եթե իրոք ցանկանում ենք ունենալ օրենքի գերակայության երկիր, ուրեմն պետք է գործի դնել վերը նշված տարբերակը, որն իրականացնելու համար մեր ժողովուրդն այսօր պատրաստ է: Եվ եթե քաղաքակիրթ աշխարհը հավատարիմ է իր դավանած արժեքներին ու սկզբունքներին, ապա նրանք նույնպես պետք է երաշխավոր լինեն այս տարբերակին:
- Ի՞նչ կոչով կդիմեք ժողովրդին, ընդդիմությանը կամ իշխանություններին:
- Այս չարագործ իշխանություններին հորդորում ենք իրավիճակը ճիշտ գնահատել եւ օր առաջ հրաժարական տալ: Բացի այդ, պետք է նրանք պատրաստ լինեն նաեւ դատարանի առաջ պատասխան տալ իրենց կատարած ոճրագործությունների համար: Եթե նրանք չհամակերպվեն այս պահանջների հետ, իրենք իրենց ձեռքով ընկնելու են տխրահռչակ Չաուշեսկուի օրը:
Իսկ ժողովրդին եւ ընդդիմությանը այսօր մենք միացնում ենք իրար, քանի որ կա ոչ թե ընդդիմություն, այլ համաժողովրդական շարժում, որի նպատակն է ազատագրել մեր երկիրը կեղեքիչներից ու բռնատիրությունից:
Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր անդամի մենք կոչ ենք անում լինել ավելի համախմբված ու վճռական, ավելի տոկուն ու համարձակ, անվերապահ հավատալ ու վստահել համաժողովրդական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր հրահանգներն ու առաջադրանքները:
Մեր հաղթանակն անկասելի եւ անխուսափելի է: Մեր հաղթանակը շատ մոտ է:
Կայքի քարտեզ
karen գրել է:
Փառք մարտի 1-ի զոհերին
Փառք մարտի 1-ի բոլոր մասնակիցներին.
Փառք Նիկոլ Փաշինյանին.
ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ
Мир наступает только после войны
Այլևս իշխանությունները չեն կարող հաշվի չնստել ժողովրդի կարծիքի հետ.
Այլևս կրեմլում չեն որոշի Հայաստանի նախագահի ով լինել.
Փառք Փառք Փառք Փառք Փառք
Zambi գրել է:
Levon Levon Levon
http://youtube.com/watch?v=eOUXSWFeZNc&feature=related
Վերջին լուրերը, Մարտ 10, 2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»
1Վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների: «Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, ...ՄԱՐՏԻ 1-Ի ԵՒ 2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԵՐԵՒԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 222 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հավաստմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին, գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, ինչպես նաեւ Կենտրոն թաղային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ռուզան Խաչատրյան 1
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, կքննարկի իշխող կոալիցիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության ...ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 7-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների այսօր հրապարակված ցուցակում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը գրավում է 7-րդ տեղը: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են իսպանացի Ռաֆայել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Այսօր եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: Նույն օրը նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Պըրվանովը Բաքվում կքննարկի Կասպից ծովի նավթը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 6
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ԲՐԱՅԶԱՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ»
«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 73 ՄԱՐԴ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
3Ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին եւ Հայոց համազգային շարժման ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը անցած շաբաթավերջին հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
4
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ Է ԿԱՊՎԱԾ»
Հովհաննես ՇողիկյանԱՅԼ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Կարինե ՔալանթարյանՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԿ ՉԱՓԱՆԻՇ ԿԱ` ԴԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄՆ Է»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱԴԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՑ
Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա ՍտեփանյանՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ «ՄԻԱԿ ՁԵՒԸ»
Հրաչ Մելքումյան, Պրահա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

