
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: Առաջնային խնդիրը, ըստ քաղաքագետի, այդ շոկից դուրս գալն է: Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով իշխանության վերջին օրերի հայտարարություններից զգացվում է, որ նրանք էլ գիտակցում են, որ «հասարակության մեջ կա հսկայական ճեղք»: «Հասարակության մեջ կա դժգոհության մեծ հիմք, որ ոչ մի տեղ չի չքացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Իսկանդարյանը: - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ տալ հասարակությանը իր սոցիալական դժգոհությունը արտահայտելու համար քաղաքական խողովակ: Նա միավորեց հասարակության մեջ առկա տարբեր տեսակի դժգոհութունները: Այս դժգոհությունը հասարակության մեջ ոչ մի տեղ չի չքացել: Ալիքի համար միլիոնավոր մարդիկ պետք չեն, այն մի քանի տասնյակ հազար մարդը, որ կարող են լարվածության մեջ պահել երկիրը, կան, եւ նրանք ծայրահեղականացված են»: «Ում ուզում ես ձերբակալիր, ում ուզում ես հեռացրու, ում հետ ուզում ես պայմանավորվիր, ինչ կերպ ուզում ես կարգավորիր իրավիճակը, բայց երբ ունես չոր խոտի մեծ դեզ՝ ինչ-որ մեկից լուցկին խլելով հարցը չես լուծում, դեզը միմեւնույն է մնում է», - նշեց քաղաքագետը: Ընդ որում, Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, եթե ընտրություններում հաղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշ ժամանակ անց դժգոհության այդ նույն պոտենցիալը դարձյալ ի հայտ էր գալու: Եվ այստեղ խնդիրը, ըստ քաղաքագետի, ոչ միայն այն է, թե ինչպես են անցել ընտրությունները. - «Խնդիրն այն, է որ անհրաժեշտ է, որ երկրում ձեւավորվի քաղաքական միջավայր, որտեղ մարդիկ կարողանան իրենց դժգոհությունը եւ ցանկությունները արտահայտել»: Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք հասարակության այն հատվածը, որ մինչեւ մարտի 1-ը Ազատության հրապարակում էր, վերադառնալ այնտեղ արտակարգ դրության ավարտից հետո, Իսկանդարյանը պատասխանեց, թե «դրա պոտենցիալը կա»: Իրավաբան Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե զուտ իրավական տեսանկյունից ի՞նչ է հնարավոր ակնկալել արտակարգ դրության ավարտից հետո եւ արդյո՞ք հանրահավաքները կարող են շարունակվել, արձագանքեց. - «Արտակարգ դրության ավարտից հետո բոլոր սահմանափակումները, ըստ էության, վերանալու են: Ցանկացած նման սահմանափակում կլինի մեր գործող օրենքների խախտում»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 18
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ. «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»
1Վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների: «Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, ...ՄԱՐՏԻ 1-Ի ԵՒ 2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԵՐԵՒԱՆԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 222 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հավաստմամբ` մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքի պետական նշանակության շենքերին, գույքին, ընդհանուր օգտագործման տարածքներին, ինչպես նաեւ Կենտրոն թաղային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 7
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց անցած ընտրություններում նախագահի նախկին թեկնածուի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը, որեւէ հրավեր կամ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Ռուզան Խաչատրյան 1
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինն այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, կքննարկի իշխող կոալիցիայի հետ հարաբերությունների հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության ...ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 7-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհի ուժեղագույն թենիսիստների այսօր հրապարակված ցուցակում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը գրավում է 7-րդ տեղը: Առաջին տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են իսպանացի Ռաֆայել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ
Այսօր եռօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պըրվանովը: Նույն օրը նա հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Պըրվանովը Բաքվում կքննարկի Կասպից ծովի նավթը ...ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 6
«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական ...ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ. «ԲՐԱՅԶԱՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ Է, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ»
«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության ...ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆ. «ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 73 ՄԱՐԴ»
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 5
Մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 73 մարդ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է»
Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ
3Ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին եւ Հայոց համազգային շարժման ...ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը անցած շաբաթավերջին հայտարարությամբ են հանդես եկել մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
4
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի) 4
Այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՍԿՍԵՑԻՆ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԳՈՐԻԻՑ
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿ ԿԼԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՐՑԵՐԻ»
Իրինա Հովհաննիսյան, ՊրահաՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ. - «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԵՐԿԱՐ ԱՊՐԵՑԻ»
Գայանե Դանիելյան
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է 7 ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ «ՈՐԵՒԷ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԿԱՄ ՀՐԱՎԵՐ» ՉԻ ՍՏԱՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋԵՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻ ՀԵՏ

- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

